Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ» Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան


Ի՞նչը չի ների երբեք Գայանե Ասլամազյանը

Lifestyle

«Արմենիա TV» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» ծրագրի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ շատ բարդ է լինել կանացի իդեալ, որովհետև կինը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ պետք է մարմնավորի իր մեջ իր ընտանիքի, իր ազգի ամբողջ սերը, ջերմությունը, մտածելակերպը: Նա նշում է, որ այսօր մարդկանց պակասում է բարությունը։ «Մի քիչ ավելի կամեցող, ձեռք մեկնող ու լավատես եմ ուզում լինենք։ Համաձայն եմ, որ «ստվերը շեշտելով՝ լույսն է զորանում», բայց պետք է ամեն դեպքում լավը տեսնել գնահատել, խրախուսել»,-ասում է նա։





- Գայանե՛, ասում են Ձեր առավոտները միշտ բարի են լինում (ծիծաղում է-Tert.am)։ 


-Առավոտները միշտ են բարի, եթե արթնացել ես, ուրեմն ապրում ես, ուրեմն արև է։

-Ի՞նչ է Ձեզ համար աշխատանքը հեռուստատեսությունում, և եթե չլինեիք հաղորդավար, ապա ի՞նչ մասնագիտությամբ կցանկանայիք կաշխատել։ Արդյոք հնարավո՞ր է՝ գա մի պահ, երբ մենք Ձեզ կտեսնենք բեմում կամ գեղարվեստական ֆիլմերում։ 

-Մասնագիտությամբ արվեստաբան եմ, կյանքի բերումով եղել եմ ամեն ինչ, ինչը որ կապ ունի հեռուստատեսության հետ՝ ռեժիսոր, դերասան, սցենարիստ, վավերագիր, մամլո քարտուղար, ռադիո հաղորդավար և ղեկավար։ Ես գտել եմ այն, ինչը ինձ հոգեհարազատ է, որտեղ ես ասելիք ունեմ և պահանջված եմ։



-Ունե՞ք հստակ ապրելու բանաձև։ 

-Իհարկե ոչ, որովհետև փոխվում են ժամանակները, փոխվում է տարիքդ, այլ կերպ ես ընկալում իրավիճակները, սկսում ես հասկանալ մարդկանց և դառնում ես ավելի ներողամիտ։ 

-Ո՞րն է Ձեր՝ սիրված լինելու գաղտնիքը։ 

-Ես ուրախ եմ, որ ասում եք՝ սիրված եմ։ Չեմ կարծում, որ կան գաղտնիքներ, ուղղակի այնպիսին եմ, ինչպիսին կամ։



-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենադժվար փուլը... 

-Իմ կյանքում եղել են բազմաթիվ անկումներ, բարդություններ։ Հաճախ զրոյական կետի եմ հասել, հետո նորից ուժ գտել, վերականգնվել և քայլել առաջ, անգամ նման պրոցեսներ եղել են հեռուստատեսությունում։ Ամեն դեպքում նշեմ, որ հարթ չի եղել իմ ուղին ու կարող եմ ասել, որ հենց դժվարություններն են ստեղծել այն Գայանե Ասլամազյանին, որին դուք այսօր տենում եք։ 

-Վախենո՞ւմ եք ինչ-որ բանից... 

-Անվերադարձ կորուստներից, մնացած ամեն ինչ հաղթահարելի է։


-Երջանկությունն ըստ Ձեզ... 


-Երջանիկ ես, երբ խաղաղ է միտքդ, սիրտդ, հոգիդ։ 

-Ո՞րն է կնոջ Ձեր իդեալը, կանացի ինչպիսի կատարելության եք ձգտում։ 

-Շատ բարդ է լինել կանացի իդեալ, որովհետև կինը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ պետք է մարմնավորի իր մեջ իր ընտանիքի իր ազգի ամբողջ սերը, ջերմությունը, մտածելակերպը: Դժվար է լինել կին, այն էլ՝ իդեալական, դրան ձգտելն անգամ դժվար է։ Երբ կնոջ համար առաջնայինն ընտանիքն է, նոր մնացածը, ուրեմն նա արդեն ճիշտ իր տեղում է։

 


-Ունեք որդի, ով արդեն կյանքի հասուն փուլում է գտնվում, ի՞նչ ապագա եք երազում իր համար, որտե՞ղ եք տեսնում նրան և ի՞նչ ոգով եք դաստիարակում։ 

-Ընդհանուր առմամբ ես որդուս դաստիարակել եմ որպես աշխարհի քաղաքացի։ Ինձ թվում է՝ հայրենասեր երիտասարդ եմ մեծացնում, սահմանափակումներ չեմ դնում իր առջև, մանկուց սերմանել եմ սերն առ հայրենիք, դեպի մեր եկեղեցիները, սարերը։ Ակնկալում եմ, որ այդ ամենը կներդնի մեր երկրի վրա։

-Կարո՞ղ եք հրաշքներ գործել խոհանոցում։

-Ասում են՝ շատ համեղ եմ պատրաստում։ Իմ հյուրերին հաճախ հյուրասիրում եմ իմ պատրաստած ուտեստները։
 


-Ինչի՞ մասին է երազում Գայանե Ասլամազյանը։ 

-Երազում եմ խաղաղության մասին, որպեսզի մենք ունենանք հնարավորություն երազելու և պլանավորելու մեր կյանքը։ Երևի մեր խաղաղությունն այնքան կայուն չէ, որ մենք հստակ գծենք մեր կյանքի ուղին։ 

-Ինչի՞ մասին է աղոթում Գայանե Ասլամազյանը... 

-Օրս սկսում և ավարտում եմ աղոթքով, շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ։



-Դժվար չէ՞ լինել գեղեցկուհի, հաղորդավարուհի և ամենակարևորը` հայտնի մայր։ 

-Դժվար է, անշուշտ, և պարտավորեցնող։ Օրինակ՝ երբ ես խաղում էի սերիալներում, իմ ժամանակը վազում էր, որից ինձ ոչինչ չէր մնում, ես կորցնում էի այն երջանիկ պահերը, որը պետք է նվիրեի որդուս, ընտանիքիս։ Հիմա հետադարձ հայացք նետելիս՝ ես հասկանում եմ, որ այդ ժամանակը, որը ես կորցրեցի սերիալներում, ոչ մեկին պետք չէր, բացառությամբ նրա, որ ես ձեռք բերեցի լավ ընկերներ և փորձ։ 

-Ի՞նչ կարգավիճակում է գտնվում Ձեր անձնական կյանքը։ 

-Ես ապրում եմ բաց, թափանցիկ, բայց չեմ սիրում խոսել իմ անձնականի մասին։

 


-Ի՞նչը չեք ների երբեք։ 

-Հստակ չգիտեմ՝ ինչ ասել հիմա, կյանքը փոխում է բոլորիս. այն, ինչ առաջ չէի ների, հիմա կփորձեմ հասկանալ։

-Ի՞նչն է պակասում: 

-Բարությունը ... Մի քիչ ավելի կամեցող, ձեռք մեկնող ու լավատես եմ ուզում լինենք։ Համաձայն եմ, որ «ստվերը շեշտելով՝ լույսն է զորանում», բայց պետք է ամեն դեպքում լավը տեսնել գնահատել, խրախուսել։ Ցավոք սրտի, համացանցը տվել է հնարավորություն, որպեսզի ամեն ոք բարձրաձայնի իր մտքերը՝ առանց հաշվի առնելու, թե ինքը ով է, ում մասին է կարծիք արտահայտում և արդյո՞ք ապատեղեկատվություն չէ դա։ 

Պատրաստեց Լենա Մինասյանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա Ղահրամանյան