Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


Աֆրիկայի ժպտացող ափը

Օրեր անց, հետադարձ հայացքով, դեռևս շատ հոգնած երկար ճանապարհորդությունից, փորձում եմ մտքերս ի մի բերել ու հավատալ, որ եղել եմ Գամբիայում, Աֆրիկյան այս փոքր պետությունում, մի մայրցամաքում, որտեղ լինելն անհնար բան էր թվում: Երկու օր միայն պետք էր ճանապարհ անցնելու համար՝ երկրե- երկիր, հատել երկու այլ մայրցամաքներ, որպեսզի վերջապես լինեի այդքան սպասված Գամբիայում: Սպասումներս ու արդյունքն ինչ-որ ունեմ, հիմա, անգամ ինձ է շատ զարմացնում: Մարդիկ, ովքեր նախքան մեկնելս հարցնում էին, թե արդյո՞ք չեմ վախենում գնալ Աֆրիկա, որտեղ կյանքին սպառնացող շատ վտանգներ կան, օրինակ, ինչպիսին՝ էբոլան, մալարիան, այլ հիվանդություններ, բացասական նախապաշարումներ, որոնք առաջանում են Աֆրիկա ասելիս…Ասեմ , որ մտավախություններ, բնականաբար ունեի, բայց երազանքս, լինել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի ստեղծման վայրում, այնպիսի մի աշխարհամասում, որտեղ տարբեր կղզիներ այցելելով, կարող էիր տեսնել, թե ինչպես են զարգացել ստրկությունն ու մարդու իրավունքների նկատմամբ այլ ոտնձգությունները, նույն տեղում կարող էիր տեսնել նաև, թե ինչպես է եղել դրա վախճանը։

Լինելով Գամբիայում, այդ հողի վրա ապրելով այն ամենօրյա կյանքով, որը հասարակ գամբիացին է ապրում, հասկանում ես իրական դժվարությունների գինը, ամենօրյա կյանքի ու գոյատևման համար պայքարի դառը համը: Առավել հասկանում ես այն, որ այդ հողից պետք է ծնված լինեին Մանդելան ու Լյութեր Կինգը, որոնք իրենց կյանքն ամբողջությամբ նվիրաբերեցին մարդու իրավունքների ու հավասարության համար պայքարին, որովհետև դա հենց նրանց հոգու ցավն է:

Պետք է նշեմ, որ Աֆրիկայում, մասնավորապես արևմտյան Աֆրիկայում, երբեք չէի կարող պատկերացնել , որ կգտնեմ այդքան նմանություններ մեր ու նրանց արժեքների միջև: Ամենատարօրինակն և գուցե անհասկանալին մեր ազգի մասին ինձ համար այն է, որ մենք էթնոցենտրիկ ենք և օտարամոլ, այ սա այն եզակի գիծն էր, որով առ այսօր մենք առանձնահատուկ ձևով տարբերվում էինք իմ ճանաչած մնացած ազգերից, բայց արի ու տես, գտա օվկիանոսից այն կողմ մի ազգ, որը նույպես այդպիսին է…

Իհարկե, բազմաթիվ ճանապարհորդություններից հետո ինձ համար պարզ է, որ մարդը մարդ է ամենուրեք՝ իր երազանքներով, ձգտումներով և կյանքի հանդեպ ունեցած կարիքներով, անկախ սեռից , ռասսայից, ծագումից և ազգությունից: Սակայն այստեղ ինձ համար զարմանալի էր տեսնել, թե ինչպես է ծայրը ծայրին հասցնող ընտանիքը գրկաբաց ու ջերմորեն ընդունում իր հյուրին, պատվում իր ունեցած ամենալավ հնարավորություններով, այնպես, ինչպես մենք՝ հայերս ենք ունակ անելու: Զարմանալի մի բան էր տեսնել, թե ինչպես են կանայք աշխատում, գուցե տղամարդկանցից շատ, որովհետև տղամարդիկ, որպես կանոն, արտագաղթի մեջ են գտնվում, և շատ ընտանիքներ սպասում են արտերկրից հարազատների կողմից ուղարկվող գումարների, որպեսզի իրենց կարիքները հոգան: Զարմանալի և հուզիչ մի իրողություն ևս գտա, թե ինչպես է ծնողն օրվա ապրուստը տալիս իր ուսանող երեխային, որպեսզի նա հետ չմնա կրթության բարիքներից, չնայած, որ տանն էլի երեխաներ կան, ովքեր հանապազօրյա հացի կարիք ունեն , բայց ծնողը, ինչպես և մեր հայ իրականության մեջ կարող ենք տեսնել, գերադասում է սոված մնալ, բայց վաղվա համար ներդրում անել՝ իր զավակի կրթության վիճակը և վաղվա կայուն ապրուստը բարելավելու համար:

Շատ նմանություններ կարող եմ թվել՝ ի զարմանս ինձ, որ տեսա այնտեղ, օրինակ՝ Առաքելական եկեղեցին , որը որքան էլ զարմանալի, բայց հայկական չէր… Չեմ հիշում , որ որևէ տեղ առ այսօր տեսած լինեի Առաքելական եկեղեցի, որը հայկական չէ: Մի բան պարզ է. այստեղ էլ է երկրի վիճակը պայմանավորված սփյուռքի և հայրենիքի կապվածությունից: Օրինակ՝ այս այցելության և ճամբարի կազմակերպիչը ծագումով գամբիացի է, սակայն իր ընտանիքի հետ ապրում և դասավանդում է Անգլիայի առաջատար բուհերից մեկում, նա ամեն տարի ավանդական այս ամառային և ձմեռային դպրոցական այցերն անց է կացնում , որպեսզի մերօրյա երիտասարդներին ցույց տա իրական կյանքի դժվարություններն ու երիտասարդներին ուղղված մարտահրավերները, որպեսզի այսօրվա սերունդն առավել պատասխանատու և մարդասեր արժեքների կրողը լինի:

Վերջում ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ Գլոբալ Հենդս կազմակերպության Անգլիայի հիմնադիր նախագահ Մոմոդու Սալլահին և Գլոբալ Հենդս Գամբիայի հիմնադիր Ջիմմի Նզալլիին, իրենց ընտանիքներին՝ ջերմ, մարդասիրական և անձնուրաց աշխատանքի համար: Հատուկ շնորհակալություն հասարակ գամբիացի մարդուն, ով իր ամենօրյա դժվար աշխատանքի շնորհիվ կարողանում է մնալ այդքան բարի, ջերմ, միշտ ժպիտով ու հյուրի առաջ սրտաբաց:

Հ.Գ . Ցանկանում եմ հատուկ շեշտել կարևոր մի բան, Գամբիայում չկան այնպիսի հիվանդություններ և կյանքի համար վտանգավոր պայմաններ, ինչպիսիք ասոցացվում են «Աֆրիկա» ասելիս, ավելին՝ հնարավորության դեպքում, խորհուրդ կտամ Ձեր արձակուրդներն անց կացնել Աֆրիկայի «ժպտացող ափ»- ում, ինչպես բնորոշում են Գամբիան օտարները։

Նելլի Գիշյան

Գլոբալ հենդս Հայաստանի հիմնադիր

Ավտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարի