Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աֆրիկայի ժպտացող ափը

Օրեր անց, հետադարձ հայացքով, դեռևս շատ հոգնած երկար ճանապարհորդությունից, փորձում եմ մտքերս ի մի բերել ու հավատալ, որ եղել եմ Գամբիայում, Աֆրիկյան այս փոքր պետությունում, մի մայրցամաքում, որտեղ լինելն անհնար բան էր թվում: Երկու օր միայն պետք էր ճանապարհ անցնելու համար՝ երկրե- երկիր, հատել երկու այլ մայրցամաքներ, որպեսզի վերջապես լինեի այդքան սպասված Գամբիայում: Սպասումներս ու արդյունքն ինչ-որ ունեմ, հիմա, անգամ ինձ է շատ զարմացնում: Մարդիկ, ովքեր նախքան մեկնելս հարցնում էին, թե արդյո՞ք չեմ վախենում գնալ Աֆրիկա, որտեղ կյանքին սպառնացող շատ վտանգներ կան, օրինակ, ինչպիսին՝ էբոլան, մալարիան, այլ հիվանդություններ, բացասական նախապաշարումներ, որոնք առաջանում են Աֆրիկա ասելիս…Ասեմ , որ մտավախություններ, բնականաբար ունեի, բայց երազանքս, լինել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի ստեղծման վայրում, այնպիսի մի աշխարհամասում, որտեղ տարբեր կղզիներ այցելելով, կարող էիր տեսնել, թե ինչպես են զարգացել ստրկությունն ու մարդու իրավունքների նկատմամբ այլ ոտնձգությունները, նույն տեղում կարող էիր տեսնել նաև, թե ինչպես է եղել դրա վախճանը։

Լինելով Գամբիայում, այդ հողի վրա ապրելով այն ամենօրյա կյանքով, որը հասարակ գամբիացին է ապրում, հասկանում ես իրական դժվարությունների գինը, ամենօրյա կյանքի ու գոյատևման համար պայքարի դառը համը: Առավել հասկանում ես այն, որ այդ հողից պետք է ծնված լինեին Մանդելան ու Լյութեր Կինգը, որոնք իրենց կյանքն ամբողջությամբ նվիրաբերեցին մարդու իրավունքների ու հավասարության համար պայքարին, որովհետև դա հենց նրանց հոգու ցավն է:

Պետք է նշեմ, որ Աֆրիկայում, մասնավորապես արևմտյան Աֆրիկայում, երբեք չէի կարող պատկերացնել , որ կգտնեմ այդքան նմանություններ մեր ու նրանց արժեքների միջև: Ամենատարօրինակն և գուցե անհասկանալին մեր ազգի մասին ինձ համար այն է, որ մենք էթնոցենտրիկ ենք և օտարամոլ, այ սա այն եզակի գիծն էր, որով առ այսօր մենք առանձնահատուկ ձևով տարբերվում էինք իմ ճանաչած մնացած ազգերից, բայց արի ու տես, գտա օվկիանոսից այն կողմ մի ազգ, որը նույպես այդպիսին է…

Իհարկե, բազմաթիվ ճանապարհորդություններից հետո ինձ համար պարզ է, որ մարդը մարդ է ամենուրեք՝ իր երազանքներով, ձգտումներով և կյանքի հանդեպ ունեցած կարիքներով, անկախ սեռից , ռասսայից, ծագումից և ազգությունից: Սակայն այստեղ ինձ համար զարմանալի էր տեսնել, թե ինչպես է ծայրը ծայրին հասցնող ընտանիքը գրկաբաց ու ջերմորեն ընդունում իր հյուրին, պատվում իր ունեցած ամենալավ հնարավորություններով, այնպես, ինչպես մենք՝ հայերս ենք ունակ անելու: Զարմանալի մի բան էր տեսնել, թե ինչպես են կանայք աշխատում, գուցե տղամարդկանցից շատ, որովհետև տղամարդիկ, որպես կանոն, արտագաղթի մեջ են գտնվում, և շատ ընտանիքներ սպասում են արտերկրից հարազատների կողմից ուղարկվող գումարների, որպեսզի իրենց կարիքները հոգան: Զարմանալի և հուզիչ մի իրողություն ևս գտա, թե ինչպես է ծնողն օրվա ապրուստը տալիս իր ուսանող երեխային, որպեսզի նա հետ չմնա կրթության բարիքներից, չնայած, որ տանն էլի երեխաներ կան, ովքեր հանապազօրյա հացի կարիք ունեն , բայց ծնողը, ինչպես և մեր հայ իրականության մեջ կարող ենք տեսնել, գերադասում է սոված մնալ, բայց վաղվա համար ներդրում անել՝ իր զավակի կրթության վիճակը և վաղվա կայուն ապրուստը բարելավելու համար:

Շատ նմանություններ կարող եմ թվել՝ ի զարմանս ինձ, որ տեսա այնտեղ, օրինակ՝ Առաքելական եկեղեցին , որը որքան էլ զարմանալի, բայց հայկական չէր… Չեմ հիշում , որ որևէ տեղ առ այսօր տեսած լինեի Առաքելական եկեղեցի, որը հայկական չէ: Մի բան պարզ է. այստեղ էլ է երկրի վիճակը պայմանավորված սփյուռքի և հայրենիքի կապվածությունից: Օրինակ՝ այս այցելության և ճամբարի կազմակերպիչը ծագումով գամբիացի է, սակայն իր ընտանիքի հետ ապրում և դասավանդում է Անգլիայի առաջատար բուհերից մեկում, նա ամեն տարի ավանդական այս ամառային և ձմեռային դպրոցական այցերն անց է կացնում , որպեսզի մերօրյա երիտասարդներին ցույց տա իրական կյանքի դժվարություններն ու երիտասարդներին ուղղված մարտահրավերները, որպեսզի այսօրվա սերունդն առավել պատասխանատու և մարդասեր արժեքների կրողը լինի:

Վերջում ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ Գլոբալ Հենդս կազմակերպության Անգլիայի հիմնադիր նախագահ Մոմոդու Սալլահին և Գլոբալ Հենդս Գամբիայի հիմնադիր Ջիմմի Նզալլիին, իրենց ընտանիքներին՝ ջերմ, մարդասիրական և անձնուրաց աշխատանքի համար: Հատուկ շնորհակալություն հասարակ գամբիացի մարդուն, ով իր ամենօրյա դժվար աշխատանքի շնորհիվ կարողանում է մնալ այդքան բարի, ջերմ, միշտ ժպիտով ու հյուրի առաջ սրտաբաց:

Հ.Գ . Ցանկանում եմ հատուկ շեշտել կարևոր մի բան, Գամբիայում չկան այնպիսի հիվանդություններ և կյանքի համար վտանգավոր պայմաններ, ինչպիսիք ասոցացվում են «Աֆրիկա» ասելիս, ավելին՝ հնարավորության դեպքում, խորհուրդ կտամ Ձեր արձակուրդներն անց կացնել Աֆրիկայի «ժպտացող ափ»- ում, ինչպես բնորոշում են Գամբիան օտարները։

Նելլի Գիշյան

Գլոբալ հենդս Հայաստանի հիմնադիր

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить