Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ» Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»


Անաիս Սարդարյան. «Ես աշխատում եմ միջին աշխատավարձով»

Lifestyle

Դերասանուհի Անաիս Սարդարյանը հանրությանը հայտնի է որպես թիթիզ աղջիկ. այդպիսին են կերպարները, որոնցով նա ներկայանում է էկրաններին։ Իրական կյանքում Անաիսն այդքան թիթիզ չէ, սակայն միշտ ոճային է։ BlogNews.am-ի Նորաձևության բաժնում այս անգամ հյուրընկալել ենք Անաիսին։

-Անաիս, միշտ աչքի եք ընկնում հետաքրքիր ոճով։ Համագործակցո՞ւմ եք ոճաբանների հետ, թե ինքնուրույն եք որոշում՝ ինչ հագնել։

-Նույնիսկ շատ փոքր տարիքում ինքս եմ որոշել՝ ինչ հագնել, թեև նկարներս նայելիս հասկանում եմ, որ փոքր տարիքում այդքան էլ ճաշակով չեմ եղել, նայում եմ ու ինքս ինձ ամոթանք տալիս։)

«Քաղաքումում» ինքս էի որոշում ինչ հագնել։ «Խոպանի տեսությունում» ունենք ոճաբան, ով շատ լավ ճաշակ ունի ու այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի եղել։ Եթերից աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին կցանկանայի տեսնել մյուսին։ Օրինակ՝ սերիալը դիտում են 13-14 տարեկան երեխաներ և  չպետք է ցույց տալ փնթի հագուկապ։

Կարծում եմ՝ հանրային մարդը տանից դուրս գալուց պետք է միշտ հիշի, որ իրեն կարող են ճանաչել, մոտենալ,  նկարվելու ցանկություն հայտնել։ Ես էլ կուզեի ամեն օր սպորտային կոշիկներվ լինել, սակայն դա անհնար է դառնում, քանի որ օրվա ընթացքում ունենում եմ գործնական հանդիպումներ։

-«Fashion» նորություններին հետևո՞ւմ եք։

-Այո, բայց ինձ համար ես եմ որոշում՝ ինչն է առավել թրենդային։ Ես ամեն տարի թարմացնում եմ զգեստապահարանս։

-Բրենդներին ուշադրություն դարձնո՞ւմ եք։

-Այո, բրենդներին ուշադրություն դարձնում եմ, քանի որ հաճախ համոզվում եմ, որ երբ զգեստս գեղեցիկ է ու համապատասխանում է ինձ, ես շատ ավելի ինքնավստահ եմ, ինչը շատ կարևոր է կնոջ համար։ Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, այստեղ շատ դժվար է յուրահատուկ հագուստ ընտրել տարբեր խանութներից։ Բոլոր այն զգեստներս, որոնցով միջոցառում եմ վարում, բրենդային են։ Ընկերներս ինձ հետ շատ են վիճում՝ ասելով, որ շատ գումար եմ ծախսում հագուստի, կոշիկի վրա, սակայն ես միշտ ասում եմ, որ ինձ ավելի լավ եմ զգում, երբ ներկայանում եմ այդ զգեստներով։

-Առօրյայում է՞լ եք բրենդային հագուստներ հագնում։

-Չէ։ Գնումներ եմ  անումայն բրենդներից, որոնք այսօր Հայաստանում  շատ հասանելի են։ Ինձ համար առաջնայինն այն է, որ հագուստը լինի ճաշակով։ Եթե մարդը չունենա ճաշակ և ունենա գումար, կարող է ամենալավ բրենդներից ընտրել ամենավատ տարբերակը։ Իհարկե, շատ կցանկանայի, որ հնարավորություններս թույլ տային ստանալ այնքան աշխատավարձ, որ կարողանայի հագնել այն, ինչ ես եմ ցանկանում։ Ես աշխատում եմ միջին աշխատավարձով, աստղաբաշխական հոնորարներ չեմ ստանում, սակայն կարողանում եմ հագնվել այնպես, որ ամոթով չմնամ։

Մեզ մոտ մի քիչ ավելի դժվար է՝ հաշվի առնելով մարդկանց նյութական վիճակը։ Հայերը շատ ճաշակով են, մեր ազգային տարազը  շատ եմ սիրում ու հպարտությամբ հագնում եմ։ Կարծում եմ՝ հայ աղջիկներն ունեն պոտենցիալ՝ ճաշակով հանգնվելու, ուղղակի չունեն հնարավորություն։

- Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք տրամադրում հագուստներին։

- Ես գնային հարցեր քննարկել չեմ սիրում։

- Շոպոգոլի՞կ եք։

- Չէ։ Քանի որ ես մենակ եմ ապրում ինձ համար առաջձնայինն այն է, որ տանս ամեն ինչ լինի, սառնարանս պետք է լեփ-լեցուն լինի, եթե անգամ, շաբաթը մեկ ամբողջ պարունակությունը  թափում եմ։ Համարում եմ, որ  յուրաքանչյուր կին ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի հյուր ընդունելու։ Միևնույն  ժամանակ, ես մատերիս վրա կարող եմ հաշվել, թե «Քաղաքում» սերիալում նկարահանելուս 3 տարիների ընթացքում քանի անգամ են զգեստներս կրկնվել այն դեպքում, երբ ամբողջը եղել է իմ հագուստը։

- Նույն հագուստն առօրյայում է՞լ եք հագնում, թե՞ այն հայտնիներից եք, ովքեր չեն սիրում նույն հագուստով երևալ և՛ եթրում, և՛ առօրյայում։

- Ունեմ հագուստներ, որոնք հագնում եմ միայն եթերում, որովհետև կարճ շրջազգեստներ, շորիկներ առօրյայում չեմ հագնում, նախընտրում եմ ջինսեր։ Երբ հանրության ուշադրության կենտրոնում ես լինում, բաց հագոուստ ավելի մեծ ուշադրություն է գրավում։

Ես ամեն հարցում  մինիմալիստ եմ, չեմ սիրում փայլուն, ոսկեգույն հագուստներ։ Նմանատիպ բաներ հագնում եմ  միայն հատուկ դեպքերում, երբ կերպարիս համապատասխան է։

-Առօրյայո՞ւմ էլ չեք սիրում նույն զգեստը մի քանի անգամ հագնել։

-Վատ բնավորություն է, բայց ոչ։ Ես շատ հասարակ ընտանիքում եմ մեծացել, մեզ երբևէ երես չեն տվել, շռայլ բաներ ինձ թույլ չեմ տվել, բայց փոքր տարիքում էլ դպրոց գնալիս ասում էի, որ նույն հագուստը երկրորդ օրը չեմ հագնի, գոնե մի քանի օր պետք է անցնի։ Հիմա ինքս եմ աշխատում ու որոշում՝ ինչպես ծախսել գումարս։ Մայրիկս միշտ ասում է, որ ավելի կարևոր բաներ կան, քան հագուստը։ Ես նրա հետ համաձայն  եմ, բայց ես դերասանուհի եմ, ու կարևոր է, որ գեղեցիկ հագնված լինեմ։

-Երբ մարդը սկսում է սեփական գումարն աշխատել, կամ շատ ավելի շռայլ է դառնում, կամ տնտեսող, Ձեր դեպքում ո՞ր տարբերակն է։

-Ես տնտեսող շռայլ եմ։ Ինձ մոտ երբևէ չի լինում իրավիճակ, որ ինչ-որ մեկից գումար  խնդրեմ։ Ինձ համար տաբուի պես բան է, որը չեմ խախտում։ Ես այն մարդկանցից չեմ, ով միանգամից ծախսում է իր աշխատավարձը։ Ես ինձ տնային լավ տնտեսուհի եմ  համարում, որովհետև երբևէ չի լինում, որ ինձ մոտ ինչ-որ մի բան վերջացած կամ պակաս լինի։ Ընկերներս թույլ չեն տա, որ ստեմ, իձ մոտ երբեք չի լինում այնպիսի իրավիճակ, որ որևէ մեկից պարտքով գումար խնդրեմ։ Ինձ համար դա տաբուի պես մի բան է։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան