Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անաիս Սարդարյան. «Ես աշխատում եմ միջին աշխատավարձով»

Lifestyle

Դերասանուհի Անաիս Սարդարյանը հանրությանը հայտնի է որպես թիթիզ աղջիկ. այդպիսին են կերպարները, որոնցով նա ներկայանում է էկրաններին։ Իրական կյանքում Անաիսն այդքան թիթիզ չէ, սակայն միշտ ոճային է։ BlogNews.am-ի Նորաձևության բաժնում այս անգամ հյուրընկալել ենք Անաիսին։

-Անաիս, միշտ աչքի եք ընկնում հետաքրքիր ոճով։ Համագործակցո՞ւմ եք ոճաբանների հետ, թե ինքնուրույն եք որոշում՝ ինչ հագնել։

-Նույնիսկ շատ փոքր տարիքում ինքս եմ որոշել՝ ինչ հագնել, թեև նկարներս նայելիս հասկանում եմ, որ փոքր տարիքում այդքան էլ ճաշակով չեմ եղել, նայում եմ ու ինքս ինձ ամոթանք տալիս։)

«Քաղաքումում» ինքս էի որոշում ինչ հագնել։ «Խոպանի տեսությունում» ունենք ոճաբան, ով շատ լավ ճաշակ ունի ու այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի եղել։ Եթերից աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին կցանկանայի տեսնել մյուսին։ Օրինակ՝ սերիալը դիտում են 13-14 տարեկան երեխաներ և  չպետք է ցույց տալ փնթի հագուկապ։

Կարծում եմ՝ հանրային մարդը տանից դուրս գալուց պետք է միշտ հիշի, որ իրեն կարող են ճանաչել, մոտենալ,  նկարվելու ցանկություն հայտնել։ Ես էլ կուզեի ամեն օր սպորտային կոշիկներվ լինել, սակայն դա անհնար է դառնում, քանի որ օրվա ընթացքում ունենում եմ գործնական հանդիպումներ։

-«Fashion» նորություններին հետևո՞ւմ եք։

-Այո, բայց ինձ համար ես եմ որոշում՝ ինչն է առավել թրենդային։ Ես ամեն տարի թարմացնում եմ զգեստապահարանս։

-Բրենդներին ուշադրություն դարձնո՞ւմ եք։

-Այո, բրենդներին ուշադրություն դարձնում եմ, քանի որ հաճախ համոզվում եմ, որ երբ զգեստս գեղեցիկ է ու համապատասխանում է ինձ, ես շատ ավելի ինքնավստահ եմ, ինչը շատ կարևոր է կնոջ համար։ Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, այստեղ շատ դժվար է յուրահատուկ հագուստ ընտրել տարբեր խանութներից։ Բոլոր այն զգեստներս, որոնցով միջոցառում եմ վարում, բրենդային են։ Ընկերներս ինձ հետ շատ են վիճում՝ ասելով, որ շատ գումար եմ ծախսում հագուստի, կոշիկի վրա, սակայն ես միշտ ասում եմ, որ ինձ ավելի լավ եմ զգում, երբ ներկայանում եմ այդ զգեստներով։

-Առօրյայում է՞լ եք բրենդային հագուստներ հագնում։

-Չէ։ Գնումներ եմ  անումայն բրենդներից, որոնք այսօր Հայաստանում  շատ հասանելի են։ Ինձ համար առաջնայինն այն է, որ հագուստը լինի ճաշակով։ Եթե մարդը չունենա ճաշակ և ունենա գումար, կարող է ամենալավ բրենդներից ընտրել ամենավատ տարբերակը։ Իհարկե, շատ կցանկանայի, որ հնարավորություններս թույլ տային ստանալ այնքան աշխատավարձ, որ կարողանայի հագնել այն, ինչ ես եմ ցանկանում։ Ես աշխատում եմ միջին աշխատավարձով, աստղաբաշխական հոնորարներ չեմ ստանում, սակայն կարողանում եմ հագնվել այնպես, որ ամոթով չմնամ։

Մեզ մոտ մի քիչ ավելի դժվար է՝ հաշվի առնելով մարդկանց նյութական վիճակը։ Հայերը շատ ճաշակով են, մեր ազգային տարազը  շատ եմ սիրում ու հպարտությամբ հագնում եմ։ Կարծում եմ՝ հայ աղջիկներն ունեն պոտենցիալ՝ ճաշակով հանգնվելու, ուղղակի չունեն հնարավորություն։

- Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք տրամադրում հագուստներին։

- Ես գնային հարցեր քննարկել չեմ սիրում։

- Շոպոգոլի՞կ եք։

- Չէ։ Քանի որ ես մենակ եմ ապրում ինձ համար առաջձնայինն այն է, որ տանս ամեն ինչ լինի, սառնարանս պետք է լեփ-լեցուն լինի, եթե անգամ, շաբաթը մեկ ամբողջ պարունակությունը  թափում եմ։ Համարում եմ, որ  յուրաքանչյուր կին ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի հյուր ընդունելու։ Միևնույն  ժամանակ, ես մատերիս վրա կարող եմ հաշվել, թե «Քաղաքում» սերիալում նկարահանելուս 3 տարիների ընթացքում քանի անգամ են զգեստներս կրկնվել այն դեպքում, երբ ամբողջը եղել է իմ հագուստը։

- Նույն հագուստն առօրյայում է՞լ եք հագնում, թե՞ այն հայտնիներից եք, ովքեր չեն սիրում նույն հագուստով երևալ և՛ եթրում, և՛ առօրյայում։

- Ունեմ հագուստներ, որոնք հագնում եմ միայն եթերում, որովհետև կարճ շրջազգեստներ, շորիկներ առօրյայում չեմ հագնում, նախընտրում եմ ջինսեր։ Երբ հանրության ուշադրության կենտրոնում ես լինում, բաց հագոուստ ավելի մեծ ուշադրություն է գրավում։

Ես ամեն հարցում  մինիմալիստ եմ, չեմ սիրում փայլուն, ոսկեգույն հագուստներ։ Նմանատիպ բաներ հագնում եմ  միայն հատուկ դեպքերում, երբ կերպարիս համապատասխան է։

-Առօրյայո՞ւմ էլ չեք սիրում նույն զգեստը մի քանի անգամ հագնել։

-Վատ բնավորություն է, բայց ոչ։ Ես շատ հասարակ ընտանիքում եմ մեծացել, մեզ երբևէ երես չեն տվել, շռայլ բաներ ինձ թույլ չեմ տվել, բայց փոքր տարիքում էլ դպրոց գնալիս ասում էի, որ նույն հագուստը երկրորդ օրը չեմ հագնի, գոնե մի քանի օր պետք է անցնի։ Հիմա ինքս եմ աշխատում ու որոշում՝ ինչպես ծախսել գումարս։ Մայրիկս միշտ ասում է, որ ավելի կարևոր բաներ կան, քան հագուստը։ Ես նրա հետ համաձայն  եմ, բայց ես դերասանուհի եմ, ու կարևոր է, որ գեղեցիկ հագնված լինեմ։

-Երբ մարդը սկսում է սեփական գումարն աշխատել, կամ շատ ավելի շռայլ է դառնում, կամ տնտեսող, Ձեր դեպքում ո՞ր տարբերակն է։

-Ես տնտեսող շռայլ եմ։ Ինձ մոտ երբևէ չի լինում իրավիճակ, որ ինչ-որ մեկից գումար  խնդրեմ։ Ինձ համար տաբուի պես բան է, որը չեմ խախտում։ Ես այն մարդկանցից չեմ, ով միանգամից ծախսում է իր աշխատավարձը։ Ես ինձ տնային լավ տնտեսուհի եմ  համարում, որովհետև երբևէ չի լինում, որ ինձ մոտ ինչ-որ մի բան վերջացած կամ պակաս լինի։ Ընկերներս թույլ չեն տա, որ ստեմ, իձ մոտ երբեք չի լինում այնպիսի իրավիճակ, որ որևէ մեկից պարտքով գումար խնդրեմ։ Ինձ համար դա տաբուի պես մի բան է։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBank