Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Հայ կոմպոզիտորը Գիլգամեշի մասին իր օպերա-բալետում հայկական թեմատիկա է ներառել

 Կոմպոզիտոր Աշոտ Արիյանի մասին հայաստանաբնակ երաժշտասերները լսեցին Ռուդոլֆ Խառատյանի նոր բալետային ներկայացումից հետո: ՀՀ ժողովրդական արտիստ Խառատյանն առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո հանրությանն էր ներկայացրել «Զույգ արեգակներ» 2 գործողությամբ բալետային ներկայացումը, որում Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի գործերի հետ մեկտեղ հնչեց նաև Աշոտ Արիյանի երաժշտությունը: «Արմենպրես»-ը զրուցել է կանադաբնակ կոմպոզիտորի հետ ներկայացման, Գիլգամեշի մասին օպերա-բալետի և այլ գաղափարների շուրջ:

«Զույգ արեգակներ» բալետային ներկայացման մասին

Ռուդոլֆ Խառատյանն ինձ հետ կապվեց և տեղեկացրեց, որ բավականին օրիգինալ ներկայացում է պատրաստում: Նա ասաց, որ ուզում է օգտագործել հատվածներ իմ որոշ ստեղծագործություններից. ինձ համար մեծ պատիվ էր, որ Ռուդոլֆն ինձ ընդգրկել էր անվանի կոմպոզիտորների կողքին: «Զույգ արեգակներ»-ում կա մի ուղերձ ամբողջ հայությանը.այն Հայոց ցեղասպանությանն է նվիրված: Ապրելով Կանադայում` ես մտածում էի, թե ինչպես կարող եմ մի փոքր լումա ներդնել ցեղասպանության տարելիցի միջոցառումներում:Ներկայացումը դիտել եմ. իրոք, կարևոր բան է ներկայացվել:

Կանադայում հայկական հողի գերբնական ուժերը բացակայում են

Մոտ 7 տարի Կանադայում եմ, հեշտ չէ, որովհետև հայկական հողի գերբնական ուժերը բացակայում են: Կանադայում պատմականը բավականին համեստ է, իսկ Հայաստանը երկարամյա պատմություն ունի, հազարամյակների շունչ: Այնտեղ մենք մի փոքր արհեստական սնուցում ենք վերցնում հողից, արևից ջրից:

Գիլգամեշի մասին օպերա-բալետի ստեղծում

Գիլգամեշի մասին էպոսը շումերաբաբելոնական ամենահին գրական ստեղծագործություններից է: Գիլգամեշը Շումերի (մ.թ.ա. 28-րդ դար) Ուրուկ քաղաքի կիսաառասպելական կառավարողն է։

Մոսկվայի կոնսերվատորիայում էի դասավանդում, այնուհետև դոկտորական աշխատանք պաշտպանելու ցանկություն առաջացավ, թեման բարդ էր՝ վերաբերում էր Գիլգամեշի էպոսին: Ես դրա հիման վրա ստեղծեցի օպերա-բալետ, աշխատեցի Տորոնտոյի և Չիկագոյի համալսարանների շումերագետների հետ, որպեսզի ամեն ինչ ճիշտ իրականացվի: Գործը դեռ չի հնչել, հնարավոր է կատարվի Հայաստանում:

Հայկական թեմատիկան՝ Գիլգամեշի մասին օպերա-բալետում

Ստեղծագործությունում հայկական թեմատիկա էլ կա. գործի մեջ ներկայացված են մեր երկու սարերը՝ Սիսը և Մասիսը, ըստ առասպելի՝ դրանց մեջտեղում է անդրշիրիմյան կյանք տանող դարպասն է: Օպերա-բալետը մահվան և կյանքի մասին է: Ռուդոլֆ Խառատյանի հետ նույնպես խոսում ենք այս մասին: Կարծում եմ, որ Հայաստանում բեմադրելը շատ սիմվոլիկ կլինի և շատ ճիշտ: Շումերերենի և հայերենի կապը վերջերս բավականին քննարկվում էր: Օպերա-բալետի առաջին հատվածում կյանքն է պատկերված, երկրորդում՝ մահը, այն 1,5 ժամ տևողություն ունի: Ռեժիսոր Ատոմ Էգոյանն ինձ ասաց, որ այդ տևողությունն իդեալական է ու խորհուրդ տվեց ավելի չերկարացնել:  

Սխալ կլինի ասել, թե ում եմ տեսնում ներկայացման մեջ: Գիլգամեշում աստվածուհու դեր կա՝ Իզաբել Բայրաքդարյանին կամ էլ Ալին Գութանին եմ տեսնում այդ կերպարում: Գիլգամեշի երկու կերպար պետք է լինի. մեկը՝ երգիչ, մյուսը պարող: Կանադայում հավանաբար օպերա-բալետը կներկայացվի համերգային կատարմամբ, այնուհետև կաշխատենք ներկայացման վրա:  

Կոմպոզիտորական համեստության մասին

Ինքս համեստ եմ, այսօր շատ կոմպոզիտորներ ստիպված են լինել պրոդյուսերներ, իրենց գործերի մասին տեղեկատվություն դնել, դա ինձ համար խորթ է. լսողի և կոմպոզիտորի միջև սուրբ հեռավորություն կա, պետք է դա պահպանել:

…Կանադայում հաճախ են հնչում իմ ստեղծագործությունները, տեղի կոլեկտիվները, սիմֆոնիիկ նվագախումբը, մենակատարները կատարում են, ակտիվ է:  Կանադայի կառավարական շրջանակներից գրանտ եմ ստացել, որպեսզի ստեղծեմ 12 ֆուգաներից և պոստլյուդիաներից ցիկլ, այժմ աշխատում եմ դրա վրա:

Աշոտ Արիյանը դաշնամուր է սովորել Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարանում՝ Ռուբեն Սարյանի ղեկավարությամբ: Ուսումնարանը գերազանցությամբ է ավարտել: Երևանի պետական կոնսերվատորիայում կոմպոզիցիա է սովորել Արմեն Սմբատյանի, դաշնամուր Ելենա Աբաջյանի մոտ: Մի քանի տարի դասավանդել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերավատորիայում: 2007-ից բնակվում է Կանադայում:

Ռոզա Գրիգորյան 

 

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով