Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ» Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»


Լավ դերասանը լավն է, սերիալում կլինի, թե թամադա կլինի, թե թատրոնում կլինի. Գուրգեն Սարգսյան

Lifestyle

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Գուրգեն Սարգսյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:

-Երկար ժամանակ է հեռուստաէկրաններին չեք երեւում, հետաքրքիր է՝ ի՞նչն է պատճառը:

- Հենց հեռուստատեսությունն է պատճառը: Կոնկրետ լուրջ առաջարկներ չկան, որն էլ եղել է, մերժել եմ, քանի որ համապատասախան չի եղել թե ֆինանսապես, թե այլ հարցերով:

-Ստացվում է, որ դերասաններին հեռուստատեսությունները քի՞չ են վարձատրում:

-  Չէի ասի, թե քիչ են վարձատրում, պարզապես ներկա պահին ինձ այնքան գումար չեն առաջարկել, ինչքան ունեցել եմ մնացած պրոեկտների ժամանակ, դրա համար կամ իրենք են ասել, չարժե Գուրգենին ասել, որովհետեւ գումարը քիչ է, կամ ինձ են ասել, ես եմ մերժել:

-Առաջարկվող նման քանակի գումարները վիրավորո՞ւմ են Ձեզ:

-  Ոչ, չեմ վիրավորվում, ուղղակի ժամանակս եմ աշխատում ճիշտ օգտագործել: Եթե պետք է գնամ դրանով զբաղվեմ քիչ գումար աշխատեմ, ավելի լավ է իմ սիրելի գործն անեմ:

-Շատերը ասում են, թե թատրոնով գումար չեն կարողանում աշխատել:

-  Այո, շատերը այդպես են ասում, բայց եթե մի փոքր խելացի ես լինում, թատրոնից էլ ես փող աշխատում, քո գործից էլ ես բավարարվում եւ բավականացնում է, եթե այդ ամենը ճիշտ ես անում:

-Երբ դուք խաղում եք բեմում, դահլիճները մի՞շտ են լիքը լինում:

-  Այո, հիմա շատ բան է փոխվել, ավելին ասեմ, այդ հարցում իր լավ ներգործությունն են ունեցել սերիալները, շատերը գալիս են թատրոն իրենց սիրելի սերիալում խաղացող սիրելի դերասանին տեսնելու: Սերիալը իր կարեւորությունը ունեցել է դերասանի համար շատ առումներով՝ եւ ֆինանսապես, եւ ճանաչողական, եւ ճկունության, եթե առաջ դերասանը տեքստը կարող էր 2-3 ամսում սովորել, ապա հիմա սերիալային արագության հետեւանքով այդ ամենը արագ է տեղի ունենում:

-Ինչպե՞ս է ստացվում, որ մեզնում անընդհատ փնովում են սերիալների առկայությունը, բայց միաժամանակ նաեւ առաջ են քաշում դրա լավ հատկությունները:

-  Լավ դերասանը լավն է, սերիալում կլինի, թե թամադա կլինի, թե թատրոնում կլինի, նա մեկ է լավն է: Անգամ նույն սերիալը դիտելուց էլ մարդիկ հասկանում են, թե ով է լավ խաղում, ով վատ, գոյություն ունի աչքեր, որը ամեն բան է տեսնում:

-Այսինքն համաձայն չեք այն մտքին, թե սերիալը փչացնում է դերասանին:

-  Ոչ, մեծ կտորով չի փչացնում, եթե գիտակից մարդ ես, չի կարող փչացնել, բացի օգուտից, վնաս չի տա:  Սերիալը պատրաստի պիես չի, եթե սկսում ես լավ խաղալ, արդեն հեռուստադիտողը սկսում է քեզ սիրել, սցենարիստն էլ ավելի շատ է քո կերպարի համար աշխատում:

-Բայց դա որքանո՞վ է պրոֆեսիոնալ, որ ֆիլմի ընթացքին զուգահեռ է սցենարը գրվում:

- Իհարկե, այդպես պրոֆեսիոնալ չէ, բայց մեր երկրում ինչն է պրոֆեսիոնալ, որ դա էլ պրոֆեսիոնալ լինի, ամեն ինչն է շեղված, այնպես, որ ոչ մեկին մեղադրելու չէ, մարդիկ անում են այն, ինչ կարողանում են, դա սցենարիստի մեղքն էլ չէ: Օրինակ «Մեր գյուղը» 16 մասանոց ֆիլմ էր ու երբ ես մասնակցում էի, իմ կերպարի ողջ ընթացքը գիտեի, դա շատ կարեւոր էր, դու գիտես ուր ես տանում քո կերպարը, իսկ երկար սերիալները այդպես չէ, հնանավոր է լավ գնաս-գնաս, հետո պարզվի, որ հաջորդ օրը քեզ սպանում են:

-Հիմա Ձեզ կարծես լիովին նվիրել եք թատրոնի՞ն:

-   Հիմա աշխատում եմ երեք թատրոնում՝ «Գոյ» թատրոնում, Հ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում եւ «32 թատրոնում»: Ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ թատրոնը: Այս պահին ուժերս շատ եմ կենտրոնացրել «Գոյ» թատրոնի վրա: Մեր շատ սիրելի Արմեն Մազմանյանից հետո, մենք որոշեցինք, որ այն պետք է ապրի, այս պահին կարելի է ասել այնտեղ ապրելով մենք ամեն բան անում ենք դրա համար, սեպտեմբերին մեծ սպասելիքներ ունենք, որ թատրոնի անունը շատ կբարձրանա նոր գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի գլխավորությամբ, ում հետ համարյա ընկերություն ենք անում ու մտածում ենք, որ «Գոյ» թատրոնը պիտի լինի այնպիսին, որի նմանը չկա Երեւանում, չի եղել եւ մարդիկ էլ երազեն գան մեր թատրոն:

Շարունակությունը՝ այստեղ

Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ Վարդևանյան