Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին


Ռուսական լրատվամիջոցների նկատմամբ ցուցարարների էմոցիաներն արդարացված են, բայց անարդյունավետ. Լեւոն Խալաթյան

Հասարակություն

Այն էմոցիաները, որոնք ցուցարարներն արդարացիորեն թափում են ռուսական լրատվամիջոցների լրագրողների վրա, արդարացված են, բայց դրանք արդյունքի չեն բերի, քանի որ կդիտվեն որպես անձնական վիրավորանք կամ վերաբերմունք: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ֆինանսական աուդիտոր, շարժաման մասնակից Լևոն Խալաթյանը, ով վերջին օրերին համացանցում հայտնի է դարձել НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցով: «Սառը դատողությունն ամենալավն է, բացատրել, որ սա տնտեսական պահանջ է, քաղաքացիական հավաք է, ոչ թե քաղաքական, և մեր քաղաքացիները պաշտպանում են իրենց իրավունքները»,-ասել է նա:

Բանախոսը կարծում է, որ ռուսական լրատվամիջոցների ոչ ճշգրիտ շեշտադրումներով լուսաբանման դեմն առնելը հնարավոր չէ, «քանի որ նրանք կնկարահանեն ինչ ցանկանան, ոնց ցանկանան եւ այդ ամենը կդասավորեն եւ կմեկնաբանեն ինչպես ցանկանան»:

Լեւոն Խալաթյանն ասում է, որ НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ինքը բացատրել է, որ այս շարժումը քաղաքացիական է, եւ պահանջը շատ պարզ է: «Պահանջը շատ հստակ է, այնքան հստակ է, որը նախատեսում է միայն «այո» կամ «ոչ», այսինքն՝ այստեղ չկան մոխրագույն երանգներ, չկա պղտոր ջրում ձուկ որսալ»,-նշել է:

Մասնագիտական աչքով նայելիս՝ աուդիտորը պնդում է, որ հոսանքի սակագնի բարձրացման շուրջ գործընթացը կանխամտածված ձեւով իրականացվել է ոչ թափանցիկ: «Դա պատահականություն չէ, այսինքն՝ կանխամտածված ոչ մի տվյալ չի տրվել, այն թվերը, որ շրջանառվում են մարդկանց մեջ՝ մեկը մի տեղից է իմացել, մյուսը՝ մեկ այլ: Այսինքն՝ ոչ-ոք չի ներկայացրել հստակ հաշվարկ, ինչը պետք է լինի հրապարակային, ոչ-ոք չի կարող ասել, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Սա բնական մենաշնորհ է, ընկերությունը չունի մրցակիցներ, որոնցից պետք է թաքցնել թվերը: ՀԷՑ-ը պետք է ներկայանա հանրությանը և հիմնավորի իր թվերը, այնուհետեւ սպասի դրան հաջորդող գործընթացներին»,-ընդգծել է բանախոսը:

Քանի որ այս ամենը չի եղել, հետեւաբար, ըստ Լեւոն Խալաթյանի, Բաղրամյան պողոտայում գտնվող ժողովուրդն իրավունք ունի պնդելու, որ դրանք օդից վերցված թվեր են: «Մարդիկ ասում են, որ չեն հավատում այդ թվերին, դրանք համարում ենք սարքած, քանի դեռ թափանցիկ չեն, չեն հրապարակվել և մեզ չեն տվել ժամանակ դրանք գնահատելու և հասկանալու»,-ասել է նա:

Բանախոսն այս հավաքները համարում է ուղիղ ժողովրդավարության միջոց: Ըստ նրա՝ մենք այլ տարբերակ չունենք, որովհետև ընտրությունների կամ պետական, քաղաքացիական ինստիտուտների միջոցով չենք կարող պահանջ ներկայացնել: «Միակ ճանապարհն այսօրվա դրությամբ տեսնում ենք այս տարբերակով: Այս ուղիղ ժողովրդավարական միջոցը ես կհամարեմ հայկական-երեւանյան մենթալիտետ»,-եզրափակել է Լեւոն Խալաթյանը:

Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԻնչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե Սիմոնյան