Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»


Հայկական գինեգործական ընկերությունները Ֆրանսիայում համտեսի կներկայացնեն իրենց արտադրանքը

Հայաստանն ու Ֆրանսիան գյուղատնտեսության ոլորտում պատրաստվում են նոր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, գինեգործության և պանրագործության բնագավառներում համատեղ ծրագրերի անհրաժեշտություն են տեսնում երկու երկրներն էլ: Այդ մասին ևս մեկ անգամ ընդգծվել է հայկական պատվիրակության` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մանրամասնել է այցի ընթացքու մ ձեռք բերված պայմանավարվածություններն ու գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական հետագա ծրագրերը:  

-Պարոն նախարա՛ր, վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած  պատվիրակությունը մեկնել էր Ֆրանսիա, ևԴուք նույնպես պատվիրակության կազմում էիք: Կխնդրեի նշել` ո՞րն էր այցի նպատակը և ի՞նչ արդյունքներ այն տվեց: 

-Նախ կցանկանայի նշել, որ այցի ընթացքում, որը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, հայկական պատվիրակության հետ անցկացվել են մի շարք հանդիպումներ, որոնք շատ արդյունավետ էին և բովանդակալից: Հանդիպումների ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ: Այցի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման,  տարբեր բնագավառներում նոր երկկողմ ծրագրերի նախանշման ու իրականացման համար: Ֆրանսիայի վարչապետը հանդիպման ընթացքում վերահաստատել է Հայաստանի հետ համագործակցության  ընդլայնման պատրաստակամությունը:

-Կխնդրեի անդրադառնայիք, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը և այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սերտ համագործակցությունը Ֆրանսիայի հետ սկսվեց 2014 թվականից, երբ գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլի հրավերով ես այցելեցի Ֆրանսիա: Այդ այցի շրջանակում ստորագրվեց համաձայնագիր` գյուղատնտեսության տարբեր ճյուղերում երկկողմ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ուսումնասիրելու Ֆրանսիայի կոոպերատիվների փորձը, համագործակցություն ծավալելու վերամշակող ճյուղերում, մասնավորապես, գինեգործության և պանրագործության ոլորտներում, կազմակերպելու հայ մասնագետների վերապատրաստում Ֆրանսիայում: Համաձայնագրով նախատեսվել է փոխգործակցել նաև սերմնաբուծության և անասնապահության ոլորտներում: 2014 թվականին Ֆրանսիա կատարած այցի շրջանակում կայացել է նաև հանդիպում Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) Ասիայի հարցերով փոխտնօրեն Լոուրեն Ամարի հետ, որի ընթացքում քննարկվել է Վեդիի ջրամբարի նախահաշվային փաստաթղթերը կազմելու և ջրամբարի կառուցման ֆինանսավորման խնդիրը: Այս և այլ հարցերը բարձրացվել են նաև օրերս կայացած այցի ժամանակ: 

-ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Ֆրանսիա կատարած այցի ընթացքում արդյոք ունեցե՞լ եք այլ հանդիպումներ:

-Այո՛, այցի ընթացքում այցելել եմ Խաղողի և գինու միջազգային կազմակերպություն (OIV), որին արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանն անդամակցում է: Հանդիպում եմ ունեցել գլխավոր տնօրենի հետ, քննարկել ընթացիկ հարցեր: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Ֆրանսիայում կազմակերպել հայկական գինու համտես, ինչը թույլ կտա ֆրանսիացիներին ծանոթանալ հայ գինեգործության հնագույն ավանդույթներին, ինչպես նաև հրաշալի հիմք կհանդիսանա այս ոլորտում հայ-ֆրանսիական նոր գործարար կապերի ստեղծման համար: Ի դեպ, ես շատ եմ կարևորում մեր երկրի անդամակցությունն այս կազմակերպությանը, քանի որ դրանով իսկ Հայաստանին հնարավորություն է ընձեռվում համաշխարհային շուկայում ներկայացնել իր գինեգործական արտադրանքը: Բացի այդ, անդամակցելով այս խոշորագույն կազմակերպությանը, մենք հնարավորություն ենք ստանում իրազեկված լինել գինեգործության վերջին նորությունների և գինու համաշխարհային շուկայի միտումների մասին:

-Իսկ որքանո՞վ է մրցունակ այսօր Հայաստանում արտադրվող գինին, արդյոք այն կարո՞ղ է հետաքրքրություն ներկայացնել արտասահմանցի սպառողի համար:

-Խաղողագործությունը և գինեգործությունը մեր երկրի հեռանկարային ճյուղերից են և վերջին տարիներին մեծ զարգացում են ապրում: Այս ընթացքում մի շարք գործարաններ վերակառուցվել են և վերազինվել նորագույն տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս ապահովել բարձրորակ, միջազգային շուկայում մրցունակ արտադրանք: Ոլորտի զարգացմանը նպաստում է նաև որոշ ընկերություններում արտասահմանցի գինեգործների ներգրավվածությունը:

-Գինեգործությունից բացի, կա՞ն այլ ոլորտներ, որոնցում հնարավոր է համագործակցել ֆրանսիական կողմի հետ:

-Իհարկե, այդպիսի հեռանկարային ճյուղերից է  պանրագործությունը, որի զարգացման ուղղությամբ մենք նույնպես միջոցներ են ձեռնարկվում: Օրինակ, աշնանը նախատեսվում է  ֆրանսիացի պանրագործների այցը Հայաստան` հայ մասնագետներին պանրի եվրոպական տեսակների արտադրության տեխնոլոգիային ծանոթացնելու նպատակով, որոնք մեծ պահանջարկ ունեն արտասահմանյան, մասնավերապես, ռուսական շուկայում: Բացի այդ, այսօր մեր գյուղատնտեսության կարևորագույն խնդիրներից է գյուղացիական տնտեսությունների միավորման և կոոպերատի վների ստեղծումը, և այս առումով Ֆրանսիայի երկարամյա փորձը ևս կարող է օգտակար լինել մեզ համար: Այդ նպատակով է, որ կոոպերատիվների մասին օրենքի նախագիծը մենք տրամադրել ենք նաև ֆրանսիացի գործընկերներին` փորձաքննություն կատարելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով:

-Օրերս Հայաստանում էր Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան: Ինչպե՞ս կգնահատեք այդ այցը, ի՞նչն առավել հետաքրքրեց Ձեր վրացի գործընկերոջը Հայաստանում: 

-Օթար Դանելիան այցի ընթացքում բազմիցս նշել է, որ տպավորված է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման բարձր մակարդակով, մասնավորապես, ձկնաբուծության և անասնապահության ոլորտներում: Նրա խոսքով` Հայաստանն ու Վրաստանը գյուղատնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ և ես նույնպես համոզված եմ, որ հարկավոր է ընդլայնել հարևան երկրի հետ այս ուղղությամբ հարաբերությունները: 

Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»