Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայկական գինեգործական ընկերությունները Ֆրանսիայում համտեսի կներկայացնեն իրենց արտադրանքը

Հայաստանն ու Ֆրանսիան գյուղատնտեսության ոլորտում պատրաստվում են նոր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, գինեգործության և պանրագործության բնագավառներում համատեղ ծրագրերի անհրաժեշտություն են տեսնում երկու երկրներն էլ: Այդ մասին ևս մեկ անգամ ընդգծվել է հայկական պատվիրակության` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մանրամասնել է այցի ընթացքու մ ձեռք բերված պայմանավարվածություններն ու գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական հետագա ծրագրերը:  

-Պարոն նախարա՛ր, վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած  պատվիրակությունը մեկնել էր Ֆրանսիա, ևԴուք նույնպես պատվիրակության կազմում էիք: Կխնդրեի նշել` ո՞րն էր այցի նպատակը և ի՞նչ արդյունքներ այն տվեց: 

-Նախ կցանկանայի նշել, որ այցի ընթացքում, որը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, հայկական պատվիրակության հետ անցկացվել են մի շարք հանդիպումներ, որոնք շատ արդյունավետ էին և բովանդակալից: Հանդիպումների ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ: Այցի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման,  տարբեր բնագավառներում նոր երկկողմ ծրագրերի նախանշման ու իրականացման համար: Ֆրանսիայի վարչապետը հանդիպման ընթացքում վերահաստատել է Հայաստանի հետ համագործակցության  ընդլայնման պատրաստակամությունը:

-Կխնդրեի անդրադառնայիք, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը և այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սերտ համագործակցությունը Ֆրանսիայի հետ սկսվեց 2014 թվականից, երբ գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլի հրավերով ես այցելեցի Ֆրանսիա: Այդ այցի շրջանակում ստորագրվեց համաձայնագիր` գյուղատնտեսության տարբեր ճյուղերում երկկողմ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ուսումնասիրելու Ֆրանսիայի կոոպերատիվների փորձը, համագործակցություն ծավալելու վերամշակող ճյուղերում, մասնավորապես, գինեգործության և պանրագործության ոլորտներում, կազմակերպելու հայ մասնագետների վերապատրաստում Ֆրանսիայում: Համաձայնագրով նախատեսվել է փոխգործակցել նաև սերմնաբուծության և անասնապահության ոլորտներում: 2014 թվականին Ֆրանսիա կատարած այցի շրջանակում կայացել է նաև հանդիպում Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) Ասիայի հարցերով փոխտնօրեն Լոուրեն Ամարի հետ, որի ընթացքում քննարկվել է Վեդիի ջրամբարի նախահաշվային փաստաթղթերը կազմելու և ջրամբարի կառուցման ֆինանսավորման խնդիրը: Այս և այլ հարցերը բարձրացվել են նաև օրերս կայացած այցի ժամանակ: 

-ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Ֆրանսիա կատարած այցի ընթացքում արդյոք ունեցե՞լ եք այլ հանդիպումներ:

-Այո՛, այցի ընթացքում այցելել եմ Խաղողի և գինու միջազգային կազմակերպություն (OIV), որին արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանն անդամակցում է: Հանդիպում եմ ունեցել գլխավոր տնօրենի հետ, քննարկել ընթացիկ հարցեր: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Ֆրանսիայում կազմակերպել հայկական գինու համտես, ինչը թույլ կտա ֆրանսիացիներին ծանոթանալ հայ գինեգործության հնագույն ավանդույթներին, ինչպես նաև հրաշալի հիմք կհանդիսանա այս ոլորտում հայ-ֆրանսիական նոր գործարար կապերի ստեղծման համար: Ի դեպ, ես շատ եմ կարևորում մեր երկրի անդամակցությունն այս կազմակերպությանը, քանի որ դրանով իսկ Հայաստանին հնարավորություն է ընձեռվում համաշխարհային շուկայում ներկայացնել իր գինեգործական արտադրանքը: Բացի այդ, անդամակցելով այս խոշորագույն կազմակերպությանը, մենք հնարավորություն ենք ստանում իրազեկված լինել գինեգործության վերջին նորությունների և գինու համաշխարհային շուկայի միտումների մասին:

-Իսկ որքանո՞վ է մրցունակ այսօր Հայաստանում արտադրվող գինին, արդյոք այն կարո՞ղ է հետաքրքրություն ներկայացնել արտասահմանցի սպառողի համար:

-Խաղողագործությունը և գինեգործությունը մեր երկրի հեռանկարային ճյուղերից են և վերջին տարիներին մեծ զարգացում են ապրում: Այս ընթացքում մի շարք գործարաններ վերակառուցվել են և վերազինվել նորագույն տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս ապահովել բարձրորակ, միջազգային շուկայում մրցունակ արտադրանք: Ոլորտի զարգացմանը նպաստում է նաև որոշ ընկերություններում արտասահմանցի գինեգործների ներգրավվածությունը:

-Գինեգործությունից բացի, կա՞ն այլ ոլորտներ, որոնցում հնարավոր է համագործակցել ֆրանսիական կողմի հետ:

-Իհարկե, այդպիսի հեռանկարային ճյուղերից է  պանրագործությունը, որի զարգացման ուղղությամբ մենք նույնպես միջոցներ են ձեռնարկվում: Օրինակ, աշնանը նախատեսվում է  ֆրանսիացի պանրագործների այցը Հայաստան` հայ մասնագետներին պանրի եվրոպական տեսակների արտադրության տեխնոլոգիային ծանոթացնելու նպատակով, որոնք մեծ պահանջարկ ունեն արտասահմանյան, մասնավերապես, ռուսական շուկայում: Բացի այդ, այսօր մեր գյուղատնտեսության կարևորագույն խնդիրներից է գյուղացիական տնտեսությունների միավորման և կոոպերատի վների ստեղծումը, և այս առումով Ֆրանսիայի երկարամյա փորձը ևս կարող է օգտակար լինել մեզ համար: Այդ նպատակով է, որ կոոպերատիվների մասին օրենքի նախագիծը մենք տրամադրել ենք նաև ֆրանսիացի գործընկերներին` փորձաքննություն կատարելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով:

-Օրերս Հայաստանում էր Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան: Ինչպե՞ս կգնահատեք այդ այցը, ի՞նչն առավել հետաքրքրեց Ձեր վրացի գործընկերոջը Հայաստանում: 

-Օթար Դանելիան այցի ընթացքում բազմիցս նշել է, որ տպավորված է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման բարձր մակարդակով, մասնավորապես, ձկնաբուծության և անասնապահության ոլորտներում: Նրա խոսքով` Հայաստանն ու Վրաստանը գյուղատնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ և ես նույնպես համոզված եմ, որ հարկավոր է ընդլայնել հարևան երկրի հետ այս ուղղությամբ հարաբերությունները: 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026