Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան

«Հայկական ազգային երաժշտական գանձարանը» նոտագրել ու ձայնագրել է 500-ից ավելի ժողովրդական երգ, որոնց մեծ մասն անհայտ է հանրությանը

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակում նոտագրվել և ձայնագրվել են բուն հայկական ինքնությունը բացահայտող ժողովրդական ավելի քան 500 երգեր, որոնց հիմնական մասը գրեթե հայտնի չէ հանրության լայն շերտերին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագիրը ներկայացրեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար Մարինա Սուլթանյանը՝ նշելով, որ ծրագիրն ուղղված է հայկական ազգային արժեքների պահպանության և հոգևոր ժառանգության փրկությանը։ «Սա 1.5 տարվա աշխատանքի արդյունք է, որը ներկայացնում ենք հանրությանը։ Ընդհանրապես հիմնադրամը նպատակ ունի աջակցել արվեստի տարբեր ճյուղերին, առաջինը ընտրեցինք երաժշտությունը, որովհետև հենց երաժշտությունն է աշխարհում ապրող բոլոր հայերի արտահայտչամիջոցը։ Սա կարևոր աշխատանք է հազարավոր մարտահրավերների պայմաններում։ Ծրագրի շրջանակում ստեղծվեց հայկական երգերի մի շտեմարան՝ ժամանակից թվային տարբերակով»,- ներկայացրեց նա։

Նախագծի գլխավոր երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ երբ խոսում ենք ազգի ինքնության մասին, ի հայտ են գալիս կարևորագույն բաղադրյալները, որոնք կազմում են այդ ինքնությունը՝ լեզուն կրոնը և մշակույթը, որն այս ամենի զգալի մասն է։ Մենք հայ ենք և մեր երաժշտությունը հայկական է։

«Երբևէ փորձե՞լ եք փնտրել համացանցում «հայկական երաժշտություն» բառակապակցությունը։ Ես արել եմ և արդյունքը, ցավոք, այդքան էլ համոզիչ չէ՝ տեսնում ենք երաժշտություն, որը հայերեն է, բայց հայկական չէ։ Սա գլոբալ խնդիր է մի ազգի համար, որը մի կողմից ցանկանում է պահպանել իր մշակութային ժառանգությունը, փոխանցելով այն սերունդներին, մյուս կողմից՝ ցանկանում է ներկայանալ միջազգային հանրությանը իր մշակույթով։ Որպեսզի խնդիրը ինչ-որ չափով լուծենք, հասկացանք, որ պետք է սկսենք հսկայական մի ծրագիր»,-ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ աշխատանքները իրականացվել են մի քանի փուլերով՝ սկսելով գիտահետազոտականից։ Աշխատանքներում ընդգրկվել են Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական բաժնի մասնագետները։

«Հանդիպեցի կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանին, ով ստանձնեց գլխավոր երաժշտական խմբագրի պաշտոնը, ընտրեցինք կոմիտասյան չափանիշներով ամենացայտուն ու ամենաբուն հայկական երգերն ու նվագները, տաղերը, շարականները, որոնք բուն հայկական են։ Ամբողջ ժառանգությունը 1.5 տարիների ընթացքում զրոյից կատարեցինք, սովորեցրինք և ձայնագրեցինք, թվայնացրինք ու տեղադրեցինք վեբկայքում»,-ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր երգ ունի իր անձնագիրը, որտեղ նշված է թե որն է ակունքը, ով է կատարել, ինչի մասին է և այլն։ Յուրաքանչյուր երգ ունի նաև իր գեղանկարը, որն ստեղծել են պրոֆեսիոնալ նկարիչներ՝ երգը լսելուց նրա մասին տեղեկություններ իմանալուց հետո։

Նախագծի գլխավոր երաժշտական խմբագիր Արթուր Շահնազարյանն էլ ընդգծեց, որ երգացանկում ընտրված երգեն ընդգրկում են Արևմտյան ու Արևելյան Հայաստանի ժողովրդական երգերը տարբեր ժանրերում՝ հարսանյաց, կատակի, էպոսի, ողբի, սիրո, բնության, մանկական երգեր ու պարերգեր։

«Այս 500-ից ավելի նմուշների համար գրվեց բացատրություններ, թե որը ինչ երգ է, ով է գրառել ու երգել։ Հետո, թեև դժվարությամբ, բայց ընտրեցինք երգիչների, որոնք պետք է կատարեին այս երգերը։ Մեր նպատակն էր՝ տղամարդու երգը երգի տղամարդ, ընդ որում միատարր, ինչպես եղել է հնում, կնոջ երգը՝ կին, մանկականը՝ երեխա։ Հոգևոր երգերն էլ՝ ընտրեցինք 5-րդ դարից մինչև 15-րդ դարի շարականներ, տաղեր, որոնք կարտացոլեն տարբեր հեղինակների։ Երգիչներին սովորեցրինք այս երգերը, որին զուգահեռ ձայնագրեցինք։ Հաջորդ փուլը եղել է նոտագրությունը, որն իրականացվեց համապատասխան ժամանակակից չափանիշներին»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ ծրագրի շրջանակում նոտագրվել ու հրատարակվել է Կոմիտասի՝ «Հազար ու մի խաղ» գիրքը, իսկ ընթացքի մեջ են «Ժամագիրքը» և Եկմալյանի  «Պատարագը»։

«Կոմիտասն իր հազարավոր երգերից 1903թ-ին ընտրեց հարյուր երգ՝ հայ ժողովրդին ու աշխարհին ներկայացնելու համար ու ասաց, որ սա է մեր տեսակը, բնույթը և այս հարյուրի մեջ երևում է ամեն ինչ, սակայն գումար չգտավ հրատարակելու։ Մինչ օրս լույս չէր տեսել այս գիրքը, որը ողջ Հայաստանի ժառանգության ադամանդն է»,- ասաց նա։

 Ինչ վերաբերում է երգերի շտեմարանի հեղինակային իրավունքին, ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այն ժողովրդինն է, սակայն եթե որևէ մեկը կցանկանա օգտագործել դրանք ֆիլմում կամ որևէ այլ նախագծում, ապա պետք է թույլտվություն ստանա, այլապես մեծ տուգանքներ կվճարի։

 Իսկ դրանք ավելի հանրամատչելի դարձնելու և այլ ժողովուրդների կողմից սեփականաշնորհելու փորձերը բացառելու համար, նախագծի հեղինակները այլ բան են մտածել։

«Մեր հիմնադրամի նախագահ Արթուր Ջանիբեկյանը վերջին ժողովներում հանդես եկավ ևս մեկ մտահաղացմամբ։ Գեղեցիկ սարք է պատրաստվելու՝ գանձատուփ, որոնք հնարավորություն կտան հնչեցնել երգերը։ Դրանք կտեղադրվեն Մատենադարանում, թանգարաններում, Էջմիածնում, Հռոմի պապի նստավայրում և մի շարք այլ կարևոր կառույցներում։ Սա է լինելու այն բանի ապացույցը, որ այս երգերը պատկանում են մեզ»,-ասաց նա։

Նշենք, որ այս երգերը տեղադրվում են armenianmusic.am կայքում, արդեն իսկ ներբեռնված են շուրջ 100 երգեր՝ իրենց անձնագրերով ու բնութագրերով։

Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան