Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «Փաստ Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ» «Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ» Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»


Դերասանուհի Իռեն Աբելյանն ամուսնանում է նախկին ֆուտբոլիստի հետ ու մեկնում Հայաստանից

Lifestyle

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Իռեն Աբելյանն ամուսնանում է նախկին ֆուտբոլիստի հետ ու մեկնում Հայաստանից

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավարտից հետո դերասանուհի Իռեն Աբելյանն էկրաններին երկար չի երևա: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնեց, որ ավարտին է հասցնում բոլոր երկարաժամկետ պայմանագրերը և Հայաստանում որոշ ժամանակով դադար է տալիս դերասանական կարիերան մի շատ հարգելի պատճառով՝ ամուսնանում է.  «Ես հեռանում եմ Հայաստանից. այս տարվա վերջին պատրաստվում եմ ամուսնանալ և մեկնել Շվեդիա: Իհարկե, հասկանում եմ, որ շատ դժվար է փակել այսքան տարիների անցած ճանապարհը, բայց այն ինձ համար արդարացված է այնքանով, որ ես ապրելու եմ իմ սիրելիի կողքին: Դերասանությունից երբեք չեմ հեռանա՝ ֆիլմերի առաջարկների դեպքում կաշխատեմ գալ նկարահանվել ու նորից վերադառնալ, նաև հստակ որոշել եմ, որ լեզուն յուրացնելուց հետո թեկուզև զրոյից, բայց անպայման փորձելու եմ այնտեղ ևս իմ սիրելի գործով զբաղվել: Առհասարակ, ես երբեք չեմ վախեցել նոր բան սկսելուց, ընդհակառակը, դա ինձ ավելի է ոգեշնչում և ոգևորում: Ինձ մոտ կյանքի նոր փորձություն է սկսվելու, որին անհամբեր սպասում եմ, հուսով եմ հաջողությունների կհասնեմ, քանի որ, երբ իմ առջև նպատակ եմ դնում, ջանք ու երանդ չեմ խնայում դրան հասնելու համար: Դժվար է երկար տարիներ այստեղ ապրելուց հետո մեկնել արտերկիր մշտական բնակության, բայց այս հարցում ինձ ուժ ու թևեր է տալիս այն, որ ապրելու եմ սիրելիիս կողքին, համոզված եմ, որ երջանիկ կլինեմ նրա հետ »,- նշեց դերասանուհին:

Իռեն Աբելյանի սիրելին նախկին ֆուտբոլիստ է. «Ապագա ամուսինս՝ Հովիկը,  նախկին ֆուտբոլիստ, այժմ՝ բիզնեսմեն է: Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ճանաչում ենք իրար, բայց հենց շփման առաջին իսկ օրից հասկացել եմ, որ մենք շատ ընդհանրություններ ունենք, գուցե նա արվեստագետ լիներ ու մենք այդքան նման չլինեինք»,- նշեց նա:

Ճիշտ է, դերասանուհին տարվա վերջ կամուսնանա և կմեկնի Հայաստանից, բայց, նրա խոսքերով, աշխատանքները դեռ շարունակվում են. «Թատրոնում այս պահին թատերաշրջանը փակ է, բայց դեռ աշնանը ներկայացումներ կլինեն, որին կմասնակցեմ, բացի այդ, ճիշտ է, էկրաններին չեմ երևում, բայց գրեթե ամեն օր ձայնս հնչում է Հանրային հեռուստաընկերությամբ, քանի որ աշխատում եմ «Առաջին» հեռուստաալիքի կրկնօրինակման բաժնում»,- նշեց Իռենը:

Դերասանուհին նկատեց նաև, որ բացի իր մասնագիտական աշխատանքից, մշտապես իր համար հետաքրքիր հոբիներ է գտնում և փորձում հմտանալ. «Քանի որ դեռ փոքր տարիքից մեծ սեր ունեմ սպորտի նկատմամբ (դպրոցական տարիներին զբաղվել եմ պրոֆեսիոնալ բասկետբոլով), հիմա հաճախում եմ լողի, նաև պարբերաբար գնում եմ մարզասրահ: Ինձ համար առողջ ապրելակերպը անհրաժեշտություն և սթափ մտածելու կերպ է, երբ սկսում ես սպորտով զբաղվել, ակամայից այնքան էներգիա ես ունենում, որ անընդհատ ուզում ես ակտիվ կյանքով ապրել, անընդհատ ուզում ես նոր բաներ իմանալ, իսկ երբ պարապության ես մատնվում, գնալով դեգրադացիա ես ապրում: Առհասարակ ես շատ եմ սիրում անընդհատ ինքնակրթվել, օրինակ հիմա բարելավվում եմ անգլերենս»,- նկատեց դերասանուհին:

Դեռ դպրոցական տարիքից սկսած սպորտի հանդեպ սերը դերասանուհուն չի դրդել, որ այդ ոլորտում մասնագիտանա. «Այո, սպորտի հանդեպ դեռ փոքրուց է արտահայտվել սերս, բայց երբեք չեմ մտածել, որ հենց այդ ոլորտում մասնագիտանամ, ավելին ասեմ՝ դպրոցական տարիքում պատկերացնում էի, որ ծրագրավորող պետք է դառնամ, բայց միշտ էլ ներքուստ ձգտում եմ ունեցել դերասանության և երգարվեստի նկատմամբ, արդյունքում հասկանալով, որ արվեստի նկատմամբ սերը ավելի է գերակշռում իմ մեջ՝ ծնողներիս դեմ գնալով դարձա դերասանուհի»,- պատմեց նա:

Հիմա էլ Իռենը, երբ հետ է նայում անցած ճանապարհը, մտածում է, որ կրկին մասնագիտական ընտրության առաջ կանգնելով՝ դարձյալ կընտրեր դերասանի մասնագիտությունը. «Այո, որքան էլ մեր երկրում մի փոքր դժվար է այս մասնագիտությամբ ապրելը, բայց, երևի թե, իմ ներքին ձգտումներին դեմ չէի գնա՝ կրկին դերասանուհու մասնագիտությունը կընտրեի: Երբ մեջդ արվեստն է խոսում, դրանից խուսափելով կսկսես խեղդվել»,- նշեց Իռեն Աբելյանը:

Խոսելով Հայաստանում զարգացող այս մասնագիտությունից և շատ դերասանների ստվերում մնալուց, Իռենը նկատեց. «Դերասանները կարող են դեպրեսիա ապրել, երբ անգործության են մատնված, կարծում եմ, հեռուստադիտողի համար էլ է անհետաքրքիր տարբեր նախագծերում անընդհատ նույն դեմքերին տեսնելը: Այս երևույթը դերասանին կարող են ընկճել և դրանով էլ դերասանի տեսակը կարող է թուլանալ»:

Շարունակությունը՝ այստեղ

Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման Գալստյան