Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դերասանուհի Իռեն Աբելյանն ամուսնանում է նախկին ֆուտբոլիստի հետ ու մեկնում Հայաստանից

Lifestyle

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Իռեն Աբելյանն ամուսնանում է նախկին ֆուտբոլիստի հետ ու մեկնում Հայաստանից

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավարտից հետո դերասանուհի Իռեն Աբելյանն էկրաններին երկար չի երևա: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնեց, որ ավարտին է հասցնում բոլոր երկարաժամկետ պայմանագրերը և Հայաստանում որոշ ժամանակով դադար է տալիս դերասանական կարիերան մի շատ հարգելի պատճառով՝ ամուսնանում է.  «Ես հեռանում եմ Հայաստանից. այս տարվա վերջին պատրաստվում եմ ամուսնանալ և մեկնել Շվեդիա: Իհարկե, հասկանում եմ, որ շատ դժվար է փակել այսքան տարիների անցած ճանապարհը, բայց այն ինձ համար արդարացված է այնքանով, որ ես ապրելու եմ իմ սիրելիի կողքին: Դերասանությունից երբեք չեմ հեռանա՝ ֆիլմերի առաջարկների դեպքում կաշխատեմ գալ նկարահանվել ու նորից վերադառնալ, նաև հստակ որոշել եմ, որ լեզուն յուրացնելուց հետո թեկուզև զրոյից, բայց անպայման փորձելու եմ այնտեղ ևս իմ սիրելի գործով զբաղվել: Առհասարակ, ես երբեք չեմ վախեցել նոր բան սկսելուց, ընդհակառակը, դա ինձ ավելի է ոգեշնչում և ոգևորում: Ինձ մոտ կյանքի նոր փորձություն է սկսվելու, որին անհամբեր սպասում եմ, հուսով եմ հաջողությունների կհասնեմ, քանի որ, երբ իմ առջև նպատակ եմ դնում, ջանք ու երանդ չեմ խնայում դրան հասնելու համար: Դժվար է երկար տարիներ այստեղ ապրելուց հետո մեկնել արտերկիր մշտական բնակության, բայց այս հարցում ինձ ուժ ու թևեր է տալիս այն, որ ապրելու եմ սիրելիիս կողքին, համոզված եմ, որ երջանիկ կլինեմ նրա հետ »,- նշեց դերասանուհին:

Իռեն Աբելյանի սիրելին նախկին ֆուտբոլիստ է. «Ապագա ամուսինս՝ Հովիկը,  նախկին ֆուտբոլիստ, այժմ՝ բիզնեսմեն է: Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ճանաչում ենք իրար, բայց հենց շփման առաջին իսկ օրից հասկացել եմ, որ մենք շատ ընդհանրություններ ունենք, գուցե նա արվեստագետ լիներ ու մենք այդքան նման չլինեինք»,- նշեց նա:

Ճիշտ է, դերասանուհին տարվա վերջ կամուսնանա և կմեկնի Հայաստանից, բայց, նրա խոսքերով, աշխատանքները դեռ շարունակվում են. «Թատրոնում այս պահին թատերաշրջանը փակ է, բայց դեռ աշնանը ներկայացումներ կլինեն, որին կմասնակցեմ, բացի այդ, ճիշտ է, էկրաններին չեմ երևում, բայց գրեթե ամեն օր ձայնս հնչում է Հանրային հեռուստաընկերությամբ, քանի որ աշխատում եմ «Առաջին» հեռուստաալիքի կրկնօրինակման բաժնում»,- նշեց Իռենը:

Դերասանուհին նկատեց նաև, որ բացի իր մասնագիտական աշխատանքից, մշտապես իր համար հետաքրքիր հոբիներ է գտնում և փորձում հմտանալ. «Քանի որ դեռ փոքր տարիքից մեծ սեր ունեմ սպորտի նկատմամբ (դպրոցական տարիներին զբաղվել եմ պրոֆեսիոնալ բասկետբոլով), հիմա հաճախում եմ լողի, նաև պարբերաբար գնում եմ մարզասրահ: Ինձ համար առողջ ապրելակերպը անհրաժեշտություն և սթափ մտածելու կերպ է, երբ սկսում ես սպորտով զբաղվել, ակամայից այնքան էներգիա ես ունենում, որ անընդհատ ուզում ես ակտիվ կյանքով ապրել, անընդհատ ուզում ես նոր բաներ իմանալ, իսկ երբ պարապության ես մատնվում, գնալով դեգրադացիա ես ապրում: Առհասարակ ես շատ եմ սիրում անընդհատ ինքնակրթվել, օրինակ հիմա բարելավվում եմ անգլերենս»,- նկատեց դերասանուհին:

Դեռ դպրոցական տարիքից սկսած սպորտի հանդեպ սերը դերասանուհուն չի դրդել, որ այդ ոլորտում մասնագիտանա. «Այո, սպորտի հանդեպ դեռ փոքրուց է արտահայտվել սերս, բայց երբեք չեմ մտածել, որ հենց այդ ոլորտում մասնագիտանամ, ավելին ասեմ՝ դպրոցական տարիքում պատկերացնում էի, որ ծրագրավորող պետք է դառնամ, բայց միշտ էլ ներքուստ ձգտում եմ ունեցել դերասանության և երգարվեստի նկատմամբ, արդյունքում հասկանալով, որ արվեստի նկատմամբ սերը ավելի է գերակշռում իմ մեջ՝ ծնողներիս դեմ գնալով դարձա դերասանուհի»,- պատմեց նա:

Հիմա էլ Իռենը, երբ հետ է նայում անցած ճանապարհը, մտածում է, որ կրկին մասնագիտական ընտրության առաջ կանգնելով՝ դարձյալ կընտրեր դերասանի մասնագիտությունը. «Այո, որքան էլ մեր երկրում մի փոքր դժվար է այս մասնագիտությամբ ապրելը, բայց, երևի թե, իմ ներքին ձգտումներին դեմ չէի գնա՝ կրկին դերասանուհու մասնագիտությունը կընտրեի: Երբ մեջդ արվեստն է խոսում, դրանից խուսափելով կսկսես խեղդվել»,- նշեց Իռեն Աբելյանը:

Խոսելով Հայաստանում զարգացող այս մասնագիտությունից և շատ դերասանների ստվերում մնալուց, Իռենը նկատեց. «Դերասանները կարող են դեպրեսիա ապրել, երբ անգործության են մատնված, կարծում եմ, հեռուստադիտողի համար էլ է անհետաքրքիր տարբեր նախագծերում անընդհատ նույն դեմքերին տեսնելը: Այս երևույթը դերասանին կարող են ընկճել և դրանով էլ դերասանի տեսակը կարող է թուլանալ»:

Շարունակությունը՝ այստեղ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients