Լոռու մարզպետի որդու զույգ սրունքները վիրահատել են. վիճակը կայուն է
ՀասարակությունՀուլիսի 18-ի գիշերը Ալավերդիում կրակել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու՝ Լեւոն Նալբանդյանի վրա։ Հրազենային վնասվածքներով երիտասարդը տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, որտեղ նրան առաջնային վիրաբուժական օգնություն է ցուցաբերվել, այնուհետև տեղափոխվել է Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, և գիշերն էլ զույգ սրունքների վիրահատություն է կատարվել:
Ինչպես Orer.am-ի հետ զրույցում նշեց բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը, այս պահի դրությամբ երիտասարդի վիճակը կայուն է: Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, և օրվա ընթավքում կորոշվի՝ դեռ մեկ օր էլ պահվի այստեղ, թե տեղափոխվի:
Նշենք, որ ոստիկաններն արդեն հայտնաբերել են կրակողին էլ, զենքն էլ։ Ըստ տեղեկությունների՝ մարզպետի որդին մտերիմ է եղել կրակողի հետ, եւ դեպքն էլ, նախնական տեղեկություններով, դժբախտ պատահար է որսի ժամանակ։ Թեեւ Ալավերդիում լուրեր են շրջանառվում, որ կրակոցն ամենեւին էլ պատահականություն չէր:
Ադրինե Թորոսյան