Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»


Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման նպատակով կհատկացվի 1 մլրդ 200 մլն դրամ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հուլիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստից առաջ վարչապետի հանձնարարությամբ հաղորդումով հանդես է եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Նա տեղեկացրել է, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարումը շարունակվում է եւ առաջիկա 1-2 օրերի ընթացքում կվճարվեն : Որևէ խոչընդոտ, այդ թվում՝ ֆինանսական խնդիր չկա: Կառավարությունը, հաստատելով օրակարգը, ձեռնամուխ է եղել մյուս հարցերի քննարկմանը:

ՀՀ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների ստուգումների քանակը: Այդ նպատակով անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսվել են ներկայացված առաջարկները և արդյունքում ձևավորվել է որոշման նախագիծ, որը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ընդունված որոշմամբ մինչև 2016թ. հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվել են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվոÕ ² ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների ստուգումների:

Տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներն իրականացվում էին բացառապես ստուգաթերթրի հիման վրա, ինչն արդեն էականորեն սահմանափակել է տեսչական մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտներին առաջադրվող խնդիրների քանակը: Եթե այժմ տեսչական մարմինները գործադրում են մոտավորապես 170 ստուգաթերթ, ապա այս որոշմամբ մինչև տարեվերջ կասեցվում է 170 ստուգաթերթի մոտավորապես 90 տոկոսը: Մնացած 10 տոկոսի դեպքում թույլ է տրվել ստուգումներն իրականացնել միմիայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակ՝ ավտոգազանակայանները և այլն: Ընդ որում թյուրիմացություններից և տարամեկնաբանություններից խուսափելու համար այն ստուգաթեթերը, որոնք շարունակելու են գործել բարձր ռիսկային խմբի մոտ, կցվելու են այս որոշմանը որպես հավելված: Փաստորեն, տոկոսային հարաբերությամբ, կիրառվելու է ստուգաթերթերի ընդամենը 10 տոկոսը բարձր ռիսկային խմբում, բայց ստուգաթերթերի տոկոսը դեռևս խոսուն չէ: Իրականում, սրանով կրճատվելու է ստուգումների 98 տոկոսը:

Ստուգումների սահմանափակումը չի վերաբերելու միայն այն հիմնարկներին և բաժնետիրական ընկերություններին, որոնք պետական սեփականություն են և չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը: Ստուգում կարող է իրականացվել նաև այն դեպքերում, երբ ստուգումը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքով կամ, երբ ստուգման պահանջով դիմել են տնտեսվարող սուբյեկտները: Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում և դպրոցներում՝ երեխաների անվտանգ և որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով կամ այն ժամանակ, երբ կասեցված հատվածու մ կարող են հայտնվել այնպիսի դեպքեր, որոնք էական վտանգ են սպառնում հանրային անվտանգությանը, այլոց իրավունքներին, կյանքին և առողջությանը: 

Նման դեպքերում համապատասխան տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի, թե ինչու պետք է իրականացվի այս կամ այն ստուգումը, հիմնավորումները պետք է պարունակեն ստուգման անհրաժեշտության առաջացման պատճառը և ռիսկի գործոնները, առկա իրավիճակի նկարագիրը, ստուգում չիրականացնելու հնարավոր վտանգները և ստուգման իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքները: Այդ բոլոր հիմնավորումները ներկայացվելու են ՀՀ վարչապետին, որի գրավոր համաձայնության դեպքում միայն թույլատրվելու է համապատասխան ստուգումը: Որպեսզի ապահովվեն գործընթացÕ « նկատմամբ հանրային վերահսկողությունը և թափանցիկությունը, հիմնավորումները և համաձայնությունը կամ մերժումը տեղադրվելու են կառավարության ինտերնետային կայքում: 

Այնուհետև զեկուցող Դավիթ Հարությունյանը հավելել է. «Հաջորդ սկզբունքային առաջարկությունը կապված է վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի հիման վրա վարույթի ընթացքում կիրառվող այցերի հետ: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ մենք դա անվանվում ենք թեժ գիծ կամ նման մի բան, սկսվում է վարչական վարույթ, որի ընթացքում տնտեսվարող սուբյեկտների մոտ սկսվում են այցերը: Դրանք մեծ մասամբ վերածվում են լայնամասշտաբ ստուգումների՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:

Հաշվի առնելով, որ պարոն վարչապետը համարում է դա շատ արատավոր մոտեցում, առաջարկվում է բոլոր այն դեպքերում, երբ վարչական վարույթի ընթացքում անհրաժեշտություն կա այցելելու տնտեսվարող սուբյեկտին, այդ դեպքերում պետք է ապահովենք ոչ միայն օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, այլև ինքնին այդ այցելությունը պետք է նույնպես համաձայնեցվի վերը նշված կարգով: Այսինքն, պետք է տեսչական մարմինները դիմեն, հիմնավորեն և ստանան վարչապետի համաձայնությունը: Այսպիսով կարելի է ասել, որ որոշման ընդունմամբ էականորեն կնվազի տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումների քանակը և որոշ դեպքերում, ինչու ոչ, նաև անհարկի միջամտությունը նրանց բնականոն գործունեությանը»: 

Հարցի քննարկումն ամփոփել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ես կարծում եմ, որ այս որոշման ընդունումը շատ կարևոր է և դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներին՝ խստագույնս հետևել օրենքի տառին և այս որոշմամբ սահմանված կարգավորումներին: Մյուս կողմից՝ հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր դիմել համապատասխան նախարարին կամ կառավարության աշխատակազմ, որին, երաշխավորում եմ, սահմանված կ արգով ընթացք կտրվի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից: 

Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին. կարևորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը՝ ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա, ֆինանսական ցածր կարգապահություն դրսևորող հարկ վճարողների նկատմամբ: Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին՝ վերանայել ռիսկայնության չափանիշները՝ նպատակ հետապնդելով նվազեցնելու ստուգումների քանակը: 

Միաժամանակ հորդորում եմ հարկ վճարողներին՝ լինել բարեխիղճ, չխուսափել հարկերը ճիշտ և ժամանակին վճարելուց, բարձրացնել ֆինանսական կարգապահությունը, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ նվազեցնել ստուգումները: Դա շատ կարևոր քայլ է, և մեր տարածաշրջանի այսօրվա տնտեսական այս իրավիճակում և ընդհանրապես աշխարհում ընթացող այս խնդիրների համատեքստում սա մի քայլ է, որով մենք կաջակցենք մեր տնտեսության ակտիվացմանը»:

Որոշմամբ սահմանվել է, որ 2015թ. օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվող ստուգումները, բացի վերը նշված դեպքերի, կասեցվում են: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» որոշումը:

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020թթ.)» Միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին հնարավորություն տալ օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրի մասին ինքը խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, ով նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրին. «Ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին՝ օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: Մասնավորապես, մասնակցությունը ծրագրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակում՝ էականորեն բարձրացնելով Հայաստանում վերջինիս գործունեության արդյունավետությունը: Այն նաև հնարավորություն կտա հայաստանյան այլ կազմակերպություններին և առանձին ՓՄՁ սուբյեկտներին՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին:

ՓՄՁ զարգացումը կառավարության առաջնայնություններից է, և մենք անընդհատ փորձում ենք օգնել այդ ոլորտը զարգացնելու նախաձեռնություններին: Այս ծրագիրը թույլ կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ուղղել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչը, կարծում եմ, բավական լուրջ աջակցություն կլինի», - եզրափակել է վարչապետը:

ՀՀ կառավարությունը հաստատել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը՝ հայերեն և ռուսերեն: ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում ծանուցումն առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում է ֆիզիկական անձին:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մաքսային մարմիններին արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների համար ապրանք ներմուծողների համար, քանի որ մաքսավորներին քաջ հայտնի է, թե նրանցից ով է զբաղվում վերավաճառքով:

Կառավարությունը որոշել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկրորդ փուլի հիմնանորոգման նպատակով ՀՀ տրոնսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 1 մլրդ 200 մլն դրամ: Վարչապետը կարևորել է այս ծրագիրը, որը նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը:

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014թ. դեկտեմբերի 1-ի ՀՀ օրենքին: Այդ օրենքով արմատական փոփոխություններ են կատարվել վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստներին առնչվող հարաբերություններում, հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի և այլն:

Նիստում հաստատվել են «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երրորդ փուլի վաճառքի պայմանները: Ծրագրի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բաշխվել է 242 բնակարան: Սույն որոշումը վերաբերում է չբաշխված 25 բնակարանին:

Կառավարության որոշմամբ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում» ծրագրով հատկացված գումարից միջոցներ են հատկացվել «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» և «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթների նոր ծրագրերին:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ ոստիկանության գործունեության ոլորտի 2015-2017թթ. բարեփոխման ծրագիրը, որի ընդունումը բխում է ՀՀ նախագահի 2014թ. ապրիլի 23-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրության պահանջներից: Նոր ծրագրով կապահովվի արդեն իսկ իրականացված բարեփոխման շարունակությունը:
Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ կառավարությունը սահմանել է գործընկեր հասարակական կազմակերպությունների, թրաֆիքինգի զոհերի նույնացման հանձնաժողովում ՀԿ-ների ներկայացուցիչների ընտրության կարգերը:

Նիստում հաստատվել է ՀՀ ազգային վիճծառայության ծրագրերից մեկի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը: Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է 2015թ. հունիսի 15-ից մինչև 2017թ. հունիսի 14-ի իրականացնել «2015թ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն»: Այդ նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը վիճծառայությանն է հատկացնելու ավելի քան 466 մլն դրամ:

ՀՀ կառավարությունը 2015թ. սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել է 2015թ. սեպտեմբերի 19-ը՝ շաբաթ օր: Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է. 

Խաչվերացի տոնը, որը ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր: Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների: Սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ը՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարվում է ոչ աշխատանքային:

Միաժամանակ օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային:Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է և ունի քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, կոչ եմ անում գործատուներին Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը` օգոստոսի 17-ին, ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր այցելում են եկեղեցի և գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների»:

 

9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»