Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման նպատակով կհատկացվի 1 մլրդ 200 մլն դրամ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հուլիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստից առաջ վարչապետի հանձնարարությամբ հաղորդումով հանդես է եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Նա տեղեկացրել է, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարումը շարունակվում է եւ առաջիկա 1-2 օրերի ընթացքում կվճարվեն : Որևէ խոչընդոտ, այդ թվում՝ ֆինանսական խնդիր չկա: Կառավարությունը, հաստատելով օրակարգը, ձեռնամուխ է եղել մյուս հարցերի քննարկմանը:

ՀՀ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների ստուգումների քանակը: Այդ նպատակով անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսվել են ներկայացված առաջարկները և արդյունքում ձևավորվել է որոշման նախագիծ, որը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ընդունված որոշմամբ մինչև 2016թ. հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվել են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվոÕ ² ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների ստուգումների:

Տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներն իրականացվում էին բացառապես ստուգաթերթրի հիման վրա, ինչն արդեն էականորեն սահմանափակել է տեսչական մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտներին առաջադրվող խնդիրների քանակը: Եթե այժմ տեսչական մարմինները գործադրում են մոտավորապես 170 ստուգաթերթ, ապա այս որոշմամբ մինչև տարեվերջ կասեցվում է 170 ստուգաթերթի մոտավորապես 90 տոկոսը: Մնացած 10 տոկոսի դեպքում թույլ է տրվել ստուգումներն իրականացնել միմիայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակ՝ ավտոգազանակայանները և այլն: Ընդ որում թյուրիմացություններից և տարամեկնաբանություններից խուսափելու համար այն ստուգաթեթերը, որոնք շարունակելու են գործել բարձր ռիսկային խմբի մոտ, կցվելու են այս որոշմանը որպես հավելված: Փաստորեն, տոկոսային հարաբերությամբ, կիրառվելու է ստուգաթերթերի ընդամենը 10 տոկոսը բարձր ռիսկային խմբում, բայց ստուգաթերթերի տոկոսը դեռևս խոսուն չէ: Իրականում, սրանով կրճատվելու է ստուգումների 98 տոկոսը:

Ստուգումների սահմանափակումը չի վերաբերելու միայն այն հիմնարկներին և բաժնետիրական ընկերություններին, որոնք պետական սեփականություն են և չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը: Ստուգում կարող է իրականացվել նաև այն դեպքերում, երբ ստուգումը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքով կամ, երբ ստուգման պահանջով դիմել են տնտեսվարող սուբյեկտները: Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում և դպրոցներում՝ երեխաների անվտանգ և որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով կամ այն ժամանակ, երբ կասեցված հատվածու մ կարող են հայտնվել այնպիսի դեպքեր, որոնք էական վտանգ են սպառնում հանրային անվտանգությանը, այլոց իրավունքներին, կյանքին և առողջությանը: 

Նման դեպքերում համապատասխան տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի, թե ինչու պետք է իրականացվի այս կամ այն ստուգումը, հիմնավորումները պետք է պարունակեն ստուգման անհրաժեշտության առաջացման պատճառը և ռիսկի գործոնները, առկա իրավիճակի նկարագիրը, ստուգում չիրականացնելու հնարավոր վտանգները և ստուգման իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքները: Այդ բոլոր հիմնավորումները ներկայացվելու են ՀՀ վարչապետին, որի գրավոր համաձայնության դեպքում միայն թույլատրվելու է համապատասխան ստուգումը: Որպեսզի ապահովվեն գործընթացÕ « նկատմամբ հանրային վերահսկողությունը և թափանցիկությունը, հիմնավորումները և համաձայնությունը կամ մերժումը տեղադրվելու են կառավարության ինտերնետային կայքում: 

Այնուհետև զեկուցող Դավիթ Հարությունյանը հավելել է. «Հաջորդ սկզբունքային առաջարկությունը կապված է վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի հիման վրա վարույթի ընթացքում կիրառվող այցերի հետ: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ մենք դա անվանվում ենք թեժ գիծ կամ նման մի բան, սկսվում է վարչական վարույթ, որի ընթացքում տնտեսվարող սուբյեկտների մոտ սկսվում են այցերը: Դրանք մեծ մասամբ վերածվում են լայնամասշտաբ ստուգումների՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:

Հաշվի առնելով, որ պարոն վարչապետը համարում է դա շատ արատավոր մոտեցում, առաջարկվում է բոլոր այն դեպքերում, երբ վարչական վարույթի ընթացքում անհրաժեշտություն կա այցելելու տնտեսվարող սուբյեկտին, այդ դեպքերում պետք է ապահովենք ոչ միայն օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, այլև ինքնին այդ այցելությունը պետք է նույնպես համաձայնեցվի վերը նշված կարգով: Այսինքն, պետք է տեսչական մարմինները դիմեն, հիմնավորեն և ստանան վարչապետի համաձայնությունը: Այսպիսով կարելի է ասել, որ որոշման ընդունմամբ էականորեն կնվազի տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումների քանակը և որոշ դեպքերում, ինչու ոչ, նաև անհարկի միջամտությունը նրանց բնականոն գործունեությանը»: 

Հարցի քննարկումն ամփոփել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ես կարծում եմ, որ այս որոշման ընդունումը շատ կարևոր է և դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներին՝ խստագույնս հետևել օրենքի տառին և այս որոշմամբ սահմանված կարգավորումներին: Մյուս կողմից՝ հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր դիմել համապատասխան նախարարին կամ կառավարության աշխատակազմ, որին, երաշխավորում եմ, սահմանված կ արգով ընթացք կտրվի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից: 

Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին. կարևորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը՝ ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա, ֆինանսական ցածր կարգապահություն դրսևորող հարկ վճարողների նկատմամբ: Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին՝ վերանայել ռիսկայնության չափանիշները՝ նպատակ հետապնդելով նվազեցնելու ստուգումների քանակը: 

Միաժամանակ հորդորում եմ հարկ վճարողներին՝ լինել բարեխիղճ, չխուսափել հարկերը ճիշտ և ժամանակին վճարելուց, բարձրացնել ֆինանսական կարգապահությունը, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ նվազեցնել ստուգումները: Դա շատ կարևոր քայլ է, և մեր տարածաշրջանի այսօրվա տնտեսական այս իրավիճակում և ընդհանրապես աշխարհում ընթացող այս խնդիրների համատեքստում սա մի քայլ է, որով մենք կաջակցենք մեր տնտեսության ակտիվացմանը»:

Որոշմամբ սահմանվել է, որ 2015թ. օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվող ստուգումները, բացի վերը նշված դեպքերի, կասեցվում են: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» որոշումը:

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020թթ.)» Միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին հնարավորություն տալ օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրի մասին ինքը խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, ով նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրին. «Ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին՝ օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: Մասնավորապես, մասնակցությունը ծրագրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակում՝ էականորեն բարձրացնելով Հայաստանում վերջինիս գործունեության արդյունավետությունը: Այն նաև հնարավորություն կտա հայաստանյան այլ կազմակերպություններին և առանձին ՓՄՁ սուբյեկտներին՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին:

ՓՄՁ զարգացումը կառավարության առաջնայնություններից է, և մենք անընդհատ փորձում ենք օգնել այդ ոլորտը զարգացնելու նախաձեռնություններին: Այս ծրագիրը թույլ կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ուղղել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչը, կարծում եմ, բավական լուրջ աջակցություն կլինի», - եզրափակել է վարչապետը:

ՀՀ կառավարությունը հաստատել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը՝ հայերեն և ռուսերեն: ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում ծանուցումն առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում է ֆիզիկական անձին:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մաքսային մարմիններին արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների համար ապրանք ներմուծողների համար, քանի որ մաքսավորներին քաջ հայտնի է, թե նրանցից ով է զբաղվում վերավաճառքով:

Կառավարությունը որոշել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկրորդ փուլի հիմնանորոգման նպատակով ՀՀ տրոնսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 1 մլրդ 200 մլն դրամ: Վարչապետը կարևորել է այս ծրագիրը, որը նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը:

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014թ. դեկտեմբերի 1-ի ՀՀ օրենքին: Այդ օրենքով արմատական փոփոխություններ են կատարվել վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստներին առնչվող հարաբերություններում, հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի և այլն:

Նիստում հաստատվել են «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երրորդ փուլի վաճառքի պայմանները: Ծրագրի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բաշխվել է 242 բնակարան: Սույն որոշումը վերաբերում է չբաշխված 25 բնակարանին:

Կառավարության որոշմամբ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում» ծրագրով հատկացված գումարից միջոցներ են հատկացվել «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» և «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթների նոր ծրագրերին:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ ոստիկանության գործունեության ոլորտի 2015-2017թթ. բարեփոխման ծրագիրը, որի ընդունումը բխում է ՀՀ նախագահի 2014թ. ապրիլի 23-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրության պահանջներից: Նոր ծրագրով կապահովվի արդեն իսկ իրականացված բարեփոխման շարունակությունը:
Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ կառավարությունը սահմանել է գործընկեր հասարակական կազմակերպությունների, թրաֆիքինգի զոհերի նույնացման հանձնաժողովում ՀԿ-ների ներկայացուցիչների ընտրության կարգերը:

Նիստում հաստատվել է ՀՀ ազգային վիճծառայության ծրագրերից մեկի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը: Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է 2015թ. հունիսի 15-ից մինչև 2017թ. հունիսի 14-ի իրականացնել «2015թ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն»: Այդ նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը վիճծառայությանն է հատկացնելու ավելի քան 466 մլն դրամ:

ՀՀ կառավարությունը 2015թ. սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել է 2015թ. սեպտեմբերի 19-ը՝ շաբաթ օր: Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է. 

Խաչվերացի տոնը, որը ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր: Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների: Սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ը՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարվում է ոչ աշխատանքային:

Միաժամանակ օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային:Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է և ունի քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, կոչ եմ անում գործատուներին Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը` օգոստոսի 17-ին, ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր այցելում են եկեղեցի և գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների»:

 

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday