Nokia-ն 2015-ի 2-րդ եռամսյակում 352 մլն եվրո շահութ է ունեցել՝ զարմացնելով փորձագետներին
Հասարակությունtert.am-ը գրում է.
Հեռահաղորդակցության սարքավորումների աշխարհում խոշորագույն արտադրողների ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող Nokia ընկերությունը հրապարակել է 2015-ի երկրորդ եռամսյակի իր ֆինանսական արդյունքները, գրում է 3dnews.ru-ն։
Ընկերության զուտ շահույթը կազմել է 352 մլն եվրո, մինչդեռ մեկ տարի առաջ ընկերությունն ունեցել էր 27 մլն եվրոյի կորուստ։
Nokia ընկերության վաճառքի ծավալները եռամսյակի կտրվածքով կազմում են 3,209 մլրդ եվրո, գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը 9%-ով:Nokia-ի շահույթի աճը փորձագետների համար իսկական անակնկալ է եղել. այն պայմանավորված է ծրագրային ապահովման վաճառքների աճով, ինչպես նաև նրանով, որ ընկերությունը դադարել է շահութաբերության վրա բացասաբար ազդող պայմանագրեր կնքել։
Ֆիննական Nokia ընկերությունը, որն այս տարի ապրիլին առաջարկել էր ձեռք բերել իր մրցակից Alcatel-Lucent ընկերությունը 15.6 մլրդ եվրոյով, հայտնել է Nokia Networks բաժնի գործառնական եկամտի մասին, որը կազմել է 313 մլն եվրո։
Nokia Networks բաժնի գործառնական եկամուտը կազմում է վաճառքի ընդանուր ծավալի 11,5 %-ը։