Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»


ԹՈՒՄՈ-ն տարածքային ընդլայմանը զուգահեռ ձգտում է ծրագրեր մշակել նաև համալսարանականների համար

Չորս տարի առաջ ճիշտ այս օրերին աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանքյանի համերգով ազդարարվեց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը: Բայց մինչ այդ էլ կենտրոնն իր տեխնիկապես հագեցած ու գեղեցիկ շենքային պայմաններով, ուսումնական ծրագրի վերաբերյալ հայտարարություններով հասցրել էր շարժել հայաստանաբնակների, հատկապես դեռահասների և նրանց ընտանիքների հետաքրքրասիրությունը: Նրանք շտապում էին Թումանյանի այգու տարածքում գտնվող ԹՈՒՄՈ կենտրոն հայտեր լրացնելու և երկու տարի տևողությամբ կրթական ծրագրի մասնակիցը դառնալու նպատակով: Հուլիսի 31-ին ԹՈՒՄՈ-ն նշեց իր գործունեության չորս ամյակը, որի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի հետ: 

-Որո՞նք եք համարում ԹՈՒՄՈ-ի 4-ամյա գործունեության ամենակարևոր ձեռքբերումները: 

-Ամենակարևոր ձեռքբերումներից ենք համարում ստարտափ՝ սկսնակ ընկերությունները, որոնք ծնվում են ԹՈՒՄՈ-ի ուսանողների` իրար հետ համագործակցելու, իրար հետ սովորելու, մասնագիտանալու արդյունքում:

Հիմա ԹՈՒՄՈ-ին կից ունենք մի ստարտափ, որն ամբողջությամբ կազմված է ԹՈՒՄՈ-ի ուսանողներից: Նրանք հանդիպել են մեր կենտրոնում, սովորել միասին, հետո արդեն անցել են մասնագիտական դաշտ: Մենք նրանց ամեն դեպքում աջակցում ենք, տրամադրում ենք անվճար գրասենյակային տարածք, փորձում ենք նրանց համար գտնել պատվերներ:

Ձեռքբերումներից է հյուրերի կողմից վարվող դասընթացների շատ արագ աճող թիվը, այսինքն, դրանք այն մարդիկ են, ովքեր կամավոր ցանկություն են հայտնում կամ պատասխանում են ԹՈՒՄՈ-ում դասախոսությամբ հանդես գալու մեր հրավերին: Մենք ինքներս էլ ստանում ենք առաջարկներ աշխարհի տարբեր երկրների ոլորտի մասնագետներից, ովքեր կամավոր գալիս ու դասընթացներ են անցկացում,  կիսվում են իրենց փորձով մեր ուսանողների հետ:

Մյուս ամենամեծ ձեռքբերումը մեր ուսանողներն են, ովքեր չնայած իրենց երիտասարդ տարիքին, կարևոր տեղ են զբաղեցնում ոլորտում: Մենք շուկային տալիս ենք լավագույն կադրեր, նրանցից շատերն աշխատանք են գտնում ոլորտի լավագույն կազմակերպություններում: 

-Ո՞րն է ԹՈՒՄՈ-ի հաջողության ու գրավչության գաղտնիքը: 

-Շատ կարևոր է, որ մենք ստեղծում ենք յուրահատուկ մթնոլորտ, ուր երիտասարդներին տալիս ենք գիտելիք և ազատություն այդ գիտելիքն ընկալելու, ինչպես նաև հնարավորություն այդ գիտելիքն իրականություն դարձնելու համար: Մենք նրանց տալիս ենք ոչ միայն տեսություն, այլ կարողություն այն գործնականի վերածելու համար: Ուսունողներն իրենք ենք ընտրում ուղղությունները, որոնք ցանկանում են ուսումնասիրել, բայց այդ ընտրությունը չի ենթադրում սահմանափակում: Այն, որ ուսանողը եկել է ու ցանկանում է սովորել անիմացիա, դա չի նշանակում, որ նա զրկվում է իրավունքից ու հնարավ որությունից նաև վեբ-դիզայն, խաղերի ծրագրավորում սովորել կամ էլ փոխել իր ուղղությունը: Նաև տալիս ենք հնարավորություն տարբեր նախագծերում ընդգրկվելու համար: 

-Շատերը կփաստեն, որ ԹՈՒՄՈ-ն ստեղծագործաբար մտածող և գործող աղջնակների ու պատանիների բացահայտեց, միևնույն ժամանակ ստեղծեց նախապայմաններ այդ ունակությունների զարգացման համար: Որո՞նք են լինելու հաջորդ նշանակետերը: 

-Շատ լայն են մեր նպատակակետերը, բայց ամենակարևորը` ԹՈՒՄՈ-ի ազդեցության ընդլայնումն է: Արդեն ունենք կենտրոն Դիլիջանում, բացել ենք Գյումրիում և սեպտեմբերին պլանավորում ենք ԹՈՒՄՈ կենտրոն բացել Ստեփանակերտում: Գյումրիի ու Ստեփանակերտի կենտրոնների բացումն իրականացնում ենք Հայ բարեգործական ընդհանուր միության հետ համագործությամբ, և շատ կարևոր է, որ փորձում ենք այդ ընդլայնումն իրականցնել տարիքային առումով: Այսինքն` փորձում ենք մտածել ծրագրեր, որոնցում կարող ենք ներգրավել նաև ԹՈՒՄՈ-ի ստանդարտ տարիքից` 12-18 տարեկանից բարձրերին: Ցանկանում ենÖ „ համագործակցել դպրոցների և համալսարանների հետ և ծրագրեր մշակել դպրոցականների և 20 տարեկանից բարձր ուսանողների համար: Քանի որ ԹՈՒՄՈ-ում դասերը սկսվում են 15:30-ից, մինչ այդ կենտրոնն ազատ է և կարող է, օրինակ, դպրոցականների համար տարբեր դասընթացներ իրականացնել:

Կարծում եմ` 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում դա արդեն իրագործելի կլինի: Քանի որ մենք նպատակասլաց ու արագ ենք գործում, հուսով եմ՝ այս դեպքում էլ կկարողանանք մեր ռիթմը պահել: 

-Մեծ է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ գրանցելու հարցում ԹՈՒՄՈ-ի ունեցած դերակատարությունը, Ձեր թիմը հատկապես ի՞նչն է համարում կարևոր նախապայման ՏՏ ոլորտի զարգացման համար:

-Մի բան շատ կարևոր ենք համարում, ինչը նաև մեր նպատակն է, որ ստեղծենք մրցունակ և թիմային աշխատելու կարողությամբ աշխատակիցներ ՏՏ ոլորտում: Այսինքն, ոչ միայն պատրաստել այնպիսի կադրեր, որոնք շատ խելացի են, պատրաստված ու կարող են լուծել ցանկացած խնդիր, գիտեն աճելու գաղտնիքը, կարող են ինքնուսուցմամբ զբաղվել, այլև այդ երիտասարդները լինեն մրցունակ ոչ միայն անհատական մակարդակում, այլ նաև թիմի մասնիկ դառնան: 

-Մինչ այս պահը քանի՞ դեռահաս է դարձել ԹՈՒՄՈ-ի սան կամ որևէ ծրագրի մասնակից: 

-ԹՈՒՄՈ-ի չորս տարիների ընթացքում ունենք 10 հազարից ավելի երիտասարդ, ովքեր ունեն ԹՈՒՄՈ-ի փորձառություն, նրանցից 6 հազարից ավելին ակտիվ ուսանողներն են, ովքեր այցելում են կենտրոն: 

-Առաջիկայում ի՞նչ հետաքրքիր նորություններ կան, որոնց մասին կցանկանաք բարձրաձայնել: ԹՈՒՄՈ-ի շնորհիվ ո՞ր հայտնի անհատներին մոտ ապագայում կարող ենք տեսնել Հայաստանում: 

-Հետաքրքիր ծրագրեր միշտ լինում են, այս պահին չեմ ցանկանում բացել գաղտնիքները: Բայց շատ կարևոր է, որ ձեր ընթերցողներն էլ մեզանից սպասեն նորությունների, քանի որ դրանք միշտ կան:

Հետաքրքիր մարդիկ կան, ԹՈՒՄՈ-ն այս ուսումնական տարում էլ կփորձի ունենալ մասնագետներ, ովքեր թարմություն կբերեն մեր ծրագրերին: Միանշանակ չենք պատրաստվում իջեցնել մեր նշաձողը, պահել ենք այն չորս տարիներին ու կպահենք և կզարգացնենք այն: 

ԹՈՒՄՈ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2011 թվականին «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից է: ԹՈՒՄՈ-ի ծրագրերին մասնակցելն անվճար է և բաց բոլոր տեղացի պատանիների համար:

Արտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»