Ереван, 07.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США Самый богатый человек в мире признал, что деньги не приносят счастья Армения – на обложке французского журнала Le Courrier de l’Atlas Давид Хачатрян – чемпион Европы по стрельбе Архиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арест Глава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничества Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа» Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧ В Норвегии начали расследование против экс-премьера из-за досье Эпштейна В Армению прибыла большая делегация из США


ԹՈՒՄՈ-ն տարածքային ընդլայմանը զուգահեռ ձգտում է ծրագրեր մշակել նաև համալսարանականների համար

Общество

Չորս տարի առաջ ճիշտ այս օրերին աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանքյանի համերգով ազդարարվեց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը: Բայց մինչ այդ էլ կենտրոնն իր տեխնիկապես հագեցած ու գեղեցիկ շենքային պայմաններով, ուսումնական ծրագրի վերաբերյալ հայտարարություններով հասցրել էր շարժել հայաստանաբնակների, հատկապես դեռահասների և նրանց ընտանիքների հետաքրքրասիրությունը: Նրանք շտապում էին Թումանյանի այգու տարածքում գտնվող ԹՈՒՄՈ կենտրոն հայտեր լրացնելու և երկու տարի տևողությամբ կրթական ծրագրի մասնակիցը դառնալու նպատակով: Հուլիսի 31-ին ԹՈՒՄՈ-ն նշեց իր գործունեության չորս ամյակը, որի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի հետ: 

-Որո՞նք եք համարում ԹՈՒՄՈ-ի 4-ամյա գործունեության ամենակարևոր ձեռքբերումները: 

-Ամենակարևոր ձեռքբերումներից ենք համարում ստարտափ՝ սկսնակ ընկերությունները, որոնք ծնվում են ԹՈՒՄՈ-ի ուսանողների` իրար հետ համագործակցելու, իրար հետ սովորելու, մասնագիտանալու արդյունքում:

Հիմա ԹՈՒՄՈ-ին կից ունենք մի ստարտափ, որն ամբողջությամբ կազմված է ԹՈՒՄՈ-ի ուսանողներից: Նրանք հանդիպել են մեր կենտրոնում, սովորել միասին, հետո արդեն անցել են մասնագիտական դաշտ: Մենք նրանց ամեն դեպքում աջակցում ենք, տրամադրում ենք անվճար գրասենյակային տարածք, փորձում ենք նրանց համար գտնել պատվերներ:

Ձեռքբերումներից է հյուրերի կողմից վարվող դասընթացների շատ արագ աճող թիվը, այսինքն, դրանք այն մարդիկ են, ովքեր կամավոր ցանկություն են հայտնում կամ պատասխանում են ԹՈՒՄՈ-ում դասախոսությամբ հանդես գալու մեր հրավերին: Մենք ինքներս էլ ստանում ենք առաջարկներ աշխարհի տարբեր երկրների ոլորտի մասնագետներից, ովքեր կամավոր գալիս ու դասընթացներ են անցկացում,  կիսվում են իրենց փորձով մեր ուսանողների հետ:

Մյուս ամենամեծ ձեռքբերումը մեր ուսանողներն են, ովքեր չնայած իրենց երիտասարդ տարիքին, կարևոր տեղ են զբաղեցնում ոլորտում: Մենք շուկային տալիս ենք լավագույն կադրեր, նրանցից շատերն աշխատանք են գտնում ոլորտի լավագույն կազմակերպություններում: 

-Ո՞րն է ԹՈՒՄՈ-ի հաջողության ու գրավչության գաղտնիքը

-Շատ կարևոր է, որ մենք ստեղծում ենք յուրահատուկ մթնոլորտ, ուր երիտասարդներին տալիս ենք գիտելիք և ազատություն այդ գիտելիքն ընկալելու, ինչպես նաև հնարավորություն այդ գիտելիքն իրականություն դարձնելու համար: Մենք նրանց տալիս ենք ոչ միայն տեսություն, այլ կարողություն այն գործնականի վերածելու համար: Ուսունողներն իրենք ենք ընտրում ուղղությունները, որոնք ցանկանում են ուսումնասիրել, բայց այդ ընտրությունը չի ենթադրում սահմանափակում: Այն, որ ուսանողը եկել է ու ցանկանում է սովորել անիմացիա, դա չի նշանակում, որ նա զրկվում է իրավունքից ու հնարավ որությունից նաև վեբ-դիզայն, խաղերի ծրագրավորում սովորել կամ էլ փոխել իր ուղղությունը: Նաև տալիս ենք հնարավորություն տարբեր նախագծերում ընդգրկվելու համար: 

-Շատերը կփաստեն, որ ԹՈՒՄՈ-ն ստեղծագործաբար մտածող և գործող աղջնակների ու պատանիների բացահայտեց, միևնույն ժամանակ ստեղծեց նախապայմաններ այդ ունակությունների զարգացման համար: Որո՞նք են լինելու հաջորդ նշանակետերը: 

-Շատ լայն են մեր նպատակակետերը, բայց ամենակարևորը` ԹՈՒՄՈ-ի ազդեցության ընդլայնումն է: Արդեն ունենք կենտրոն Դիլիջանում, բացել ենք Գյումրիում և սեպտեմբերին պլանավորում ենք ԹՈՒՄՈ կենտրոն բացել Ստեփանակերտում: Գյումրիի ու Ստեփանակերտի կենտրոնների բացումն իրականացնում ենք Հայ բարեգործական ընդհանուր միության հետ համագործությամբ, և շատ կարևոր է, որ փորձում ենք այդ ընդլայնումն իրականցնել տարիքային առումով: Այսինքն` փորձում ենք մտածել ծրագրեր, որոնցում կարող ենք ներգրավել նաև ԹՈՒՄՈ-ի ստանդարտ տարիքից` 12-18 տարեկանից բարձրերին: Ցանկանում ենÖ „ համագործակցել դպրոցների և համալսարանների հետ և ծրագրեր մշակել դպրոցականների և 20 տարեկանից բարձր ուսանողների համար: Քանի որ ԹՈՒՄՈ-ում դասերը սկսվում են 15:30-ից, մինչ այդ կենտրոնն ազատ է և կարող է, օրինակ, դպրոցականների համար տարբեր դասընթացներ իրականացնել:

Կարծում եմ` 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում դա արդեն իրագործելի կլինի: Քանի որ մենք նպատակասլաց ու արագ ենք գործում, հուսով եմ՝ այս դեպքում էլ կկարողանանք մեր ռիթմը պահել: 

-Մեծ է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ գրանցելու հարցում ԹՈՒՄՈ-ի ունեցած դերակատարությունը, Ձեր թիմը հատկապես ի՞նչն է համարում կարևոր նախապայման ՏՏ ոլորտի զարգացման համար:

-Մի բան շատ կարևոր ենք համարում, ինչը նաև մեր նպատակն է, որ ստեղծենք մրցունակ և թիմային աշխատելու կարողությամբ աշխատակիցներ ՏՏ ոլորտում: Այսինքն, ոչ միայն պատրաստել այնպիսի կադրեր, որոնք շատ խելացի են, պատրաստված ու կարող են լուծել ցանկացած խնդիր, գիտեն աճելու գաղտնիքը, կարող են ինքնուսուցմամբ զբաղվել, այլև այդ երիտասարդները լինեն մրցունակ ոչ միայն անհատական մակարդակում, այլ նաև թիմի մասնիկ դառնան: 

-Մինչ այս պահը քանի՞ դեռահաս է դարձել ԹՈՒՄՈ-ի սան կամ որևէ ծրագրի մասնակից: 

-ԹՈՒՄՈ-ի չորս տարիների ընթացքում ունենք 10 հազարից ավելի երիտասարդ, ովքեր ունեն ԹՈՒՄՈ-ի փորձառություն, նրանցից 6 հազարից ավելին ակտիվ ուսանողներն են, ովքեր այցելում են կենտրոն: 

-Առաջիկայում ի՞նչ հետաքրքիր նորություններ կան, որոնց մասին կցանկանաք բարձրաձայնել: ԹՈՒՄՈ-ի շնորհիվ ո՞ր հայտնի անհատներին մոտ ապագայում կարող ենք տեսնել Հայաստանում: 

-Հետաքրքիր ծրագրեր միշտ լինում են, այս պահին չեմ ցանկանում բացել գաղտնիքները: Բայց շատ կարևոր է, որ ձեր ընթերցողներն էլ մեզանից սպասեն նորությունների, քանի որ դրանք միշտ կան:

Հետաքրքիր մարդիկ կան, ԹՈՒՄՈ-ն այս ուսումնական տարում էլ կփորձի ունենալ մասնագետներ, ովքեր թարմություն կբերեն մեր ծրագրերին: Միանշանակ չենք պատրաստվում իջեցնել մեր նշաձողը, պահել ենք այն չորս տարիներին ու կպահենք և կզարգացնենք այն: 

ԹՈՒՄՈ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2011 թվականին «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից էԹՈՒՄՈ-ի ծրագրերին մասնակցելն անվճար է և բաց բոլոր տեղացի պատանիների համար:

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность США«У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов В Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»