Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով մեկ շաբաթում ստացվել է 397 զանգ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է 397 հեռախոսազանգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շաբաթվա սկզբի տվյալներով, դրանցից 329-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 68 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետÕ ¸ կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 112 հեռախոսազանգ, որոնցից 70-ին լուծում է տրվել, իսկ 42-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: