Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «Փաստ Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ» «Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ» Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»


Կնոջ սեքսուալ գրավչության գաղտնիքները

Lifestyle

Սեքսուալ գրավիչ լինելը մի այնպիսի հատկություն է, որն անհրաժեշտ և արդիական է յուրաքանչյուր կնոջ համար: Կնոջ գրավչությունը չի սահմանափակվում միայն նրա արտաքին գեղեցկությամբ: Ցանկության դեպքում յուրաքանչյուր կին կարող է գրավիչ լինել: Բնությունը յուրաքանչյուր կնոջ օժտել է տղամարդկանց դուր գալու, նրանց սերը նվաճելու, դեպի իրեն ձգելու, հրապուրելու ունակությամբ: Հարկավոր է միայն բացահայտել և խելացիորեն կիրառել այդ պոտենցիալը:
Կանացի գրավչություն. ի՞նչ է սա: Սա, նախ և առաջ, կնոջ՝ տղամարդկանց դուր գալու ունակությունն է և,  քանի որ տղամարդկանց համար կինն առաջին հերթին հանդիսանում է որպես  սեքսուալ օբյեկտ, ապա դա նշանակում է, որ լինել գրավիչ, նախ և առաջ, լինել ցանկալի և սեքսուալ:

Սեքսուալ մարդիկ ունեն մագնիսի նման ձգողական ուժ: Կնոջ սեքսուալությունը ենթադրում է ավելի կանացիություն, քան գեղեցկություն: Չէ՞ որ շատ կան արտաքնապես ոչ այնքան գեղեցիկ կանայք, որոնք, սակայն, չափազանց սեքսուալ են ընկալվում տղամարդկանց կողմից: Նրանց սեքսուալության ամբողջ գաղտնիքը կայանում է առեղծվածային լինելու մեջ: Նման կինն ունի այնպիսի գրավչություն, որը պակասում է շատ գեղեցկուհիներին: Նա բաց է, սակայն դրա հետ մեկտեղ նրա մեջ կա գաղտնիություն, որն այդքան տղամարդիկ ցանկանում են բացահայտել: Նրանից բխում են հզոր էներգետիկ լիցքեր, նա զգայուն է և ի ցույց չի դնում իր զգացմունքները: Հանգիստ  ու մեղմ պահվածքն ավելի է ձգում տղամարդկանց, քան սեփական ցանկությունների մասին բացահայտ հայտարարելը:

Կանացի ձգողությունը բարդ հասկացողություն է: Այն իր մեջ է ներառում ոչ միայն արտաքին հմայքը, այլև գրավիչ պահելաձևը, կեցվածքը, քայլվածքը, ժեստերը, դիրքերը, ձայնի տեմբրը, հոտը, հայացքը, աչքերի փայլը և հոգեվիճակը: Գեղեցիկ արտաքին ունենալը դեռ բավական չէ: Ոչ այնքան արտահայտիչ արտաքինով, սակայն իր ներքին գրավչությունը շահեկանորեն ընդգծող կինը հաճախ ավելի  հրապուրիչ է թվում, քանի որ նա գերազանց տիրապետում է  իր մարմնի և հագուստի «լեզվին». նա ավելի մեծ հաջողություն ունի տղամարդկանց մոտ, քան այն գեղեցկուհին, ով վանում է տղամարդկանց իր գոռոզությամբ և գաղափարապես հավասար շփվելու անկարողությամբ:
Կնոջ ներքին գրավչության հիմքն ամենից առաջ իր գրավչության և սեքսուալության նկատմամբ ունեցած վստահությունն է, հոգեկան ներդաշնակությունը, ինչպես նաև սերը կյանքի և մարդկանց հանդեպ: 
Տղամարդկանց մեծամասնությանը դուր են գալիս պարզ, անմիջական, անկախ, բնական գրավչությամբ, խնամված, սեքսուալ, էմոցիոնալ և բարյացակամ կանայք: Անխոս, տղամարդիկ շատ են գնահատում կնոջ գեղեցկությունը, սակայն կյանքի իդեալական ուղեկից ընտրելու թեմայով հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ ոչ միշտ են գեղեցկությունը դնում առաջին պլանում, այլ ամենից առաջ գնահատում են քնքշությունը, հոգատարությունը, կապվածությունը և լավ մայր լինելու ունակությունը: Տղամարդու համար շատ կարևոր է, երբ կինը իրենով հիանում է, երբ կարողանում է իր կանացի փխրունությամբ ու քնքշությամբ արթնացնել նրանում տղամարդկայնության զգացումն ու իր կնոջը պաշտպանելու ցանկությունը: Իհարկե, կան նաև անհատական նախասիրություններ, որոնք, անխոս, չափազանց մեծ դեր են խաղում զուգընկերուհու ընտրության հարցում: 

Տղամարդկանց շատ են դուր գալիս կանայք, ովքեր սիրում են սեքսը և կարողանում են անկողնում անկաշկանդ և հմուտ սիրուհիներ լինել: Տղամարդկանց կարծիքով՝ հմայիչ կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում, ավելի շատ են նրա մասին մտածում և խոսում: Նշվում է նաև, որ սեքսուալ կանայք ավելի հաճախակի են ռոմանտիկ գրականություն կարդում և ռոմանտիկ ֆանտազիաներ ունենում: Տղամարդիկ պաշտում են այն կնոջը, ով ունակ է նախաձեռնություն ցուցաբերել սեքսի մեջ և կիսել իր սերը ինքնաբուխ սեքսի հանդեպ: Սեքսուալ գրավիչ կինը կարողանում է հաճույք ստանալ սեքսից և չամաչել դրանից. նա չի վախենում ցուցադրել իր ցանկությունները, սակայն նա դա անում է նրբանկատորեն և չպարտադրող կերպով, հաճախ նույնիսկ՝ ենթագիտակցաբար: Երբ տղամարդը տեսնում է, որ կինը նրան ցանկանում է, դա նրա վրա գրգռիչ ազդեցություն է թողնում: 
Սեքսուալության վրա դրական է ազդում հումորի զգացումը և կյանքի գեղեցիկ պահերով ուրախանալու ու հաճույք ստանալու կարողությունը: Կնոջ՝ տղամարդ ընտրելու կարողությունը ուժեղացնում է նրա ցանկահարույց լինելը: Շատ տղամարդկանց, մեծ մասամբ, դուր է գալիս, երբ կինը հեշտությամբ է կոնտակտի մեջ մտնում նրա հետ, բայց միաժամանակ անհասանելի է լինում այլ տղամարդկանց համար: Սակայն, եթե նա բոլորի համար է անհասանելի, առանց բացառության, դա սթափեցնում է: Տղամարդկանց դուր չեն գալիս այն կանայք, ովքեր չեն սիրում սեքսը (կամ ձևացնում են), բացասաբար են արտահայտվում սեքսի մասին, այդ մասին զրույցի ընթացքում իրենց ամոթխած են պահում, ցույց են տալիս, որ իրենք սեքսով զբաղվելու ցանկություն չունեն, քննադատում են տղամարդու սեքսուալությունը: Տղամարդիկ չեն սիրում իրենց նկատմամբ անտարբեր կանանց (ավելի լավ է նեգատիվ վերաբերմունքը, քան անտարբեր խուսափումը):
Կնոջ սեքսուալ գրավչության վրա կարող է բացասական ազդեցություն թողնել կյանքով ուրախանալու անկարողությունը, անհարմարավետ վիճակը, վատ տրամադրությունը, մռայլությունը, չափազանց լրջությունը, գերիշխող բացասական հույզերը, քննադատողականությունը, ամենքին և ամեն ինչ վերահսկելու ձգտումը, ամոթխածությունը, խստությունը, հուզական խլությունը և սեփական ինտելեկտի գերագնահատումը տղամարդու ինտելեկտից (տղամարդիկ սիրում են խելացի կանանց, բայց ոչ իրենցից ավելի խելացի): Հարկավոր չէ լինել շատ անհասանելի հակառակ սեռի ներկայացուցիչների համար կամ էլ չափից շատ հասանելի, շատ քննադատող և դժվարահաճ կամ էլ միայն հիանալ և նայել տղամարդուն այնպես, ինչպես  պատուհանի լույսին՝ կանխատեսելով նրա բոլոր ցանկությունները: Ամեն ինչում հարկավոր է ընտրել ոսկե միջին տարբերակը: 
Սեքսուալության կամ գրավչության ուժեղացմանը կարող են նպաստել որոշակի պայմաններ: Օրինակ` միասին ապրած ուժեղ հույզերը, պայմանավորված ռիսկային իրավիճակով: Սեքսուալության վրա դրական է ազդում նաև նորության էֆեկտը. տղամարդու համար նոր կինը շատ ձգող է: 
Հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ հաջողության հասնելու համար շատ կարևոր է մատչելի երևալ մարմնի լեզվով: Համարվում է, որ համակրանքի օբյեկտի ընտրության ակտիվ դերը հիմնականում պատկանում է տղամարդուն: Սակայն, որպես կանոն, տղամարդը զուգընկերուհուն  հաճախ ընտրում է այն կանանցից, որոնք իրենք են առաջինն ուշադրություն դարձրել և չեն թաքցնում դա՝ ցուցադրելով իրենց հետաքրքրվածությունը քնքուշ և նրբանկատ մարմնի լեզվի օգնությամբ՝ սեքսուալ ժեստերով, դիրքերով, հայացքով և ժպիտով: Տղամարդուն սովորաբար դուր են գալիս այն կանայք, որոնք դրական են ընդունում նրան ուղղված հայացքները, դիրքերը, ժեստերը, բառերը և այլ միկրոազդակները: Եթե կինը, նույնիսկ ինքն էլ չգիտակցելով դա, չի պատասխանում այդ միկրոազդակներին դրական ռեակցիայով, ապա տղամարդուն նա դուր չի գալիս: 
Կնոջն ընկալելու հարցում տղամարդու վրա ամենից շատ ազդում են տեսողական պատկերները: Այդ իսկ պատճառով սեքսուալ գրավչության  բաղադրիչների կազմում կնոջ արտաքինը շատ կարևոր է: Սեքսուալ գրավչությունն ավելի է ընդգծում շահեկան, ճաշակով իր արտաքինը մատուցելու կարողությունը. հագուստի, դիմահարդարման, սանրվածքի, ակսեսուարների ընտրությունը, որոնք սազում են հատկապես այդ կնոջը և այդ ամենը գեղեցիկ կրելու կարողությունը: 
Տղամարդկանց կարծիքով՝ սեքսուալ գրավչությունն այն է, ինչ առավել մոտ է կնոջ բնական տեսքին: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում. «Ոչ մի հագուստ այնպես չի գեղեցկացնում կնոջը, ինչպես դրա բացակայությունը»: Իսկ այժմ ավելի մանրամասն խոսենք կնոջ սեքսուալ գրավչության բաղադրիչների մասին:

 

Մարմնի շարժումներ. միմիկա, ժեստեր, դիրքեր

Երբ կնոջը տղամարդ է հետաքրքրում, նա կարող է պատկերացնել իրենց հարաբերությունների շարունակությունը: Միևնույն ժամանակ նրա մարմինը հաճախ մատնում է նրա մտքում եղածը: Չէ՞ որ ենթագիտակցական ազդակներին մարդն ավելի շատ է վստահում, քան խոսքերին: Կանայք, որոնցից բխում են ակնարկող շատ մարմնական ազդակներ, ավելի հաճախ են գրավում տղամարդկանց: Այդ բոլոր ժեստերը կարելի է օգտագործել նաև գիտակցաբար, որը շատ դեպքերում ավելի է ընդգծում սեքսուալ գրավչությունը: 
Մարմնի որոշ ազդակներ ոչ միայն կարող են սթափեցնել, ստեղծել մտերմացման հզոր արգելք, և, հետևաբար, նշանակալիորեն նվազեցնել գրավչությունը, այլ նաև դառնալ կնոջ հանդեպ հետաքրքրության կորստի պատճառ: Փակվածության և լարվածության նշաններ են՝ կրծքի վրա խաչված ձեռքերը, խաչված ոտքերը, իրար միացված մատները, սեղմված շուրթերը, շուրթերի կծոտումը, կասկածելի հայացքը, անհանգիստ թափառող հայացքը, մատների անհանգիստ շարժումները և այլն: Հետաքրքրության բացակայություն՝ մարմնի շրջում (հատկապես նրա ստորին մասը) տղամարդուց, նրա կողմը հայացք գցելուց խուսափելը, կարճատև սառը հայացքը և այլն:

 

Հոտը

Սեքսուալ նախասիրությունների հարցում հոտը անհավանականորեն մեծ դեր ունի: Ամենասեքսուալը, իհարկե, դա առողջ մարմնի բնական հոտն է, քանի որ մարմնի որոշակի հատվածները, օրինակ՝ կրծքի, սեռական օրգանների և նրա կողքի հատվածների մաշկը, թևատակերի, ձեռնաթաթերի, ոտնաթաթերի և դեմքի մաշկը արձակում են սեքսուալ գրգռող հոտեր՝ ֆերոմոններ (ատրակտանտներ): Հակառակ սեռի ներկայացուցիչները մարմնի բնական հոտին շատ սուր են արձագանքում, այդ պատճառով փորձել այդ հոտից լիովին ազատվել մանրակրիտ լվացվելու օգնությամբ, նաև այն «կոտրել» օծանելիքով, սխալ կլիներ: Օրգանիզմում ատրակտանտների քանակի ավելացմանը նպաստում են լավ տրամադրությունը, առողջ ապրելակերպը և ֆիզիկական վարժությունները: Աշնանն այն ավելի շատ է արտադրվում, իսկ գարնանը՝ քիչ: Սեքսուալ առումով վանում է հիվանդ մարմնի հոտը: Եթե մարդը սթրեսի կամ դեպրեսիայի մեջ է, նրա օրգանիզմում չափից դուրս շատ են արտադրվում ատրակտանտներին հակառակ նյութեր, այսպես կոչված ռեպելենտներ, որոնք վանում են հակառակ սեռին: Վերը շարադրվածից հետևում է, որ ամենաշատը հակառակ սեռին գրավում է առողջ մարմնի բնական հոտը:

 

Ձայնը

Ձայնը կարող է լինել շատ գրավիչ, հատկապես, երբ այն հնչում է ազատ, անկաշկանդ, հանգիստ և բարյացակամ: Սեքսուալ ձայնն ունի մեղմ տեմբր ու ինտոնացիա, ջերմություն, թեթևություն և այն իր մեջ կարծես ժպիտ է պարունակում: Շատ տղամարդկանց դուր են գալիս խուլ, թեթևակի շնչառությամբ կամ դյութող խռպոտությամբ ձայներ:

 

Կեցվածքը

Գեղեցիկ կեցվածքը անհրաժեշտ  գործոն է գրավչության համար, քանի որ մարմնի սխալ դիրքը կարող է ամեն ինչ փչացնել: Որպեսզի կեցվածքը գեղեցիկ լինի, գլուխը պետք է ուղիղ պահել՝ թեթևակի բարձրացրած, կզակը՝ քիչ հետ, ուսերը՝ հետ (ուսերի ճիշտ դիրքը գտնելու համար հարկավոր է դրանք որքան հնարավոր է վեր բարձրացնել, տանել հետ և այնուհետև իջեցնել), ձգել որովայնը, բարձրացնել կուրծքը, կանգնել ուղիղ, որովայնը ձգել, խորը շնչել, արտաշնչել և թուլացնել մարմինը, կուրծքը չցցել առաջ, իսկ թիակներն ու հետույքը չցցել շատ հետ: Ճիշտ կեցվածքը կարելի է ստուգել այսպես՝ ուղիղ կանգնել պատից 10 սմ հեռավորության վրա, գլխով, ուսերով և հետույքով հենվել պատին և ստուգել՝ արդյո՞ք ամբողջ մեջքն է կպնում պատին: Եթե այո, ապա կեցվածքը ճիշտ է, եթե գոտկատեղից մինչև պատը տարածությունը գերազանցում է 5 սմ-ը,  ապա անհրաժեշտ է աշխատել կեցվածքի վրա:

 

Քայլվածքը

Քայլվածքը կարող է լինել ինչպես շատ գրավիչ, այնպես էլ վանող: Գրավիչ և սեքսուալ քայլվածքը սահուն է, թեթև, հանգիստ, վստահ և բնական: Որպեսզի քայլը լինի սահուն և թեթև, ոտնաթաթը պետք է գետնին դրվի աստիճանաբար՝ սկզբում կրունկով, հետո սահուն անցում միջին մասին, այնուհետև՝ ոտնաթաթի առաջամասով: Ոտնաթաթերի ծայրերը պետք է ուղիղ լինեն: Եթե քայլելու ժամանակ ոտնաթաթերը դրվում են իրարից 7-14 սմ հեռու, դա նորմալ է, բայց, եթե իրար ավելի մոտ դրվեն (5 սմ հեռավորությամբ), այդպես կարելի է ընդգծել սեփական սեքսուալ գրավչությունը: Քայլել պետք է ազդրից սկսած.  քայլ անելիս հարկավոր է ոչ միայն ծունկը տանել առաջ, այլև՝ ազդրը: Կանացի՝ ազդրերի թեթևակի շարժումով քայլքի էֆեկտին կարելի է հասնել արդեն նրանով, որ քայլքը կատարվի ազդրից և ոտնաթաթերը դրվեն միմյանց ավելի մոտ: Քայլքի ժամանակ հարկավոր է մեջքն ուղիղ պահել, գլուխը՝ բարձր, ուսերը՝ ուղիղ: Կարևոր է չթափահարել ձեռքերը և  ձեռքի շարժման ժամանակ արմունկը թեթևակի ետ տանել: 

 

Հայացքը

Հայացքը կարող է լինել շատ հուզիչ և ինտրիգային: Դրանով կարելի է ցույց տալ հետաքրքրվածությունը տղամարդու ուշադրությանն ի պատասխան և որպես ոչ պարտադրող առաջին քայլ: Հայացքի օգնությամբ կոնտակտը կարող է շատ հզոր գործիք հանդիսանալ տարբեր սեռերի փոխազդեցության համար: Դրա համար հարկավոր է կարողանալ այն ճիշտ օգտագործել: Հաճախ կինը, հետաքրքրված լինելով որևէ տղամարդով, ինքն էլ չցանկանալով՝ կարող է վանել նրան՝ նրա հայացքին չպատասխանելով և աչքերը փախցնելով: Կինը կարող է դա անել պարզապես ավելորդ ամոթխածության կամ զսպվածության պատճառով, այն դեպքում, երբ տղամարդը կարող է նրա վերաբերմունքը ընկալել որպես իր հանդեպ հետաքրքրության բացակայություն: Կինը, որը կարող է բաց և համարձակ նայել տղամարդու աչքերին, շատ ավելի գրավիչ է, քան նա, ով համառորեն չի նայում տղամարդուն, և ինչն ընկալվում է որպես խուսափում, սառնություն, գաղտնիություն և հետաքրքրության բացակայություն: Սեքսուալ է, երբ հայացքի մեջ զգացվում է կոչ, բայց ոչ շատ բացահայտ: Հայացքը կարծես ասում է. «Դու ինձ համար հետաքրքիր ես, դու ինձ դուր ես գալիս»: Ամենից հաճախ դա իր հետևից բերում է պատասխան համակրանք: Ջերմ, ժպտացող հայացքը շատ գրավիչ է։
Գրգռիչ ազդեցություն է թողնում աչքերի փայլը, աչքերի կրակը: 
Լայն բացված բիբերը խոսում են հետաքրքրվածության մասին:
Շատ գայթակղիչ է հայացքը՝ «հեռու, ներքև, տղամարդու աչքերին», որից հետո հայացքը փախցնելը և նորից՝ «հեռու, ներքև, տղամարդու աչքերին» և այսպես շարունակ:
Ոչ պակաս հմայում է երկար, սևեռուն հայացքն ուղիղ աչքերի մեջ: Այն շատ խոսուն է: Հետո հայացքը թեքում են դեպի ուրիշ կողմ: Նայել աչքերի մեջ անընդհատ նույնպես չարժե, քանի որ դա ընկալվում է որպես սպառնացող, շփոթեցնող և թողնում է հակագրգռիչ ազդեցություն:

 

Ժպիտը

Ժպիտը մագնիս է: Այն կարող է գրավել տղամարդուն ավելի շատ, քան շատ գեղեցիկ, սակայն չժպտացող դեմքը: Տղամարդու համար կնոջ ժպիտը հզոր նշան է այն բանի, որ ինքը նրան դուր է գալիս: Թուլացած դեմքի մեղմ, բարյացակամ, գրավիչ, բնական, անկեղծ ժպիտն այն է, ինչ դուր է գալիս բոլորին: Գրավիչ է նաև քիչ ամոթխած, հանելուկային, ինչպես նաև չարաճճի ժպիտը: Ժպտացող կինն ընկալվում է որպես պարզ, անկաշկանդ, բարյացակամ, դրական տրամադրված, երջանիկ և կենսասեր, իսկ այս ամենը, բնականաբար, չի կարող չգրավել տղամարդուն: Եվ, ընդհակառակը, չժպտացող, մռայլ, սեղմված մկաններով, կաշկանդված դեմքը շատ վանող ազդեցություն է թողնում, եթե նույնիսկ կինն այլ գրավիչ հատկություններ ունի:
Ինչպես տեսնում ենք, գրավիչ լինելն այնքան էլ բարդ չէ:
Հարգելի՛ կանայք և աղջիկներ, միշտ ժպտացեք և լուսավորեք ձեր սիրելիների կյանքի ուղին բարությամբ ու անսպառ հմայքով:

 

 

«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում