Yerevan, 21.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կնոջ սեքսուալ գրավչության գաղտնիքները

Lifestyle

Սեքսուալ գրավիչ լինելը մի այնպիսի հատկություն է, որն անհրաժեշտ և արդիական է յուրաքանչյուր կնոջ համար: Կնոջ գրավչությունը չի սահմանափակվում միայն նրա արտաքին գեղեցկությամբ: Ցանկության դեպքում յուրաքանչյուր կին կարող է գրավիչ լինել: Բնությունը յուրաքանչյուր կնոջ օժտել է տղամարդկանց դուր գալու, նրանց սերը նվաճելու, դեպի իրեն ձգելու, հրապուրելու ունակությամբ: Հարկավոր է միայն բացահայտել և խելացիորեն կիրառել այդ պոտենցիալը:
Կանացի գրավչություն. ի՞նչ է սա: Սա, նախ և առաջ, կնոջ՝ տղամարդկանց դուր գալու ունակությունն է և,  քանի որ տղամարդկանց համար կինն առաջին հերթին հանդիսանում է որպես  սեքսուալ օբյեկտ, ապա դա նշանակում է, որ լինել գրավիչ, նախ և առաջ, լինել ցանկալի և սեքսուալ:

Սեքսուալ մարդիկ ունեն մագնիսի նման ձգողական ուժ: Կնոջ սեքսուալությունը ենթադրում է ավելի կանացիություն, քան գեղեցկություն: Չէ՞ որ շատ կան արտաքնապես ոչ այնքան գեղեցիկ կանայք, որոնք, սակայն, չափազանց սեքսուալ են ընկալվում տղամարդկանց կողմից: Նրանց սեքսուալության ամբողջ գաղտնիքը կայանում է առեղծվածային լինելու մեջ: Նման կինն ունի այնպիսի գրավչություն, որը պակասում է շատ գեղեցկուհիներին: Նա բաց է, սակայն դրա հետ մեկտեղ նրա մեջ կա գաղտնիություն, որն այդքան տղամարդիկ ցանկանում են բացահայտել: Նրանից բխում են հզոր էներգետիկ լիցքեր, նա զգայուն է և ի ցույց չի դնում իր զգացմունքները: Հանգիստ  ու մեղմ պահվածքն ավելի է ձգում տղամարդկանց, քան սեփական ցանկությունների մասին բացահայտ հայտարարելը:

Կանացի ձգողությունը բարդ հասկացողություն է: Այն իր մեջ է ներառում ոչ միայն արտաքին հմայքը, այլև գրավիչ պահելաձևը, կեցվածքը, քայլվածքը, ժեստերը, դիրքերը, ձայնի տեմբրը, հոտը, հայացքը, աչքերի փայլը և հոգեվիճակը: Գեղեցիկ արտաքին ունենալը դեռ բավական չէ: Ոչ այնքան արտահայտիչ արտաքինով, սակայն իր ներքին գրավչությունը շահեկանորեն ընդգծող կինը հաճախ ավելի  հրապուրիչ է թվում, քանի որ նա գերազանց տիրապետում է  իր մարմնի և հագուստի «լեզվին». նա ավելի մեծ հաջողություն ունի տղամարդկանց մոտ, քան այն գեղեցկուհին, ով վանում է տղամարդկանց իր գոռոզությամբ և գաղափարապես հավասար շփվելու անկարողությամբ:
Կնոջ ներքին գրավչության հիմքն ամենից առաջ իր գրավչության և սեքսուալության նկատմամբ ունեցած վստահությունն է, հոգեկան ներդաշնակությունը, ինչպես նաև սերը կյանքի և մարդկանց հանդեպ: 
Տղամարդկանց մեծամասնությանը դուր են գալիս պարզ, անմիջական, անկախ, բնական գրավչությամբ, խնամված, սեքսուալ, էմոցիոնալ և բարյացակամ կանայք: Անխոս, տղամարդիկ շատ են գնահատում կնոջ գեղեցկությունը, սակայն կյանքի իդեալական ուղեկից ընտրելու թեմայով հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ ոչ միշտ են գեղեցկությունը դնում առաջին պլանում, այլ ամենից առաջ գնահատում են քնքշությունը, հոգատարությունը, կապվածությունը և լավ մայր լինելու ունակությունը: Տղամարդու համար շատ կարևոր է, երբ կինը իրենով հիանում է, երբ կարողանում է իր կանացի փխրունությամբ ու քնքշությամբ արթնացնել նրանում տղամարդկայնության զգացումն ու իր կնոջը պաշտպանելու ցանկությունը: Իհարկե, կան նաև անհատական նախասիրություններ, որոնք, անխոս, չափազանց մեծ դեր են խաղում զուգընկերուհու ընտրության հարցում: 

Տղամարդկանց շատ են դուր գալիս կանայք, ովքեր սիրում են սեքսը և կարողանում են անկողնում անկաշկանդ և հմուտ սիրուհիներ լինել: Տղամարդկանց կարծիքով՝ հմայիչ կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում, ավելի շատ են նրա մասին մտածում և խոսում: Նշվում է նաև, որ սեքսուալ կանայք ավելի հաճախակի են ռոմանտիկ գրականություն կարդում և ռոմանտիկ ֆանտազիաներ ունենում: Տղամարդիկ պաշտում են այն կնոջը, ով ունակ է նախաձեռնություն ցուցաբերել սեքսի մեջ և կիսել իր սերը ինքնաբուխ սեքսի հանդեպ: Սեքսուալ գրավիչ կինը կարողանում է հաճույք ստանալ սեքսից և չամաչել դրանից. նա չի վախենում ցուցադրել իր ցանկությունները, սակայն նա դա անում է նրբանկատորեն և չպարտադրող կերպով, հաճախ նույնիսկ՝ ենթագիտակցաբար: Երբ տղամարդը տեսնում է, որ կինը նրան ցանկանում է, դա նրա վրա գրգռիչ ազդեցություն է թողնում: 
Սեքսուալության վրա դրական է ազդում հումորի զգացումը և կյանքի գեղեցիկ պահերով ուրախանալու ու հաճույք ստանալու կարողությունը: Կնոջ՝ տղամարդ ընտրելու կարողությունը ուժեղացնում է նրա ցանկահարույց լինելը: Շատ տղամարդկանց, մեծ մասամբ, դուր է գալիս, երբ կինը հեշտությամբ է կոնտակտի մեջ մտնում նրա հետ, բայց միաժամանակ անհասանելի է լինում այլ տղամարդկանց համար: Սակայն, եթե նա բոլորի համար է անհասանելի, առանց բացառության, դա սթափեցնում է: Տղամարդկանց դուր չեն գալիս այն կանայք, ովքեր չեն սիրում սեքսը (կամ ձևացնում են), բացասաբար են արտահայտվում սեքսի մասին, այդ մասին զրույցի ընթացքում իրենց ամոթխած են պահում, ցույց են տալիս, որ իրենք սեքսով զբաղվելու ցանկություն չունեն, քննադատում են տղամարդու սեքսուալությունը: Տղամարդիկ չեն սիրում իրենց նկատմամբ անտարբեր կանանց (ավելի լավ է նեգատիվ վերաբերմունքը, քան անտարբեր խուսափումը):
Կնոջ սեքսուալ գրավչության վրա կարող է բացասական ազդեցություն թողնել կյանքով ուրախանալու անկարողությունը, անհարմարավետ վիճակը, վատ տրամադրությունը, մռայլությունը, չափազանց լրջությունը, գերիշխող բացասական հույզերը, քննադատողականությունը, ամենքին և ամեն ինչ վերահսկելու ձգտումը, ամոթխածությունը, խստությունը, հուզական խլությունը և սեփական ինտելեկտի գերագնահատումը տղամարդու ինտելեկտից (տղամարդիկ սիրում են խելացի կանանց, բայց ոչ իրենցից ավելի խելացի): Հարկավոր չէ լինել շատ անհասանելի հակառակ սեռի ներկայացուցիչների համար կամ էլ չափից շատ հասանելի, շատ քննադատող և դժվարահաճ կամ էլ միայն հիանալ և նայել տղամարդուն այնպես, ինչպես  պատուհանի լույսին՝ կանխատեսելով նրա բոլոր ցանկությունները: Ամեն ինչում հարկավոր է ընտրել ոսկե միջին տարբերակը: 
Սեքսուալության կամ գրավչության ուժեղացմանը կարող են նպաստել որոշակի պայմաններ: Օրինակ` միասին ապրած ուժեղ հույզերը, պայմանավորված ռիսկային իրավիճակով: Սեքսուալության վրա դրական է ազդում նաև նորության էֆեկտը. տղամարդու համար նոր կինը շատ ձգող է: 
Հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ հաջողության հասնելու համար շատ կարևոր է մատչելի երևալ մարմնի լեզվով: Համարվում է, որ համակրանքի օբյեկտի ընտրության ակտիվ դերը հիմնականում պատկանում է տղամարդուն: Սակայն, որպես կանոն, տղամարդը զուգընկերուհուն  հաճախ ընտրում է այն կանանցից, որոնք իրենք են առաջինն ուշադրություն դարձրել և չեն թաքցնում դա՝ ցուցադրելով իրենց հետաքրքրվածությունը քնքուշ և նրբանկատ մարմնի լեզվի օգնությամբ՝ սեքսուալ ժեստերով, դիրքերով, հայացքով և ժպիտով: Տղամարդուն սովորաբար դուր են գալիս այն կանայք, որոնք դրական են ընդունում նրան ուղղված հայացքները, դիրքերը, ժեստերը, բառերը և այլ միկրոազդակները: Եթե կինը, նույնիսկ ինքն էլ չգիտակցելով դա, չի պատասխանում այդ միկրոազդակներին դրական ռեակցիայով, ապա տղամարդուն նա դուր չի գալիս: 
Կնոջն ընկալելու հարցում տղամարդու վրա ամենից շատ ազդում են տեսողական պատկերները: Այդ իսկ պատճառով սեքսուալ գրավչության  բաղադրիչների կազմում կնոջ արտաքինը շատ կարևոր է: Սեքսուալ գրավչությունն ավելի է ընդգծում շահեկան, ճաշակով իր արտաքինը մատուցելու կարողությունը. հագուստի, դիմահարդարման, սանրվածքի, ակսեսուարների ընտրությունը, որոնք սազում են հատկապես այդ կնոջը և այդ ամենը գեղեցիկ կրելու կարողությունը: 
Տղամարդկանց կարծիքով՝ սեքսուալ գրավչությունն այն է, ինչ առավել մոտ է կնոջ բնական տեսքին: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում. «Ոչ մի հագուստ այնպես չի գեղեցկացնում կնոջը, ինչպես դրա բացակայությունը»: Իսկ այժմ ավելի մանրամասն խոսենք կնոջ սեքսուալ գրավչության բաղադրիչների մասին:

 

Մարմնի շարժումներ. միմիկա, ժեստեր, դիրքեր

Երբ կնոջը տղամարդ է հետաքրքրում, նա կարող է պատկերացնել իրենց հարաբերությունների շարունակությունը: Միևնույն ժամանակ նրա մարմինը հաճախ մատնում է նրա մտքում եղածը: Չէ՞ որ ենթագիտակցական ազդակներին մարդն ավելի շատ է վստահում, քան խոսքերին: Կանայք, որոնցից բխում են ակնարկող շատ մարմնական ազդակներ, ավելի հաճախ են գրավում տղամարդկանց: Այդ բոլոր ժեստերը կարելի է օգտագործել նաև գիտակցաբար, որը շատ դեպքերում ավելի է ընդգծում սեքսուալ գրավչությունը: 
Մարմնի որոշ ազդակներ ոչ միայն կարող են սթափեցնել, ստեղծել մտերմացման հզոր արգելք, և, հետևաբար, նշանակալիորեն նվազեցնել գրավչությունը, այլ նաև դառնալ կնոջ հանդեպ հետաքրքրության կորստի պատճառ: Փակվածության և լարվածության նշաններ են՝ կրծքի վրա խաչված ձեռքերը, խաչված ոտքերը, իրար միացված մատները, սեղմված շուրթերը, շուրթերի կծոտումը, կասկածելի հայացքը, անհանգիստ թափառող հայացքը, մատների անհանգիստ շարժումները և այլն: Հետաքրքրության բացակայություն՝ մարմնի շրջում (հատկապես նրա ստորին մասը) տղամարդուց, նրա կողմը հայացք գցելուց խուսափելը, կարճատև սառը հայացքը և այլն:

 

Հոտը

Սեքսուալ նախասիրությունների հարցում հոտը անհավանականորեն մեծ դեր ունի: Ամենասեքսուալը, իհարկե, դա առողջ մարմնի բնական հոտն է, քանի որ մարմնի որոշակի հատվածները, օրինակ՝ կրծքի, սեռական օրգանների և նրա կողքի հատվածների մաշկը, թևատակերի, ձեռնաթաթերի, ոտնաթաթերի և դեմքի մաշկը արձակում են սեքսուալ գրգռող հոտեր՝ ֆերոմոններ (ատրակտանտներ): Հակառակ սեռի ներկայացուցիչները մարմնի բնական հոտին շատ սուր են արձագանքում, այդ պատճառով փորձել այդ հոտից լիովին ազատվել մանրակրիտ լվացվելու օգնությամբ, նաև այն «կոտրել» օծանելիքով, սխալ կլիներ: Օրգանիզմում ատրակտանտների քանակի ավելացմանը նպաստում են լավ տրամադրությունը, առողջ ապրելակերպը և ֆիզիկական վարժությունները: Աշնանն այն ավելի շատ է արտադրվում, իսկ գարնանը՝ քիչ: Սեքսուալ առումով վանում է հիվանդ մարմնի հոտը: Եթե մարդը սթրեսի կամ դեպրեսիայի մեջ է, նրա օրգանիզմում չափից դուրս շատ են արտադրվում ատրակտանտներին հակառակ նյութեր, այսպես կոչված ռեպելենտներ, որոնք վանում են հակառակ սեռին: Վերը շարադրվածից հետևում է, որ ամենաշատը հակառակ սեռին գրավում է առողջ մարմնի բնական հոտը:

 

Ձայնը

Ձայնը կարող է լինել շատ գրավիչ, հատկապես, երբ այն հնչում է ազատ, անկաշկանդ, հանգիստ և բարյացակամ: Սեքսուալ ձայնն ունի մեղմ տեմբր ու ինտոնացիա, ջերմություն, թեթևություն և այն իր մեջ կարծես ժպիտ է պարունակում: Շատ տղամարդկանց դուր են գալիս խուլ, թեթևակի շնչառությամբ կամ դյութող խռպոտությամբ ձայներ:

 

Կեցվածքը

Գեղեցիկ կեցվածքը անհրաժեշտ  գործոն է գրավչության համար, քանի որ մարմնի սխալ դիրքը կարող է ամեն ինչ փչացնել: Որպեսզի կեցվածքը գեղեցիկ լինի, գլուխը պետք է ուղիղ պահել՝ թեթևակի բարձրացրած, կզակը՝ քիչ հետ, ուսերը՝ հետ (ուսերի ճիշտ դիրքը գտնելու համար հարկավոր է դրանք որքան հնարավոր է վեր բարձրացնել, տանել հետ և այնուհետև իջեցնել), ձգել որովայնը, բարձրացնել կուրծքը, կանգնել ուղիղ, որովայնը ձգել, խորը շնչել, արտաշնչել և թուլացնել մարմինը, կուրծքը չցցել առաջ, իսկ թիակներն ու հետույքը չցցել շատ հետ: Ճիշտ կեցվածքը կարելի է ստուգել այսպես՝ ուղիղ կանգնել պատից 10 սմ հեռավորության վրա, գլխով, ուսերով և հետույքով հենվել պատին և ստուգել՝ արդյո՞ք ամբողջ մեջքն է կպնում պատին: Եթե այո, ապա կեցվածքը ճիշտ է, եթե գոտկատեղից մինչև պատը տարածությունը գերազանցում է 5 սմ-ը,  ապա անհրաժեշտ է աշխատել կեցվածքի վրա:

 

Քայլվածքը

Քայլվածքը կարող է լինել ինչպես շատ գրավիչ, այնպես էլ վանող: Գրավիչ և սեքսուալ քայլվածքը սահուն է, թեթև, հանգիստ, վստահ և բնական: Որպեսզի քայլը լինի սահուն և թեթև, ոտնաթաթը պետք է գետնին դրվի աստիճանաբար՝ սկզբում կրունկով, հետո սահուն անցում միջին մասին, այնուհետև՝ ոտնաթաթի առաջամասով: Ոտնաթաթերի ծայրերը պետք է ուղիղ լինեն: Եթե քայլելու ժամանակ ոտնաթաթերը դրվում են իրարից 7-14 սմ հեռու, դա նորմալ է, բայց, եթե իրար ավելի մոտ դրվեն (5 սմ հեռավորությամբ), այդպես կարելի է ընդգծել սեփական սեքսուալ գրավչությունը: Քայլել պետք է ազդրից սկսած.  քայլ անելիս հարկավոր է ոչ միայն ծունկը տանել առաջ, այլև՝ ազդրը: Կանացի՝ ազդրերի թեթևակի շարժումով քայլքի էֆեկտին կարելի է հասնել արդեն նրանով, որ քայլքը կատարվի ազդրից և ոտնաթաթերը դրվեն միմյանց ավելի մոտ: Քայլքի ժամանակ հարկավոր է մեջքն ուղիղ պահել, գլուխը՝ բարձր, ուսերը՝ ուղիղ: Կարևոր է չթափահարել ձեռքերը և  ձեռքի շարժման ժամանակ արմունկը թեթևակի ետ տանել: 

 

Հայացքը

Հայացքը կարող է լինել շատ հուզիչ և ինտրիգային: Դրանով կարելի է ցույց տալ հետաքրքրվածությունը տղամարդու ուշադրությանն ի պատասխան և որպես ոչ պարտադրող առաջին քայլ: Հայացքի օգնությամբ կոնտակտը կարող է շատ հզոր գործիք հանդիսանալ տարբեր սեռերի փոխազդեցության համար: Դրա համար հարկավոր է կարողանալ այն ճիշտ օգտագործել: Հաճախ կինը, հետաքրքրված լինելով որևէ տղամարդով, ինքն էլ չցանկանալով՝ կարող է վանել նրան՝ նրա հայացքին չպատասխանելով և աչքերը փախցնելով: Կինը կարող է դա անել պարզապես ավելորդ ամոթխածության կամ զսպվածության պատճառով, այն դեպքում, երբ տղամարդը կարող է նրա վերաբերմունքը ընկալել որպես իր հանդեպ հետաքրքրության բացակայություն: Կինը, որը կարող է բաց և համարձակ նայել տղամարդու աչքերին, շատ ավելի գրավիչ է, քան նա, ով համառորեն չի նայում տղամարդուն, և ինչն ընկալվում է որպես խուսափում, սառնություն, գաղտնիություն և հետաքրքրության բացակայություն: Սեքսուալ է, երբ հայացքի մեջ զգացվում է կոչ, բայց ոչ շատ բացահայտ: Հայացքը կարծես ասում է. «Դու ինձ համար հետաքրքիր ես, դու ինձ դուր ես գալիս»: Ամենից հաճախ դա իր հետևից բերում է պատասխան համակրանք: Ջերմ, ժպտացող հայացքը շատ գրավիչ է։
Գրգռիչ ազդեցություն է թողնում աչքերի փայլը, աչքերի կրակը: 
Լայն բացված բիբերը խոսում են հետաքրքրվածության մասին:
Շատ գայթակղիչ է հայացքը՝ «հեռու, ներքև, տղամարդու աչքերին», որից հետո հայացքը փախցնելը և նորից՝ «հեռու, ներքև, տղամարդու աչքերին» և այսպես շարունակ:
Ոչ պակաս հմայում է երկար, սևեռուն հայացքն ուղիղ աչքերի մեջ: Այն շատ խոսուն է: Հետո հայացքը թեքում են դեպի ուրիշ կողմ: Նայել աչքերի մեջ անընդհատ նույնպես չարժե, քանի որ դա ընկալվում է որպես սպառնացող, շփոթեցնող և թողնում է հակագրգռիչ ազդեցություն:

 

Ժպիտը

Ժպիտը մագնիս է: Այն կարող է գրավել տղամարդուն ավելի շատ, քան շատ գեղեցիկ, սակայն չժպտացող դեմքը: Տղամարդու համար կնոջ ժպիտը հզոր նշան է այն բանի, որ ինքը նրան դուր է գալիս: Թուլացած դեմքի մեղմ, բարյացակամ, գրավիչ, բնական, անկեղծ ժպիտն այն է, ինչ դուր է գալիս բոլորին: Գրավիչ է նաև քիչ ամոթխած, հանելուկային, ինչպես նաև չարաճճի ժպիտը: Ժպտացող կինն ընկալվում է որպես պարզ, անկաշկանդ, բարյացակամ, դրական տրամադրված, երջանիկ և կենսասեր, իսկ այս ամենը, բնականաբար, չի կարող չգրավել տղամարդուն: Եվ, ընդհակառակը, չժպտացող, մռայլ, սեղմված մկաններով, կաշկանդված դեմքը շատ վանող ազդեցություն է թողնում, եթե նույնիսկ կինն այլ գրավիչ հատկություններ ունի:
Ինչպես տեսնում ենք, գրավիչ լինելն այնքան էլ բարդ չէ:
Հարգելի՛ կանայք և աղջիկներ, միշտ ժպտացեք և լուսավորեք ձեր սիրելիների կյանքի ուղին բարությամբ ու անսպառ հմայքով:

 

 

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''