Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»


Ո՞վ է Լուիս Սուարեսը... Պատմում են ֆուտբոլիստի մտերիմները

Սպորտ

Լուիս Սուարեսի կինը՝ Սոֆյա Բալբին, եղբայրը՝ Պաոլո Սուարեսը, գործակալը՝ Պեռե Գվարդիոլան և ընկերը՝ Դիեգո Ֆորլանը, պատմում են, թե իրականում ով է հանրաճանաչ ֆուտբոլիստը:

Առաջին ծանոթություն

Պաոլո Սուարես. «Ես Լուիսից 6 տարի մեծ եմ: Երբ ընկերներիս հետ փողոցում ֆուտբոլ էի խաղում, Լուիսը ևս ցանկանում էր՝ անկախ նրանից, որ մեզանից փոքր էր: Սկզբում ընկերներս նրան իր տարիքի համապատասխան էին վերաբերում, սակայն, երբ Լուիսն առաջ անցավ նրանցից, քնքշանքներն անհետացան»:

Սոֆյա Բալբի. «Ճշմարտությունն այն է, որ մեր ծանոթությունից հետո նա չի փոխվել: Ես այն ժամանակ 12 տարեկան էի, նա՝ 15: Չնայած տարբերություն կա՝ նրան հիմա հեռուստացույցով են ցույց տալիս: Հնարավոր է, որ նա հիմա ավելի ամաչկոտ է, քան առաջ, բայց ընդհանուր առմամբ չի փոխվել: Դրա համար էլ սիրում եմ նրան»:

Դիեգո Ֆորլան. «Առաջին անգամ նրա հետ ծանոթացել եմ Ուրուգվայում ստուգողական խաղի ժամանակ: Այդ ժամանակ նա 20 տարեկան էր: Նա թիմի հետ պատրաստվում էր Կանադայում կայանալիք Մունդիալին, ու նկատեցի, թե որքան տաղանդավոր խաղացող է: Մինչև հավաքականի կազմում նրա նորամուտը քիչ էինք շփվել»:

Պեռե Գվարդիոլա. «Դեռ «Այաքսից» եմ Լուիսի հետ աշխատում. Ավելի քան 4.5 տարի: Մենք իսկական ընկերներ ենք: Օրերով զրուցում ենք ու միայն պաշտոնական հարցեր չէ, որ քննարկում ենք (նրա կերպարը, հովանավորների հարցը, հարցազրույցների մասնակցելը): Պետք է մոտ լինել նրան ամեն ինչում օգնելու համար»:

Սոֆյա Բալբի. «Ուրուգվայում այդ օրերը յուրահատուկ էին: Միասին բազմաթիվ հիանալի պահեր ենք ապրել՝ արդեն հասկանալով, որ համապատասխանում ենք իրար: Մենք անընդհատ կինոթատրոն կամ համերգ էինք գնում: Ինձ դուր էր գալիս նրա հետ ֆիլմեր դիտել ու հիմա էլ սկսել ենք Բարսելոնայում կինոթատրոն գնալ: Լուիսը նույն ֆիլմը մի քանի անգամ դիտել չի սիրում, դրա համար էլ բարդ է ասել, թե որն է մեր սիրելի ֆիլմը»:

Պաոլո Սուարես. «Մի անգամ կոտրեցինք մեր երկհարկանի մահճակալը (փորձեցինք ընկնելու ժամանակ հարված կատարել), սակայն, մինչև այդ դեպքը հանգիստ ենք եղել»:

Դոիեգո Ֆորլան. «Հավաքականում իր կարիերայի ամենասկզբում եկավ ինձ մոտ ու խոսեցինք ամեն ինչի մասին: Դա անփոփոխ մնաց ու մինչև հիմա մոտ ընկերներ ենք: Ուրախ էի նրան պատմել իմացածս, երբ խորհուրդ էր հարցնում: Ինչպես բոլոր նորեկները, նա էլ ամաչկոտ էր, սակայն միանգամից զգացվեց, որ նա հիանալի տղա է: Երբ սկսեցինք շփվել, նկատեցի, որ նա քաղաքակիրթ է ու ինքնակատարելագործման ձգտում ունի»:

Պաոլո Սուարես. «Երկուսս էլ «Նասյոնալի» երկրպագուներ էինք: Հիանալի էր հետևել, թե ինչպես է երազանքն իրականություն դառնում, ու նա առաջնությունը հաղթում է սիրելի թիմի հետ: Հայրս, եղբայրներիս ու քույրերիս մեծ մասը (մենք 7 երեխա ենք ընտանիքում) «Նասյոնալի» երկրպագուներ են: Միայն մայրս ու Մաքսի եղբայրս են «Պենյարոլի» երկրպագուներ»:

Բալբիի ընտանիքի տեղափոխությունը Բարսելոնա

Սոֆյա Բալբի. «Իմ ու Լուիսի համար ծանր շրջան էր: Եթե անկեղծ՝ մտածում էինք, որ կրկին չենք հանդիպի: 2003-ի հոկտեմբերին ընտանիքիս հետ տեղափոխվեցի Բարսելոնա, իսկ դեկտեմբերին նա անակնկալ կերպով եկավ ինձ տեսնելու: Ասում էր, որ առանց ինձ ապրել չի կարող: Հասկանում էինք, որ անկախ մեծ հեռավորությունից հանդիպելու ենք: Նա միշտ ասում էր, որ «Նասյոնալից» «Գրոնինգեն» էր տեղափոխվել, որ ինձ ավելի մոտ լիներ: Երբ Լուիսը գնաց Հոլանդիա, որոշված էր, որ պետք է նրա մոտ լինեի: 2 տարի չէինք հանդիպել ու ծնողներիս համոզելու մեծ անհրաժեշտություն չեղավ: Մայրս կարճ ժամանակով Ուրուգվայ վերադարձավ, ու Լուիսը գնաց նրա մոտ: Մայրս ամեն ինչ հասկացավ: Այդ ժամանակվանից անբաժանելի ենք»:

«Արսենալ» տեղափոխության եզրին

Պեռե Գվարդիոլա. «Ամենաանհարմար ժամանակներն էին Լուիսի հետ: Հատկապես իմ ու մեր հարաբերությունների համար: Պատճառը փոխհամաձայնության բացակայությունն էր, ակումբների հետ բանակցությունները, այն, որ իրավիճակից կախված պետք է անես մի բան, որ չես ցանկանում: Դժվար ժամանակներ էին, ու Լուիսը ստիպված էր թիմից առանձին մարզվել: Այդ մասին ԶԼՄ-ները շատ գրեցին»:

Մեծ Բրիտանիայում Սուարեսի նկատմամբ անարդար էին

Դիեգո Ֆորլան. «Ո՛չ, անարդար է այն, թե ինչպես ընդունեցին նրան Բրիտանիայում, նա խուլիգան չէ: Ֆուտբոլը դաժան է, ճերմակ ձեռնոց կրող տղամարդկանց համար մարզաձև չէ: Դա դաժան ու զգացմունքներով լի մարզաձև է: Լավ է, որ Լուիսն էլ է այդպիսին»:

Պեռե Գվարդիոլա. «Կարծում եմ, որ ամեն ինչ ինչ-որ չափով չափազանցված էր: Նա ինչպես լավ, այնպես էլ վատ արարքներ է իրեն թույլ տվել, սակայն Անգլիայում մարդիկ ձգտում են փոքրիկ մանրուքներից փիղ սարքել: Նրա հետ շատ լրագրողներ չէին հանդիպում: Լուիսը միշտ չէ, որ կարողանում էր անգլերեն արտահայտել մտքերը, դրա համար էլ իր կյանքի մասին խոսելը միշտ բարդ էր: Սակայն, երբ նա կարողանում էր դա անել իր մայրենիով, խնդիրներ չէին լինում»:

Դիեգո Ֆորլան. «Մունդիալ 2010-ի Գանայի դեմ խաղի ժամանակ նա ձեռքով խաղաց, և տուգանային հարված նշանակվեց: Նա ստիպված բաց թողեց Հոլանդիայի դեմ հավաքականի հաջորդ խաղը:  Հիշենք գանացի ֆուտբոլիստին, ով հնարավորություն ուներ գոլ խփելու, բայց վրիպեց: Ֆուտբոլն օրենքներ ունի, որոնք մրցավարների կողմից հստակ նշվեցին այդ խաղում: Երկու թիմերն էլ 11-մետրանոց հարվածաշարում հաղթելու հնարավորություն ունեին: Մենք ուժ հավաքեցինք ու հաղթանակի արժանացանք»:

2013-14թթ. մրցաշրջանը «Լիվերպուլում»

Դիեգո Ֆորլան. «Անցյալ մրցաշրջանում նրա հետ շատ բաների մասին եմ խոսել: Նրան դուր էր գալիս «Լիվերպուլում» խաղալ, երկրպագուները, Անգլիան ու նման բաները»:

Պեռե Գվարդիոլա. «Այնքան հիշարժան բաներ են եղել Լուիսի հետ: Չհաշված գոլերը և խաղերը, «Այաքսից» «Լիվերպուլ» տեղափոխությունը երևի ամենալավն է մնացել հիշողությանս մեջ: Անհատական մրցանակները ևս կարելի է նշել»:

Դիեգո Ֆորլան. «Լուիսը շատ հիասթափված էր, որ «Լիվերպուլը» չկարողացավ հաղթել առաջնությունում: Նրան չեմ մեղադրում: Վերջին մրցաշրջանում նա Անգլիայի լավագույն խաղացողն էր, ինչն արժանի է հարգանքի: Կատարվածը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ նրա տեղափոխությունը հիանալի էր մեզ համար»:

2014-ի Աշխարհի առաջնությունը

Պեռե Գվարդիոլա. «Եթե անկեղծ՝ անցյալ մրցաշրջանը նախորդինից ավելի բարդ ստացվեց, դրան գումարվեց «Արսենալի» հետ գործարքը, որն այդպես էլ չկայացավ: Որակազրկում եղավ Ջորջիո Կյելինիին կծելու պատճառով, հետո Միջազգային մրցավարական դատավորների կողմից լսումներ եղան: Ամեն ինչ շատ բարդ էր»:

Դիեգո Ֆորլան. «Մենք չգիտեինք, որ նա կծել էր Կյելինիին: Ամեն ինչ ավելի ուշ հայտնի դարձավ, ու մենք շոկի մեջ ընկանք: Լուիսի հետ արդեն տհաճ իրավիճակներ էին պատահել ու գիտեինք, թե ինչ արձագանքներ են եղել դրանցից հետո: Դրա համար էլ կատարվածից նույնպիսի ակնկալիքներ ունեինք: Գիտեինք, որ դա վատ անդրադարձ կունենար Ուրուգվայի հավաքականի համբավին»:

Սոֆյա Բալբի. «Ուրուգվայում Լուիսը հիանալի աջակցություն է ստանում շատ մարդկանցից: Շատերն են աջակցում նրան՝ անկախ տեղի ունեցածից: Դա հաճելի է»:

Դիեգո Ֆորլան. «Հանրությունը զայրացավ՝ իմանալով պատժի մասին: Ես էլ էի այդպես կարծում: Մարդիկ սխալներ են թույլ տալիս ու սովորում դրանց վրա: Վստահ եմ, որ Լուիսը հասկացել է, որ սխալվել է, ներողություն է խնդրել ու դասեր քաղել: Նրան ամբողջ երկիրն է սիրում: Ժամանակ կար, երբ Լուիսը աջակցության կարիք ուներ: Նրան օգնել կարողացող մարդիկ շատ չեն, դրա համար էլ պետք է միասնական լինել»:

Պեռե Գվարդիոլա. «Ամբողջ ամռան ընթացքում երևի ընդամենը մեկ բուքմեյքերական ընկերություն է երբևէ տեսածս ամենախելահեղ առաջարկն արել ֆուտբոլիստի համար: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ հարցեր են տվել: (Կծելու տեսարանն է ցույց տալիս): Արարող մարդիկ այսպիսին են…Արարողները…(ծիծաղում է»):

Դիեգո Ֆորլան. «Լուիսը ճիշտ բան չէր արել, ու մենք չպետք է նրան ասեինք այդ մասին: Սակայն, իր պատիժը ստանալուց հետո ամեն ինչ նրա թիկունքում էր: Նա չարիքից փոխակերպվեց մեր պաշտպանության կարիքն ունեցող մարդու: Ոչ հերոսի, այլ մարդու, ով աջակցության կարիք ուներ: Սխալ էր այն, թե ինչպես նրան ստիպեցին լքել Բրազիլիան»:

Սոֆյա Բալբի. «Բարդ էր հաղթահարել այն, ինչի միջովանցանք Լուիսի հետ: Ի՞նչ իրավիճակ էր…Բարդ է բացատրել: Հավանաբար ծանր: Չեմ ուզում այնպիսի բան ասել, որը կստիպի մտածել, թե Լուիսին տանը չէին աջակցում, բայց հստակ չեմ կարող ասել, որ մենք ուշադրության կարիք չունեինք:

Շուտով Բարսելոնա տեղափոխվեցինք՝ մեր «փախստավայր»՝ փրկվելով մամուլի հսկայական ճնշումներից: Ծնողներիս տանն էինք ապրում, ու նրանք սովոր չէին այդքան մարդու տեսնել իրենց տան մոտ: Երբ Լուիսը բանակցում էր «Բարսելոնայի» հետ, հանրության աչքին չերևալու համար երբեմն ստիպված էր ծածուկ դուրս գալ տանից: Երբեմն հյուրընկալվում էինք քրոջս տանը, որպեսզի ծնողներս հանգստանային լրագրողներից ու լուսանկարիչներից: Ծնողներս չէին ցանկանում լքել իրենց տունը»:

Լուիս Սուարեսի երկու կողմերը

Դիեգո Ֆորլան. «Ցանկանու՞մ եք, որ նկարագրեմ նրան: Դաշտու՞մ, թե՞ կյանքում: Մեծ է տարբերությունը: Դաշտում նա մարտիկ է, ով միշտ հաղթել է ցանկանում: Կյանքում հանգիստ է, ընտանիքի մարդ է»:

Պեռե Գվարդիոլա. «Լուիսը շատ համեստ ու անկեղծ մարդ է: Նա նաև կենսուրախ է, խելացի: Լուիսը Լուիսն է: Դաշտում նա հաղթող է: Նա երբեք չի հանձնվում: Ամեն ինչ անում է թիմի համար: Գիտեք՝ գրեթե բոլոր ֆուտբոլիստները դաշտում և տանը տարբեր են»:

Սոֆյա Բալբի. «Երկու ծայրահեղություն են այն, թե ինչպես է Լուիսն իրեն պահում տանն ու դաշտում: Իրարից ամբողջովին տարբեր բնավորություններ: Տունն այն տեղն է, որտեղ նա կարող է հանգստանալ ու խաղալ երեխաների հետ»:

Պաոլո Սուարես. «Լուիսը հանգիստ տղա է, սակայն դաշտում հայտնվելով նա ուրիշ մարդ է դառնում: Երբեք չեմ հանդիպել յուրաքանչյուր իրավիճակում հաղթանակի ձգտող նման մարդու: Կարևոր չէ՝ դա մարզում է, ընկերական խաղ, թե առաջնություն: Նա միշտ կենտրոնացած է գոլերի ու հաղթանակի վրա»:

Պեռե Գվարդիոլա. «Հաղթելու ձգտումը տարակարծությու՞ն է առաջացնում: Նայեք, ակնհայտ է, որ նա ցանկանում է հաղթել, սակայն արդյոք այդ ամենն անցնում է մեծ ցանկության հետևանքով՝ չգիտեմ: Վստահ եմ, որ երկար մտածելու դեպքում Կյելինիի կամ Իվանովիչի հետ կատարված դրվագները տեղի չէին ունենա: Լուիսը չի ցանկանում 4 ամսով բացակայել դաշտից կամ էլ քննադատությունների ալիքի տակ ընկնել: Ոչ ոք դա չի ցանկանում»:

Սոֆյա Բալբի. «Երբ հարցը տանն է վերաբերում, ապա ճիշտ ժամանակն է մոռանալ ֆուտբոլի մասին: Արդեն անցել ենք դա: Երբ նա 2013-ի դեկտեմբերին «Նորվիչ Սիթիի» դարպասը 4 գնդակ խփեց, հարցրեց. «Չե՞ս ցանկանում շնորհավորել ինձ»՝ չնայած ես շնորհավորել էի խաղի ավարտից հետո»:

«Բարսելոնա» տեղափոխությունը

Պեռե Գվարդիոլա. «Դեռ Ուրուգվայում Լուիսը երազում էր խաղալ եվրոպական ակումբներից մեկում և իրականացրեց երազանքը՝ «Լիվերպուլ» տեղափոխվելով: Սակայն «Բարսելոնան» միշտ տարբեր է, յուրահատուկ: Ինչ-որ առումով սա նրա կարիերայի գագաթնակետն է: Եթե անկեղծ՝ սա ակումբ է, որը նա սիրում է: Հազվադեպ է հնարավորություն տրվում նման ակումբում խաղալու, սակայն, երբ դա տեղի է ունենում՝ բռնիր հաջողության պոչից»:

Պաոլո Սուարես. «Բոլորս Լուիսի երազանքով ենք ապրում: Հպարտ եմ նրանով՝ որպես եղբայր և որպես ուրուգվայցի: Բազմաթիվ լեգենդներից հետո բարդ է պատկերացնել, որ նա հավաքականի պատմության լավագույն հարձակվողն է: Ամենահիանալին այն է, որ նա երիտասարդ է ու ձգտումներ ունի, նրան դեռ շատ բան է սպասվում ապագայում»:

Սոֆյա Բալբի. «Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ: Թվում է՝ նորից առաջին անգամ եմ հետևում նրա խաղին: Շատ եմ անհանգստանում, քանի որ գիտեմ, թե նրա համար դա ինչ է նշանակում: Մինչև հիմա չեմ գիտակցում, իսկապես»:

Դիեգո Ֆորլան. «Նա միշտ երազել է «Բարսելոնայում» խաղալու մասին: Կնոջ ընտանիքը երկար ժամանակ Բարսելոնայում է ապրել, դրա համար էլ հաճախ է այնտեղ մեկնել: Կարծում եմ, որ Լուիսն ինչ-որ պահի մտածել է «Բարսա» տեղափոխվելու մասին: Շատերը գիտեն, որ նա դրա համար շատ պատճառներ ունի»:

Սոֆյա Բալբի. «Լուիսը միշտ ցանկացել է այս քաղաքում խաղալ: Ճիշտ է՝ Ուրուգվայում այդ մասին հատուկ չենք խոսել, որովհետև նա կարծում էր, որ դա անհասանելի երազանք է ու նա դժվար թե նման մակարդակի ֆուտբոլ խաղա: Նա միշտ երազել է խաղալ «Բարսայի» կազմում, հավանաբար, բոլոր դեռահասների պես»:

Պեռե Գվարդիոլա. «Բոլոր տրանսֆերները ժամանակ են պահանջում: Չի կարելի ամեն ինչ վերցնել ու փոխել մեկ օրում: Լուիսի դեպքում դա 3 ամիս էր: Մեզ հետ կապվեցին մինչև Մունդիալը: Շատ ակումբների հետ կապեր ունեմ, սակայն այստեղ ամեն ինչ այլ է: Մեր առաջին հանդիպումից մինչև փաստաթղթերի մասին անցնելը շատ անելիքներ կային: Պետք էր շատ խոչընդոտներ հաղթահարել»:

Սոֆյա Բալբի. «Սա մեր երկրորդ տունն է: Այստեղ է մեր երկրորդ աղջիկը՝ Դելֆինան ծնվել, ու այստեղ են ապրում մեր հարազատներից շատերը: Մեզ տեղական մշակույթը, խոհանոցը դուր է գալիս: Մեզ հարկավոր ամեն բան կա այստեղ»:

Դիեգո Ֆորլան. «Որակազրկման պատճառով սկզբում դժվար էր: Նա խաղալ չէր կարող ու վազվզում էր դատարաններում, բայց հիմա ամեն բան կարգին է, ու Լուիսը երջանիկ է: «Բարսայում» նրա կողքին են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Ոչ մի ֆուտբոլիստ չի հրաժարվի նման հնարավորությունից, եթե անգամ նա լավագույնը չէ թիմում»:

Սոֆյա Բալբի. «Երբեք չեմ մոռանա «Բարսայի» կազմում նրա առաջին գոլը: Չեմպիոնների լիգայի «ԱՊՕԵԼ»-ի դեմ խաղում էր: Կիպրոսում չէի ու դրա համար էլ խաղին հեռուստացույցվ էի հետևում: Մեր որդի Բենջամինը փոքրիկ խնդիր ուներ, նա գլխով ինչ-որ բանի էր հարվածել, բայց հավատացեք, որ տեսա, թե ինչպես Լուիսը գոլ խփեց: Ես հպարտ եմ»:

Լուիս Սուարեսը՝ 3 բառով

Սոֆյա Բալբի. «Օ՜հ, ես, հավանաբար, չեմ կարող»:

Պեռե Գվարդիոլա. «Նրա գործակալը լինելով՝ նկարագրեմ 3 բառո՞վ`  հարգված, հերոս ու մարտիկ: Նման ֆուտբոլիստին միշտ աջակցություն ու փորձություն է հարկավոր»:

Դիեգո Ֆորլան. «Վճռական, մարտիկ (լավ իմաստով), ընտանիքի մարդ»:

Աղբյուր՝ Sport.times.am

Հայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՓաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան