Ереван, 06.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и России Мери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетике Euobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильности Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта 4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию Азербайджана В Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спиц В деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - Пашинян В НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса Фон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения Кая Каллас прибыла в Азербайджан


Ո՞վ է Լուիս Սուարեսը... Պատմում են ֆուտբոլիստի մտերիմները

Спорт

Լուիս Սուարեսի կինը՝ Սոֆյա Բալբին, եղբայրը՝ Պաոլո Սուարեսը, գործակալը՝ Պեռե Գվարդիոլան և ընկերը՝ Դիեգո Ֆորլանը, պատմում են, թե իրականում ով է հանրաճանաչ ֆուտբոլիստը:

Առաջին ծանոթություն

Պաոլո Սուարես. «Ես Լուիսից 6 տարի մեծ եմ: Երբ ընկերներիս հետ փողոցում ֆուտբոլ էի խաղում, Լուիսը ևս ցանկանում էր՝ անկախ նրանից, որ մեզանից փոքր էր: Սկզբում ընկերներս նրան իր տարիքի համապատասխան էին վերաբերում, սակայն, երբ Լուիսն առաջ անցավ նրանցից, քնքշանքներն անհետացան»:

Սոֆյա Բալբի. «Ճշմարտությունն այն է, որ մեր ծանոթությունից հետո նա չի փոխվել: Ես այն ժամանակ 12 տարեկան էի, նա՝ 15: Չնայած տարբերություն կա՝ նրան հիմա հեռուստացույցով են ցույց տալիս: Հնարավոր է, որ նա հիմա ավելի ամաչկոտ է, քան առաջ, բայց ընդհանուր առմամբ չի փոխվել: Դրա համար էլ սիրում եմ նրան»:

Դիեգո Ֆորլան. «Առաջին անգամ նրա հետ ծանոթացել եմ Ուրուգվայում ստուգողական խաղի ժամանակ: Այդ ժամանակ նա 20 տարեկան էր: Նա թիմի հետ պատրաստվում էր Կանադայում կայանալիք Մունդիալին, ու նկատեցի, թե որքան տաղանդավոր խաղացող է: Մինչև հավաքականի կազմում նրա նորամուտը քիչ էինք շփվել»:

Պեռե Գվարդիոլա. «Դեռ «Այաքսից» եմ Լուիսի հետ աշխատում. Ավելի քան 4.5 տարի: Մենք իսկական ընկերներ ենք: Օրերով զրուցում ենք ու միայն պաշտոնական հարցեր չէ, որ քննարկում ենք (նրա կերպարը, հովանավորների հարցը, հարցազրույցների մասնակցելը): Պետք է մոտ լինել նրան ամեն ինչում օգնելու համար»:

Սոֆյա Բալբի. «Ուրուգվայում այդ օրերը յուրահատուկ էին: Միասին բազմաթիվ հիանալի պահեր ենք ապրել՝ արդեն հասկանալով, որ համապատասխանում ենք իրար: Մենք անընդհատ կինոթատրոն կամ համերգ էինք գնում: Ինձ դուր էր գալիս նրա հետ ֆիլմեր դիտել ու հիմա էլ սկսել ենք Բարսելոնայում կինոթատրոն գնալ: Լուիսը նույն ֆիլմը մի քանի անգամ դիտել չի սիրում, դրա համար էլ բարդ է ասել, թե որն է մեր սիրելի ֆիլմը»:

Պաոլո Սուարես. «Մի անգամ կոտրեցինք մեր երկհարկանի մահճակալը (փորձեցինք ընկնելու ժամանակ հարված կատարել), սակայն, մինչև այդ դեպքը հանգիստ ենք եղել»:

Դոիեգո Ֆորլան. «Հավաքականում իր կարիերայի ամենասկզբում եկավ ինձ մոտ ու խոսեցինք ամեն ինչի մասին: Դա անփոփոխ մնաց ու մինչև հիմա մոտ ընկերներ ենք: Ուրախ էի նրան պատմել իմացածս, երբ խորհուրդ էր հարցնում: Ինչպես բոլոր նորեկները, նա էլ ամաչկոտ էր, սակայն միանգամից զգացվեց, որ նա հիանալի տղա է: Երբ սկսեցինք շփվել, նկատեցի, որ նա քաղաքակիրթ է ու ինքնակատարելագործման ձգտում ունի»:

Պաոլո Սուարես. «Երկուսս էլ «Նասյոնալի» երկրպագուներ էինք: Հիանալի էր հետևել, թե ինչպես է երազանքն իրականություն դառնում, ու նա առաջնությունը հաղթում է սիրելի թիմի հետ: Հայրս, եղբայրներիս ու քույրերիս մեծ մասը (մենք 7 երեխա ենք ընտանիքում) «Նասյոնալի» երկրպագուներ են: Միայն մայրս ու Մաքսի եղբայրս են «Պենյարոլի» երկրպագուներ»:

Բալբիի ընտանիքի տեղափոխությունը Բարսելոնա

Սոֆյա Բալբի. «Իմ ու Լուիսի համար ծանր շրջան էր: Եթե անկեղծ՝ մտածում էինք, որ կրկին չենք հանդիպի: 2003-ի հոկտեմբերին ընտանիքիս հետ տեղափոխվեցի Բարսելոնա, իսկ դեկտեմբերին նա անակնկալ կերպով եկավ ինձ տեսնելու: Ասում էր, որ առանց ինձ ապրել չի կարող: Հասկանում էինք, որ անկախ մեծ հեռավորությունից հանդիպելու ենք: Նա միշտ ասում էր, որ «Նասյոնալից» «Գրոնինգեն» էր տեղափոխվել, որ ինձ ավելի մոտ լիներ: Երբ Լուիսը գնաց Հոլանդիա, որոշված էր, որ պետք է նրա մոտ լինեի: 2 տարի չէինք հանդիպել ու ծնողներիս համոզելու մեծ անհրաժեշտություն չեղավ: Մայրս կարճ ժամանակով Ուրուգվայ վերադարձավ, ու Լուիսը գնաց նրա մոտ: Մայրս ամեն ինչ հասկացավ: Այդ ժամանակվանից անբաժանելի ենք»:

«Արսենալ» տեղափոխության եզրին

Պեռե Գվարդիոլա. «Ամենաանհարմար ժամանակներն էին Լուիսի հետ: Հատկապես իմ ու մեր հարաբերությունների համար: Պատճառը փոխհամաձայնության բացակայությունն էր, ակումբների հետ բանակցությունները, այն, որ իրավիճակից կախված պետք է անես մի բան, որ չես ցանկանում: Դժվար ժամանակներ էին, ու Լուիսը ստիպված էր թիմից առանձին մարզվել: Այդ մասին ԶԼՄ-ները շատ գրեցին»:

Մեծ Բրիտանիայում Սուարեսի նկատմամբ անարդար էին

Դիեգո Ֆորլան. «Ո՛չ, անարդար է այն, թե ինչպես ընդունեցին նրան Բրիտանիայում, նա խուլիգան չէ: Ֆուտբոլը դաժան է, ճերմակ ձեռնոց կրող տղամարդկանց համար մարզաձև չէ: Դա դաժան ու զգացմունքներով լի մարզաձև է: Լավ է, որ Լուիսն էլ է այդպիսին»:

Պեռե Գվարդիոլա. «Կարծում եմ, որ ամեն ինչ ինչ-որ չափով չափազանցված էր: Նա ինչպես լավ, այնպես էլ վատ արարքներ է իրեն թույլ տվել, սակայն Անգլիայում մարդիկ ձգտում են փոքրիկ մանրուքներից փիղ սարքել: Նրա հետ շատ լրագրողներ չէին հանդիպում: Լուիսը միշտ չէ, որ կարողանում էր անգլերեն արտահայտել մտքերը, դրա համար էլ իր կյանքի մասին խոսելը միշտ բարդ էր: Սակայն, երբ նա կարողանում էր դա անել իր մայրենիով, խնդիրներ չէին լինում»:

Դիեգո Ֆորլան. «Մունդիալ 2010-ի Գանայի դեմ խաղի ժամանակ նա ձեռքով խաղաց, և տուգանային հարված նշանակվեց: Նա ստիպված բաց թողեց Հոլանդիայի դեմ հավաքականի հաջորդ խաղը:  Հիշենք գանացի ֆուտբոլիստին, ով հնարավորություն ուներ գոլ խփելու, բայց վրիպեց: Ֆուտբոլն օրենքներ ունի, որոնք մրցավարների կողմից հստակ նշվեցին այդ խաղում: Երկու թիմերն էլ 11-մետրանոց հարվածաշարում հաղթելու հնարավորություն ունեին: Մենք ուժ հավաքեցինք ու հաղթանակի արժանացանք»:

2013-14թթ. մրցաշրջանը «Լիվերպուլում»

Դիեգո Ֆորլան. «Անցյալ մրցաշրջանում նրա հետ շատ բաների մասին եմ խոսել: Նրան դուր էր գալիս «Լիվերպուլում» խաղալ, երկրպագուները, Անգլիան ու նման բաները»:

Պեռե Գվարդիոլա. «Այնքան հիշարժան բաներ են եղել Լուիսի հետ: Չհաշված գոլերը և խաղերը, «Այաքսից» «Լիվերպուլ» տեղափոխությունը երևի ամենալավն է մնացել հիշողությանս մեջ: Անհատական մրցանակները ևս կարելի է նշել»:

Դիեգո Ֆորլան. «Լուիսը շատ հիասթափված էր, որ «Լիվերպուլը» չկարողացավ հաղթել առաջնությունում: Նրան չեմ մեղադրում: Վերջին մրցաշրջանում նա Անգլիայի լավագույն խաղացողն էր, ինչն արժանի է հարգանքի: Կատարվածը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ նրա տեղափոխությունը հիանալի էր մեզ համար»:

2014-ի Աշխարհի առաջնությունը

Պեռե Գվարդիոլա. «Եթե անկեղծ՝ անցյալ մրցաշրջանը նախորդինից ավելի բարդ ստացվեց, դրան գումարվեց «Արսենալի» հետ գործարքը, որն այդպես էլ չկայացավ: Որակազրկում եղավ Ջորջիո Կյելինիին կծելու պատճառով, հետո Միջազգային մրցավարական դատավորների կողմից լսումներ եղան: Ամեն ինչ շատ բարդ էր»:

Դիեգո Ֆորլան. «Մենք չգիտեինք, որ նա կծել էր Կյելինիին: Ամեն ինչ ավելի ուշ հայտնի դարձավ, ու մենք շոկի մեջ ընկանք: Լուիսի հետ արդեն տհաճ իրավիճակներ էին պատահել ու գիտեինք, թե ինչ արձագանքներ են եղել դրանցից հետո: Դրա համար էլ կատարվածից նույնպիսի ակնկալիքներ ունեինք: Գիտեինք, որ դա վատ անդրադարձ կունենար Ուրուգվայի հավաքականի համբավին»:

Սոֆյա Բալբի. «Ուրուգվայում Լուիսը հիանալի աջակցություն է ստանում շատ մարդկանցից: Շատերն են աջակցում նրան՝ անկախ տեղի ունեցածից: Դա հաճելի է»:

Դիեգո Ֆորլան. «Հանրությունը զայրացավ՝ իմանալով պատժի մասին: Ես էլ էի այդպես կարծում: Մարդիկ սխալներ են թույլ տալիս ու սովորում դրանց վրա: Վստահ եմ, որ Լուիսը հասկացել է, որ սխալվել է, ներողություն է խնդրել ու դասեր քաղել: Նրան ամբողջ երկիրն է սիրում: Ժամանակ կար, երբ Լուիսը աջակցության կարիք ուներ: Նրան օգնել կարողացող մարդիկ շատ չեն, դրա համար էլ պետք է միասնական լինել»:

Պեռե Գվարդիոլա. «Ամբողջ ամռան ընթացքում երևի ընդամենը մեկ բուքմեյքերական ընկերություն է երբևէ տեսածս ամենախելահեղ առաջարկն արել ֆուտբոլիստի համար: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ հարցեր են տվել: (Կծելու տեսարանն է ցույց տալիս): Արարող մարդիկ այսպիսին են…Արարողները…(ծիծաղում է»):

Դիեգո Ֆորլան. «Լուիսը ճիշտ բան չէր արել, ու մենք չպետք է նրան ասեինք այդ մասին: Սակայն, իր պատիժը ստանալուց հետո ամեն ինչ նրա թիկունքում էր: Նա չարիքից փոխակերպվեց մեր պաշտպանության կարիքն ունեցող մարդու: Ոչ հերոսի, այլ մարդու, ով աջակցության կարիք ուներ: Սխալ էր այն, թե ինչպես նրան ստիպեցին լքել Բրազիլիան»:

Սոֆյա Բալբի. «Բարդ էր հաղթահարել այն, ինչի միջովանցանք Լուիսի հետ: Ի՞նչ իրավիճակ էր…Բարդ է բացատրել: Հավանաբար ծանր: Չեմ ուզում այնպիսի բան ասել, որը կստիպի մտածել, թե Լուիսին տանը չէին աջակցում, բայց հստակ չեմ կարող ասել, որ մենք ուշադրության կարիք չունեինք:

Շուտով Բարսելոնա տեղափոխվեցինք՝ մեր «փախստավայր»՝ փրկվելով մամուլի հսկայական ճնշումներից: Ծնողներիս տանն էինք ապրում, ու նրանք սովոր չէին այդքան մարդու տեսնել իրենց տան մոտ: Երբ Լուիսը բանակցում էր «Բարսելոնայի» հետ, հանրության աչքին չերևալու համար երբեմն ստիպված էր ծածուկ դուրս գալ տանից: Երբեմն հյուրընկալվում էինք քրոջս տանը, որպեսզի ծնողներս հանգստանային լրագրողներից ու լուսանկարիչներից: Ծնողներս չէին ցանկանում լքել իրենց տունը»:

Լուիս Սուարեսի երկու կողմերը

Դիեգո Ֆորլան. «Ցանկանու՞մ եք, որ նկարագրեմ նրան: Դաշտու՞մ, թե՞ կյանքում: Մեծ է տարբերությունը: Դաշտում նա մարտիկ է, ով միշտ հաղթել է ցանկանում: Կյանքում հանգիստ է, ընտանիքի մարդ է»:

Պեռե Գվարդիոլա. «Լուիսը շատ համեստ ու անկեղծ մարդ է: Նա նաև կենսուրախ է, խելացի: Լուիսը Լուիսն է: Դաշտում նա հաղթող է: Նա երբեք չի հանձնվում: Ամեն ինչ անում է թիմի համար: Գիտեք՝ գրեթե բոլոր ֆուտբոլիստները դաշտում և տանը տարբեր են»:

Սոֆյա Բալբի. «Երկու ծայրահեղություն են այն, թե ինչպես է Լուիսն իրեն պահում տանն ու դաշտում: Իրարից ամբողջովին տարբեր բնավորություններ: Տունն այն տեղն է, որտեղ նա կարող է հանգստանալ ու խաղալ երեխաների հետ»:

Պաոլո Սուարես. «Լուիսը հանգիստ տղա է, սակայն դաշտում հայտնվելով նա ուրիշ մարդ է դառնում: Երբեք չեմ հանդիպել յուրաքանչյուր իրավիճակում հաղթանակի ձգտող նման մարդու: Կարևոր չէ՝ դա մարզում է, ընկերական խաղ, թե առաջնություն: Նա միշտ կենտրոնացած է գոլերի ու հաղթանակի վրա»:

Պեռե Գվարդիոլա. «Հաղթելու ձգտումը տարակարծությու՞ն է առաջացնում: Նայեք, ակնհայտ է, որ նա ցանկանում է հաղթել, սակայն արդյոք այդ ամենն անցնում է մեծ ցանկության հետևանքով՝ չգիտեմ: Վստահ եմ, որ երկար մտածելու դեպքում Կյելինիի կամ Իվանովիչի հետ կատարված դրվագները տեղի չէին ունենա: Լուիսը չի ցանկանում 4 ամսով բացակայել դաշտից կամ էլ քննադատությունների ալիքի տակ ընկնել: Ոչ ոք դա չի ցանկանում»:

Սոֆյա Բալբի. «Երբ հարցը տանն է վերաբերում, ապա ճիշտ ժամանակն է մոռանալ ֆուտբոլի մասին: Արդեն անցել ենք դա: Երբ նա 2013-ի դեկտեմբերին «Նորվիչ Սիթիի» դարպասը 4 գնդակ խփեց, հարցրեց. «Չե՞ս ցանկանում շնորհավորել ինձ»՝ չնայած ես շնորհավորել էի խաղի ավարտից հետո»:

«Բարսելոնա» տեղափոխությունը

Պեռե Գվարդիոլա. «Դեռ Ուրուգվայում Լուիսը երազում էր խաղալ եվրոպական ակումբներից մեկում և իրականացրեց երազանքը՝ «Լիվերպուլ» տեղափոխվելով: Սակայն «Բարսելոնան» միշտ տարբեր է, յուրահատուկ: Ինչ-որ առումով սա նրա կարիերայի գագաթնակետն է: Եթե անկեղծ՝ սա ակումբ է, որը նա սիրում է: Հազվադեպ է հնարավորություն տրվում նման ակումբում խաղալու, սակայն, երբ դա տեղի է ունենում՝ բռնիր հաջողության պոչից»:

Պաոլո Սուարես. «Բոլորս Լուիսի երազանքով ենք ապրում: Հպարտ եմ նրանով՝ որպես եղբայր և որպես ուրուգվայցի: Բազմաթիվ լեգենդներից հետո բարդ է պատկերացնել, որ նա հավաքականի պատմության լավագույն հարձակվողն է: Ամենահիանալին այն է, որ նա երիտասարդ է ու ձգտումներ ունի, նրան դեռ շատ բան է սպասվում ապագայում»:

Սոֆյա Բալբի. «Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ: Թվում է՝ նորից առաջին անգամ եմ հետևում նրա խաղին: Շատ եմ անհանգստանում, քանի որ գիտեմ, թե նրա համար դա ինչ է նշանակում: Մինչև հիմա չեմ գիտակցում, իսկապես»:

Դիեգո Ֆորլան. «Նա միշտ երազել է «Բարսելոնայում» խաղալու մասին: Կնոջ ընտանիքը երկար ժամանակ Բարսելոնայում է ապրել, դրա համար էլ հաճախ է այնտեղ մեկնել: Կարծում եմ, որ Լուիսն ինչ-որ պահի մտածել է «Բարսա» տեղափոխվելու մասին: Շատերը գիտեն, որ նա դրա համար շատ պատճառներ ունի»:

Սոֆյա Բալբի. «Լուիսը միշտ ցանկացել է այս քաղաքում խաղալ: Ճիշտ է՝ Ուրուգվայում այդ մասին հատուկ չենք խոսել, որովհետև նա կարծում էր, որ դա անհասանելի երազանք է ու նա դժվար թե նման մակարդակի ֆուտբոլ խաղա: Նա միշտ երազել է խաղալ «Բարսայի» կազմում, հավանաբար, բոլոր դեռահասների պես»:

Պեռե Գվարդիոլա. «Բոլոր տրանսֆերները ժամանակ են պահանջում: Չի կարելի ամեն ինչ վերցնել ու փոխել մեկ օրում: Լուիսի դեպքում դա 3 ամիս էր: Մեզ հետ կապվեցին մինչև Մունդիալը: Շատ ակումբների հետ կապեր ունեմ, սակայն այստեղ ամեն ինչ այլ է: Մեր առաջին հանդիպումից մինչև փաստաթղթերի մասին անցնելը շատ անելիքներ կային: Պետք էր շատ խոչընդոտներ հաղթահարել»:

Սոֆյա Բալբի. «Սա մեր երկրորդ տունն է: Այստեղ է մեր երկրորդ աղջիկը՝ Դելֆինան ծնվել, ու այստեղ են ապրում մեր հարազատներից շատերը: Մեզ տեղական մշակույթը, խոհանոցը դուր է գալիս: Մեզ հարկավոր ամեն բան կա այստեղ»:

Դիեգո Ֆորլան. «Որակազրկման պատճառով սկզբում դժվար էր: Նա խաղալ չէր կարող ու վազվզում էր դատարաններում, բայց հիմա ամեն բան կարգին է, ու Լուիսը երջանիկ է: «Բարսայում» նրա կողքին են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Ոչ մի ֆուտբոլիստ չի հրաժարվի նման հնարավորությունից, եթե անգամ նա լավագույնը չէ թիմում»:

Սոֆյա Բալբի. «Երբեք չեմ մոռանա «Բարսայի» կազմում նրա առաջին գոլը: Չեմպիոնների լիգայի «ԱՊՕԵԼ»-ի դեմ խաղում էր: Կիպրոսում չէի ու դրա համար էլ խաղին հեռուստացույցվ էի հետևում: Մեր որդի Բենջամինը փոքրիկ խնդիր ուներ, նա գլխով ինչ-որ բանի էր հարվածել, բայց հավատացեք, որ տեսա, թե ինչպես Լուիսը գոլ խփեց: Ես հպարտ եմ»:

Լուիս Սուարեսը՝ 3 բառով

Սոֆյա Բալբի. «Օ՜հ, ես, հավանաբար, չեմ կարող»:

Պեռե Գվարդիոլա. «Նրա գործակալը լինելով՝ նկարագրեմ 3 բառո՞վ`  հարգված, հերոս ու մարտիկ: Նման ֆուտբոլիստին միշտ աջակցություն ու փորձություն է հարկավոր»:

Դիեգո Ֆորլան. «Վճռական, մարտիկ (լավ իմաստով), ընտանիքի մարդ»:

Աղբյուր՝ Sport.times.am

Иллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку