Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «Փաստ Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ» «Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ» Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»


Էնջլ Մարտիրոսյան. «Ես լավ կյանքի հետևից չեմ եկել ԱՄՆ, իմ երևանյան կյանքն էլ պակաս լավը չէր»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Հայ հայտնիներից շատերն են բնակություն հաստատել ԱՄՆ-ում, բոլորի պատմությունը գրեթե նույն է՝ հասնել իրենց երազանքին: Երգչուհի Էնջլը ևս այդ հայտնիներից է, ով դեռ մանկուց էր երազում ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու մասին: BlogNews.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել նրա հետ օվկիանոսից այն կողմ:

Զրույցի սկզբում երգչուհին որոշեց ողջունել բոլոր իր հարազատներին, ընկերներին, ծանոթներին, մարդկանց, ում հետ վաղուց չի շփվել և, իհարկե, իր հանդիսատեսին:

«Խոսելով ԱՄՆ տեղափոխվելու մասին՝ կարող եմ մի բան հաստատ ասել, որ ոչինչ հստակ որոշված չի եղել, ամեն ինչ շատ պատահական է ստացվել: Մանկուց ունեի ցանկություն այստեղ կարիերա սկսելու, բայց երբեք քայլեր չէի ձեռնարկում, և ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Պետք է նաև նշեմ, որ նեղացած-գնացածներից չեմ, շատ եմ սիրում իմ երկիրը, իմ ազգը, պարզապես ավելի մեծ նպատակներ ունեմ, քան կարող էի հասնել մեր երկրում: Ինձ համար շատ թանկ և հարազատ արտիստներ Հայաստանում հասել են այսպես ասած փառքի գագաթնակետին, իսկ հետո՞: Հասել են, հետո անկում ապրել, կամ էլ կան մարդիկ, ովքեր մշտական և ջանասեր աշխատանքի շնորհիվ մնում են հայկական շոու բիզնեսի ասպարեզում, բայց ոչ ավելին: Երևի դա է եղել պատճառը, որ երբեք Հայաստանում ամբողջովին չեմ տրվել իմ գործին և չեմ հասել այն բարձունքին, որ կարող էի՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ միջավայրում եմ եղել դեռ մանկուց և ունեի բոլոր հնարավորությունները: Ես լավ կյանքի հետևից չեմ եկել ԱՄՆ, իմ երևանյան կյանքն էլ պակաս լավը չէր, միակ պատճառն իմ երազանքն էր և նպատակը»,-խոստովանեց Էնջլը:

Շատ հայտնիներ, մեկնելով ԱՄՆ, ստիպված են եղել սկսել ամենատարրական աշխատանքից, օրինակ՝ լոգարաններ մաքրելուց, Էնջլի խոսքով՝ նա նման խնդիր չի ունեցել. «Գիտակցում եմ, որ շատ մարդիկ, ոչ միայն հայտնիները, այստեղ գալով այլ տարբերակ չունեն, բայց ես այդ ամենի միջով չանցա, չեմ խաբի՝ ասելով, որ շատ հեշտ էր ամեն ինչ, սակայն ամեն ինչ իրոք շատ ավելի հեշտ էր, քան շատերի համար է եղել, ում անցած ճանապարհը ես հարգում եմ»:

Էնջլը պատմում է, որ երբ դեռ նոր էր ԱՄՆ-ում, սկսեց երգել ռեստորաններից մեկում, Նոր տարվա գիշերն էլ մենահամերգ ունեցավ Վեգասում, սակայն շուտով հասկացավ, որ այդ ամենն իր սրտով չէ. «Ստացա առաջարկ նկարահանվելու Արա Ղազարյանի «Կտակով թագուհի» ֆիլմում, որի ռեժիսորն է Անաշեհ Խոսավերդին, իսկ վերջինիս ավարտից հետո հաջորդեց հաջորդ առաջարկը, նկարահանվեցի Արայի և Դավիթ Ադամյանի «Վտանգավոր խաղեր» ֆիլմում, չնայած բացասական կերպար էր, բայց ինձ համար հետաքրքիր էր այն կերտելը: Կան նաև ներկայացումներ, որոնց վրա աշխատում ենք, որոնցից մեկն արդեն հանձնեցինք հանդիսատեսի դատին, մյուսը դեռ ընթացքի մեջ է, որի ռեժիսորը դերասան Դավիթ Սեխպեյանն է, կոչվում է «Ես, իմ մաման և մեր կանայք», որը նույնպես շուտով կլինի»:

Այն դերերը, որոնք կերտում է Էնջլը, ոչ մի կապ չունեն նրա բնավորության հետ. «Համարձակ կերպար ասվածը ես չեմ հասկանում, դերասանը պետք է խաղա ամեն ինչ, քանի դեռ այդ ամենը լավ է ստացվում իր մոտ, ես երբեք չեմ հասկացել այն «համեստ» դերասաններին, ովքեր ասել են՝ «վայ, ես չեմ համբուրվի, վայ, ես ազատ կերպար չեմ խաղա, բացասական դեր չեմ ուզում», այս ամենից հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը: Հոլիվուդում միակ տեսարանը, որ որոշ դերասաններ հրաժարվում են խաղալ, լիովին մերկ տեսարանն է, և նույնիսկ այդպիսի դեպքերում նրանք ունեն իրենց նմանակները, որոնց հանդիսատեսը երբեք չի տարբերի»:

Երգչուհին սիրում է փոփոխության ենթարկել նաև իր արտաքինը. «Դա ինձ մոտ շատ հեշտ է ստացվում, հետաքրքիր է փորձել նոր կերպարներ, հիմա նոր ֆիլմի համար կրկին կերպարանափոխվել եմ, դա ավելի հետաքրքիր է և՛ ինձ համար, և՛ հանդիսատեսի, քան տարիներով նույն կերպարի մեջ մնալը: Դա համարձակություն չէ, դա իմ աշխատանքն է, իմ պատկերացման մեջ այլ տարբերակ չկա, քանի որ պետք է գրագետ խաղալ այն ամենը, ինչ կերպարը պահանջում է: Ես որպես դերասան հավատարիմ եմ մնում իմ մասնագիտությանը և աշխատում եմ ինձ վրա, որ աճեմ և աճեմ,  այստեղ արդեն հասկացողները կհասկանան, իսկ ինձ վարկաբեկողները միշտ տեղում են և նույնիսկ այս հարցազրույցից հետո էլ կլինեն: Միշտ պետք է լինեն քննադատողները, սակայն քննադատությունն այլ բան է, իսկ վատաբանելը և չարախոսելն՝ այլ: Չկա այնպիսի հասկացողություն, որ դերասանը պետք է միայն համեստ կերպար խաղա, որ անձնական կյանքում խնդիրներ չունենա: Զարմանալի է, որ որոշ մարդիկ պետք է վատաբանեն դերասաններին, որոնք ուղղակի իրենց գործն են անում: Ինչ-որ տեղ անգամ ծիծաղելի է, եթե ամեն մարդ իր գործը լավ իմանար, դրա վարպետը լիներ և հաշվի չառներ, թե ինչ կխոսեն մարդիկ, ապա վիճակն ավելի լավ կլիներ յուրաքանչյուր ասպարեզում»:

Խոսելով հետագա նախագծերի մասին՝ Էնջլն այսպես ասաց. «Հիմա աշխատում եմ «Վտանգավոր խաղեր» ֆիլմում, միաժամանակ պատրաստում եմ նոր ֆոտոշարքեր, որոնց բարձր մակարդակն ապահովելու համար որոշ ժամանակ է պետք, երգ և տեսահոլովակ նոր կերպարում, որի փակագծերը հիմա չեմ բացի: Բայց կասեմ մի բան, որ լավ է լինելու, քանզի ինքս էլ ուրիշ եմ հիմա: Անձնականի մասին չեմ ուզում խոսել, սակայն կասեմ, որ այս պահին կենտրոնացած եմ կարիերայի վրա»:

Էնջլն արդեն երկու տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, իհարկե նպատակ ունի վերադառնալ Հայաստան, քանի որ ընտանիքն այստեղ է ապրում. «Վստահ եմ՝ շատ հաճախ եմ այցելելու, սակայն այլևս Հայաստանում ապրել, կարծում եմ, էլ չեմ կարող»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը