Yerevan, 18.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էնջլ Մարտիրոսյան. «Ես լավ կյանքի հետևից չեմ եկել ԱՄՆ, իմ երևանյան կյանքն էլ պակաս լավը չէր»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Հայ հայտնիներից շատերն են բնակություն հաստատել ԱՄՆ-ում, բոլորի պատմությունը գրեթե նույն է՝ հասնել իրենց երազանքին: Երգչուհի Էնջլը ևս այդ հայտնիներից է, ով դեռ մանկուց էր երազում ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու մասին: BlogNews.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել նրա հետ օվկիանոսից այն կողմ:

Զրույցի սկզբում երգչուհին որոշեց ողջունել բոլոր իր հարազատներին, ընկերներին, ծանոթներին, մարդկանց, ում հետ վաղուց չի շփվել և, իհարկե, իր հանդիսատեսին:

«Խոսելով ԱՄՆ տեղափոխվելու մասին՝ կարող եմ մի բան հաստատ ասել, որ ոչինչ հստակ որոշված չի եղել, ամեն ինչ շատ պատահական է ստացվել: Մանկուց ունեի ցանկություն այստեղ կարիերա սկսելու, բայց երբեք քայլեր չէի ձեռնարկում, և ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Պետք է նաև նշեմ, որ նեղացած-գնացածներից չեմ, շատ եմ սիրում իմ երկիրը, իմ ազգը, պարզապես ավելի մեծ նպատակներ ունեմ, քան կարող էի հասնել մեր երկրում: Ինձ համար շատ թանկ և հարազատ արտիստներ Հայաստանում հասել են այսպես ասած փառքի գագաթնակետին, իսկ հետո՞: Հասել են, հետո անկում ապրել, կամ էլ կան մարդիկ, ովքեր մշտական և ջանասեր աշխատանքի շնորհիվ մնում են հայկական շոու բիզնեսի ասպարեզում, բայց ոչ ավելին: Երևի դա է եղել պատճառը, որ երբեք Հայաստանում ամբողջովին չեմ տրվել իմ գործին և չեմ հասել այն բարձունքին, որ կարող էի՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ միջավայրում եմ եղել դեռ մանկուց և ունեի բոլոր հնարավորությունները: Ես լավ կյանքի հետևից չեմ եկել ԱՄՆ, իմ երևանյան կյանքն էլ պակաս լավը չէր, միակ պատճառն իմ երազանքն էր և նպատակը»,-խոստովանեց Էնջլը:

Շատ հայտնիներ, մեկնելով ԱՄՆ, ստիպված են եղել սկսել ամենատարրական աշխատանքից, օրինակ՝ լոգարաններ մաքրելուց, Էնջլի խոսքով՝ նա նման խնդիր չի ունեցել. «Գիտակցում եմ, որ շատ մարդիկ, ոչ միայն հայտնիները, այստեղ գալով այլ տարբերակ չունեն, բայց ես այդ ամենի միջով չանցա, չեմ խաբի՝ ասելով, որ շատ հեշտ էր ամեն ինչ, սակայն ամեն ինչ իրոք շատ ավելի հեշտ էր, քան շատերի համար է եղել, ում անցած ճանապարհը ես հարգում եմ»:

Էնջլը պատմում է, որ երբ դեռ նոր էր ԱՄՆ-ում, սկսեց երգել ռեստորաններից մեկում, Նոր տարվա գիշերն էլ մենահամերգ ունեցավ Վեգասում, սակայն շուտով հասկացավ, որ այդ ամենն իր սրտով չէ. «Ստացա առաջարկ նկարահանվելու Արա Ղազարյանի «Կտակով թագուհի» ֆիլմում, որի ռեժիսորն է Անաշեհ Խոսավերդին, իսկ վերջինիս ավարտից հետո հաջորդեց հաջորդ առաջարկը, նկարահանվեցի Արայի և Դավիթ Ադամյանի «Վտանգավոր խաղեր» ֆիլմում, չնայած բացասական կերպար էր, բայց ինձ համար հետաքրքիր էր այն կերտելը: Կան նաև ներկայացումներ, որոնց վրա աշխատում ենք, որոնցից մեկն արդեն հանձնեցինք հանդիսատեսի դատին, մյուսը դեռ ընթացքի մեջ է, որի ռեժիսորը դերասան Դավիթ Սեխպեյանն է, կոչվում է «Ես, իմ մաման և մեր կանայք», որը նույնպես շուտով կլինի»:

Այն դերերը, որոնք կերտում է Էնջլը, ոչ մի կապ չունեն նրա բնավորության հետ. «Համարձակ կերպար ասվածը ես չեմ հասկանում, դերասանը պետք է խաղա ամեն ինչ, քանի դեռ այդ ամենը լավ է ստացվում իր մոտ, ես երբեք չեմ հասկացել այն «համեստ» դերասաններին, ովքեր ասել են՝ «վայ, ես չեմ համբուրվի, վայ, ես ազատ կերպար չեմ խաղա, բացասական դեր չեմ ուզում», այս ամենից հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը: Հոլիվուդում միակ տեսարանը, որ որոշ դերասաններ հրաժարվում են խաղալ, լիովին մերկ տեսարանն է, և նույնիսկ այդպիսի դեպքերում նրանք ունեն իրենց նմանակները, որոնց հանդիսատեսը երբեք չի տարբերի»:

Երգչուհին սիրում է փոփոխության ենթարկել նաև իր արտաքինը. «Դա ինձ մոտ շատ հեշտ է ստացվում, հետաքրքիր է փորձել նոր կերպարներ, հիմա նոր ֆիլմի համար կրկին կերպարանափոխվել եմ, դա ավելի հետաքրքիր է և՛ ինձ համար, և՛ հանդիսատեսի, քան տարիներով նույն կերպարի մեջ մնալը: Դա համարձակություն չէ, դա իմ աշխատանքն է, իմ պատկերացման մեջ այլ տարբերակ չկա, քանի որ պետք է գրագետ խաղալ այն ամենը, ինչ կերպարը պահանջում է: Ես որպես դերասան հավատարիմ եմ մնում իմ մասնագիտությանը և աշխատում եմ ինձ վրա, որ աճեմ և աճեմ,  այստեղ արդեն հասկացողները կհասկանան, իսկ ինձ վարկաբեկողները միշտ տեղում են և նույնիսկ այս հարցազրույցից հետո էլ կլինեն: Միշտ պետք է լինեն քննադատողները, սակայն քննադատությունն այլ բան է, իսկ վատաբանելը և չարախոսելն՝ այլ: Չկա այնպիսի հասկացողություն, որ դերասանը պետք է միայն համեստ կերպար խաղա, որ անձնական կյանքում խնդիրներ չունենա: Զարմանալի է, որ որոշ մարդիկ պետք է վատաբանեն դերասաններին, որոնք ուղղակի իրենց գործն են անում: Ինչ-որ տեղ անգամ ծիծաղելի է, եթե ամեն մարդ իր գործը լավ իմանար, դրա վարպետը լիներ և հաշվի չառներ, թե ինչ կխոսեն մարդիկ, ապա վիճակն ավելի լավ կլիներ յուրաքանչյուր ասպարեզում»:

Խոսելով հետագա նախագծերի մասին՝ Էնջլն այսպես ասաց. «Հիմա աշխատում եմ «Վտանգավոր խաղեր» ֆիլմում, միաժամանակ պատրաստում եմ նոր ֆոտոշարքեր, որոնց բարձր մակարդակն ապահովելու համար որոշ ժամանակ է պետք, երգ և տեսահոլովակ նոր կերպարում, որի փակագծերը հիմա չեմ բացի: Բայց կասեմ մի բան, որ լավ է լինելու, քանզի ինքս էլ ուրիշ եմ հիմա: Անձնականի մասին չեմ ուզում խոսել, սակայն կասեմ, որ այս պահին կենտրոնացած եմ կարիերայի վրա»:

Էնջլն արդեն երկու տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, իհարկե նպատակ ունի վերադառնալ Հայաստան, քանի որ ընտանիքն այստեղ է ապրում. «Վստահ եմ՝ շատ հաճախ եմ այցելելու, սակայն այլևս Հայաստանում ապրել, կարծում եմ, էլ չեմ կարող»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber