Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ» Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան


Ծանոթացեք 9 իրական կիբորգների հետ

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Կիբորգների մասին մտածելիս մեր մտքով միանգամից գիտագեղարվեստական գրականությունն ու ֆիլմերն են անցնում։ Սակայն կիբորգներն իրականում արդեն իսկ գոյություն ունեն մեր իրականության մեջ այս կամ այն ձևով։ Նրանց մարմիններն օրգանական, բիոմեխանիկական ու էլեկտրական մասնիկների համադրություն են։ Եվ եթե սա ձեզ համար չափազանց սովորական է հնչում, ուրեմն շարունակեք կարդալ...

 9  Ջերի Ջալավա

cyborgs1

Ջերի  Ջալավայի մատն իրենից կոշտ սկավառակ է ներկայացնում։ Մատների մի մասը դժբախտ պատահարի ժամանակ կորցնելուց հետո նա իր մատները վերածեց կոշտ սկավառակի։
Ջալավայի կտրված մատին ամրացված USB կրիչը ծածկված է մատի տեսքով՝ պրոթեզ-կափարիչով։ Երբ Ջալավան ցանկանում է օգտագործել կրիչը, նա պարզապես հանում է կափարիչն ու կրիչ-մատը տեղադրում համակարգչային սարքի մեջ, այնուհետև գործն ավարտին հասցնելուց հետո հանում այն ու կրկին ծածկում կրիչը կափարիչով։

 8  Ռոբ Սպենս

Ռոբ Սպենսն իրեն «Այբորգ» (աչք բառից) է անվանում։ Նա կորցրել է իր աջ աչքն ատրճանակի հետ անփութորեն վարվելու հետևանքով։ Մինչ շատ մարդիկ բավարարվում են ակնոցներով, Սպենսը որոշեց կրեատիվ գտնվել ու իր աչքում մարտկոցով լիցքավորվող տեսախցիկ տեղադրել։ Տեսախցիկը տեսագրում է այն ամենն, ինչ նա ցանկանում է նկարահանել ու ավելի ուշ այն նորից դիտել։ Սպենսն, ով ռեժիսոր է, նկարահանում է բիոնիկական մարդկանց, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց թարմացնում է իր տեսախցիկ աչքը՝ ավելի արդյունավետ աշխատանքի համար։

 7  Թիմ Քենոն

cyborgs4

Համակարգչային ծրագրերի մասնագետ Թիմ Քենոնն էլեկտրոնային չիպ է տեղադրել իր ձեռքի մաշկի տակ առանց բժիշկ մասնագետի օգնության, իսկ ցավը մեղմացնելու համար միայն սառույց է օգտագործվել։ Չնայած առողջական ու իրավական ռիսկերին՝ գաղափարն իրոք որ հետաքրքիր է։  Չիպը «Circadia 1.0» է կոչվում և ֆիքսում է Քենոնի մարմնի ջերմաստիճանն ու այն փոխանցում նրա  սմարթֆոնին։

Քենոնը ծրագրում է հետագայում նոր լուծումներ տալ մարդ-տեխնոլոգիաներ ինտեգրացիային, որտեղ չիպի միջոցով կուտակված տվյալները կարող են օգտագործվել շրջակա միջավայրը կառավարելու նպատակով։ Քենոնն օրինակ է բերում ապագայի «սմարթ տների» միջավայրը կարգավորելու համար այս չիպը որպես միջոց օգտագործելը։

 6  Ամալ Գրաաֆստրա

Ամալ Գրաաֆստրան «Dangerous Things» ընկերության սեփականատերն է, որն ինքնաներարկվող իմպլանտներ է վաճառում։ Գրաաֆստան ինքն անձամբ է չիպեր ներարկել իր երկու  ձեռքերի մեջ՝ ցուցամատի և բթամատի արանքում։ «RFID» կոչվող իմպլանտները հնարավորություն են տալիս նրան բացել իր տան, մեքենայի դռներն ու մտնել համակարգիչ և այս ամենը ձեռքի պարզ շարժման՝ սքանավորման միջոցով։ 
Գրաաֆստրայի իմպլանտն ամենևին տեսանելի չէ, մինչև որ նա չցուցադրի այն։ Նա թույլ չի տալիս, որ տեխնոլոգիաներն ազդեն իր զգացողությունների ու գործունեության նորմալ ընթացքի վրա, այլ հակառակը՝ օգտագործում են այն ինքնակատարելագործման նպատակով։

 5  Քամերոն Քլեփ

Քամերոն Քլեփը միայն բիոլոգիական գլուխ, իրան և ձախ ձեռք ունի։ Նա կորցրել է իր երկու ոտքերն ու աջ ձեռքը գնացքի վթարի ժամանակ, երբ դեռ դեռահաս էր։ Իր անդամահատված բոլոր երեք վերջույթների փոխարեն պրոթեզներ կրելով՝ նա վազքով, գոլֆով  ու դերասանությամբ է զբաղվում։

Քլեփի ստորին պրոթեզներն աշխատում են «Hanger Comfortflex Socket System» ծրագրով, որը խթանում է մկանային աճը։ Ստորին պրոթեզները հագեցած են սենսորներով, որոնք չափում են ծանրության տեղաբաշխումն ու այնուհետև կարգավորում հիդրավլիկ կերպով` հնարավորություն տալով նրան քայլել։ Նա պրոթեզների մի ամբողջ հավաքածու ունի և նույնիսկ լողի համար նախատեսված հատուկ սարքեր՝ ոտքերին ու ձեռքին ամրացնելու համար։

 4  Քևին Ուարվիք

cyborgs7

«Կապիտան Կիբորգ» մականունը, թվում է, թե վերաբերում է կիբորգ ծովահենի, ում մասին ռեժիսորները պատրաստվում են ֆիլմ նկարահանել, սակայն իրականում այն վերաբերում է կիբերնետիկայի պրոֆեսոր Քևին Ուարվիքին։ Պրոֆեսորն իր մականունը ստացել է ոչ միայն պարզապես կիբերնետիկա դասավանդելու համար, այլև այն պատճառով, որ նա կիբորգ է։ Ինչպես և Ամալ Գրաաֆստան, Ուարիվիքը «RFID» չիպ ունի  տեղադրած իր մարմնում։

Ուարվիքն էլեկտրոդների իմպլանտներ է տեղադրել, որոնք փոխազդում են նրա նյարդային համակարգի հետ, և նա նույնատիպ իմպլանտ է տեղադրել նաև իր կնոջ մարմնի մեջ։ Այս իմպլանտները ֆիքսում են նյարդային համակարգի ազդակները, ինչը նշանակում է, որ նա կարող է զգալ իր կնոջ զգացողություններն իր ձեռքում։ Ուարվիքի այս քայլն, ինչևէ, հակասական վերաբերմունք առաջացրեց։ Շատերը պնդում են, որ կիբերնետիկայի իր աշխատանքներն ավելի շատ արվում են գովազդի ու անունի համար, քան գիտության իրական զարգացման համար։

 3  Նիգել Աքլենդ

cyborgs8

Նիգել Աքլենդն աշխատում էր որպես թանկարժեք մետաղի հալորդ-բանվոր, երբ դժբախտ պատահարի ժամանակ կորցրեց իր ձեռքը։ Ի վերջո նա ստիպված էր անդամահատել ձեռքի մի մասը և այժմ աշխարհի այն 250 մարդկանցից մեկն է, ով բիոնիկ պրոթեզային ձեռք է օգտագործում, որը պրոթեզների մեր օրերի ամենազարգացած տեխնոլոգիան է։ Այն ստացել է «Տերմինատորի ձեռք» ոչ պաշտոնական անունը։ Աքլենդը շարժում է արհեստական ձեռքը՝ ձեռքի մնացած հատվածի մկանների տեղաշարժման միջոցով։ Շարժումն այնուհետև ֆիքսվում է պրոթեզի մեջ գտնվող սենսորի միջոցով։ Այս ձեռքի միջոցով նա ոչ միայն կարողանում է ձեռք սեղմել, հեռախոս բռնել, այլև խաղաքարտերով խաղալ ու կապել իր կոշիկների կապերը։

 2  Նեյլ Հարբիսոն

Նեյլ Հարբիսոնը գույներ է լսում։ Այո՛, ճիշտ կարդացիք։ Հարբիսոնը ծնվել է գույները տեսնելու կարողության բացակայությամբ ու կարող է աշխարհն ընկալել միայն սև ու սպիտակ գույներով։ Նրա ուղեղի մեջ ալեհավաք է տեղադրված, որը հնարավորություն է տալիս նրան ընկալել գույների լույսի հաճախականությունը՝ վերափոխվելով ձայնի հաճախականության։ Այն նաև հագեցած է Bluetooth-ով։

Հարբիսոնը սիրում է ճարտարապետություն լսել և ստեղծում է մարդկանց ձայնային դիմանկարները։ Այո՛, այս նախադասությունը կարդալն ու գրելն իսկապես ապշեցուցիչ ու անիրական է թվում։ Նրա գլխին ամրացված USB սարքը հնարավորություն է տալիս նրան լիցքավորել ալեհավաքը, չնայած նա հույս ունի, որ նա կարող է շուտով լիցքավորել իր սարքն առանց էլեկտրական լարերի՝ իր մարմնի արտազատած էներգիան օգտագործելով։

Այս «այբորգ» սարքը ոչ միայն հնարավորություն է տալիս Հարբիսոնին գույները զգալ ինչպես մենք, այլև տեսնել ինֆրակարմիր ու ուլտրամանուշակագույն գույները։ Հարբիսոնի մարմնի մեջ տեղադրած տեխնոլոգիան բարձրացնում է նրա զգայունակությունը մեր պատկերացրած նորմայից ավել, ինչը նրան իրական կիբորգ է դարձնում։

 1  Աջակցող հիբրիդ վերջույթ

(FILES) This file picture, taken on August 3, 2009 shows Japans robotics venture Cyberdyne employees wearing the robot-suit

«Աջակցող հիբրիդ վերջույթն» էներգիայով լիցքավորված արտաքին կմախք է, որը կարող է օգնել նախկինում անվասալյակին գամված մարդկանց նորից քայլել։ Ճապոնիայի Ցուկուբա համալսարանը և Կիբերդին ընկերությունը ստեղծում են այս սարքերը ոչ միայն ֆիզիկական անդամալուծություն ունեցող մարդկանց օգնելու, այլև նրանց ֆիզիկական նորմալ կարողություններով օժտելու համար։ Այն աշխատում է մաշկից թույլ ազդակները ֆիքսելու և այդ ազդակների հիման վրա շարժում հոդերը։ Արտաքին կմախքը հնարավորություն է տալիս հինգ անգամ ավելի ծանր բեռ բարձրացնել, քան կարող է սովորական մարդը։

Պատկերացրեք մի ապագա, որտեղ վերջույթ կորցնելն այլևս չի նշանակի կորցնել շարժունակությունը։ 2013թ․-ի դրությամբ 330 այսպիսի սարքեր են արտադրվել 150 հիվանդանոցների վարձակալության համար։

Ապագան ցնցող է լինելու։ 

Գերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԽնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյան Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ