Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ծանոթացեք 9 իրական կիբորգների հետ

BlogNews.am-ը գրում է.

Կիբորգների մասին մտածելիս մեր մտքով միանգամից գիտագեղարվեստական գրականությունն ու ֆիլմերն են անցնում։ Սակայն կիբորգներն իրականում արդեն իսկ գոյություն ունեն մեր իրականության մեջ այս կամ այն ձևով։ Նրանց մարմիններն օրգանական, բիոմեխանիկական ու էլեկտրական մասնիկների համադրություն են։ Եվ եթե սա ձեզ համար չափազանց սովորական է հնչում, ուրեմն շարունակեք կարդալ...

 9  Ջերի Ջալավա

cyborgs1

Ջերի  Ջալավայի մատն իրենից կոշտ սկավառակ է ներկայացնում։ Մատների մի մասը դժբախտ պատահարի ժամանակ կորցնելուց հետո նա իր մատները վերածեց կոշտ սկավառակի։
Ջալավայի կտրված մատին ամրացված USB կրիչը ծածկված է մատի տեսքով՝ պրոթեզ-կափարիչով։ Երբ Ջալավան ցանկանում է օգտագործել կրիչը, նա պարզապես հանում է կափարիչն ու կրիչ-մատը տեղադրում համակարգչային սարքի մեջ, այնուհետև գործն ավարտին հասցնելուց հետո հանում այն ու կրկին ծածկում կրիչը կափարիչով։

 8  Ռոբ Սպենս

Ռոբ Սպենսն իրեն «Այբորգ» (աչք բառից) է անվանում։ Նա կորցրել է իր աջ աչքն ատրճանակի հետ անփութորեն վարվելու հետևանքով։ Մինչ շատ մարդիկ բավարարվում են ակնոցներով, Սպենսը որոշեց կրեատիվ գտնվել ու իր աչքում մարտկոցով լիցքավորվող տեսախցիկ տեղադրել։ Տեսախցիկը տեսագրում է այն ամենն, ինչ նա ցանկանում է նկարահանել ու ավելի ուշ այն նորից դիտել։ Սպենսն, ով ռեժիսոր է, նկարահանում է բիոնիկական մարդկանց, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց թարմացնում է իր տեսախցիկ աչքը՝ ավելի արդյունավետ աշխատանքի համար։

 7  Թիմ Քենոն

cyborgs4

Համակարգչային ծրագրերի մասնագետ Թիմ Քենոնն էլեկտրոնային չիպ է տեղադրել իր ձեռքի մաշկի տակ առանց բժիշկ մասնագետի օգնության, իսկ ցավը մեղմացնելու համար միայն սառույց է օգտագործվել։ Չնայած առողջական ու իրավական ռիսկերին՝ գաղափարն իրոք որ հետաքրքիր է։  Չիպը «Circadia 1.0» է կոչվում և ֆիքսում է Քենոնի մարմնի ջերմաստիճանն ու այն փոխանցում նրա  սմարթֆոնին։

Քենոնը ծրագրում է հետագայում նոր լուծումներ տալ մարդ-տեխնոլոգիաներ ինտեգրացիային, որտեղ չիպի միջոցով կուտակված տվյալները կարող են օգտագործվել շրջակա միջավայրը կառավարելու նպատակով։ Քենոնն օրինակ է բերում ապագայի «սմարթ տների» միջավայրը կարգավորելու համար այս չիպը որպես միջոց օգտագործելը։

 6  Ամալ Գրաաֆստրա

Ամալ Գրաաֆստրան «Dangerous Things» ընկերության սեփականատերն է, որն ինքնաներարկվող իմպլանտներ է վաճառում։ Գրաաֆստան ինքն անձամբ է չիպեր ներարկել իր երկու  ձեռքերի մեջ՝ ցուցամատի և բթամատի արանքում։ «RFID» կոչվող իմպլանտները հնարավորություն են տալիս նրան բացել իր տան, մեքենայի դռներն ու մտնել համակարգիչ և այս ամենը ձեռքի պարզ շարժման՝ սքանավորման միջոցով։ 
Գրաաֆստրայի իմպլանտն ամենևին տեսանելի չէ, մինչև որ նա չցուցադրի այն։ Նա թույլ չի տալիս, որ տեխնոլոգիաներն ազդեն իր զգացողությունների ու գործունեության նորմալ ընթացքի վրա, այլ հակառակը՝ օգտագործում են այն ինքնակատարելագործման նպատակով։

 5  Քամերոն Քլեփ

Քամերոն Քլեփը միայն բիոլոգիական գլուխ, իրան և ձախ ձեռք ունի։ Նա կորցրել է իր երկու ոտքերն ու աջ ձեռքը գնացքի վթարի ժամանակ, երբ դեռ դեռահաս էր։ Իր անդամահատված բոլոր երեք վերջույթների փոխարեն պրոթեզներ կրելով՝ նա վազքով, գոլֆով  ու դերասանությամբ է զբաղվում։

Քլեփի ստորին պրոթեզներն աշխատում են «Hanger Comfortflex Socket System» ծրագրով, որը խթանում է մկանային աճը։ Ստորին պրոթեզները հագեցած են սենսորներով, որոնք չափում են ծանրության տեղաբաշխումն ու այնուհետև կարգավորում հիդրավլիկ կերպով` հնարավորություն տալով նրան քայլել։ Նա պրոթեզների մի ամբողջ հավաքածու ունի և նույնիսկ լողի համար նախատեսված հատուկ սարքեր՝ ոտքերին ու ձեռքին ամրացնելու համար։

 4  Քևին Ուարվիք

cyborgs7

«Կապիտան Կիբորգ» մականունը, թվում է, թե վերաբերում է կիբորգ ծովահենի, ում մասին ռեժիսորները պատրաստվում են ֆիլմ նկարահանել, սակայն իրականում այն վերաբերում է կիբերնետիկայի պրոֆեսոր Քևին Ուարվիքին։ Պրոֆեսորն իր մականունը ստացել է ոչ միայն պարզապես կիբերնետիկա դասավանդելու համար, այլև այն պատճառով, որ նա կիբորգ է։ Ինչպես և Ամալ Գրաաֆստան, Ուարիվիքը «RFID» չիպ ունի  տեղադրած իր մարմնում։

Ուարվիքն էլեկտրոդների իմպլանտներ է տեղադրել, որոնք փոխազդում են նրա նյարդային համակարգի հետ, և նա նույնատիպ իմպլանտ է տեղադրել նաև իր կնոջ մարմնի մեջ։ Այս իմպլանտները ֆիքսում են նյարդային համակարգի ազդակները, ինչը նշանակում է, որ նա կարող է զգալ իր կնոջ զգացողություններն իր ձեռքում։ Ուարվիքի այս քայլն, ինչևէ, հակասական վերաբերմունք առաջացրեց։ Շատերը պնդում են, որ կիբերնետիկայի իր աշխատանքներն ավելի շատ արվում են գովազդի ու անունի համար, քան գիտության իրական զարգացման համար։

 3  Նիգել Աքլենդ

cyborgs8

Նիգել Աքլենդն աշխատում էր որպես թանկարժեք մետաղի հալորդ-բանվոր, երբ դժբախտ պատահարի ժամանակ կորցրեց իր ձեռքը։ Ի վերջո նա ստիպված էր անդամահատել ձեռքի մի մասը և այժմ աշխարհի այն 250 մարդկանցից մեկն է, ով բիոնիկ պրոթեզային ձեռք է օգտագործում, որը պրոթեզների մեր օրերի ամենազարգացած տեխնոլոգիան է։ Այն ստացել է «Տերմինատորի ձեռք» ոչ պաշտոնական անունը։ Աքլենդը շարժում է արհեստական ձեռքը՝ ձեռքի մնացած հատվածի մկանների տեղաշարժման միջոցով։ Շարժումն այնուհետև ֆիքսվում է պրոթեզի մեջ գտնվող սենսորի միջոցով։ Այս ձեռքի միջոցով նա ոչ միայն կարողանում է ձեռք սեղմել, հեռախոս բռնել, այլև խաղաքարտերով խաղալ ու կապել իր կոշիկների կապերը։

 2  Նեյլ Հարբիսոն

Նեյլ Հարբիսոնը գույներ է լսում։ Այո՛, ճիշտ կարդացիք։ Հարբիսոնը ծնվել է գույները տեսնելու կարողության բացակայությամբ ու կարող է աշխարհն ընկալել միայն սև ու սպիտակ գույներով։ Նրա ուղեղի մեջ ալեհավաք է տեղադրված, որը հնարավորություն է տալիս նրան ընկալել գույների լույսի հաճախականությունը՝ վերափոխվելով ձայնի հաճախականության։ Այն նաև հագեցած է Bluetooth-ով։

Հարբիսոնը սիրում է ճարտարապետություն լսել և ստեղծում է մարդկանց ձայնային դիմանկարները։ Այո՛, այս նախադասությունը կարդալն ու գրելն իսկապես ապշեցուցիչ ու անիրական է թվում։ Նրա գլխին ամրացված USB սարքը հնարավորություն է տալիս նրան լիցքավորել ալեհավաքը, չնայած նա հույս ունի, որ նա կարող է շուտով լիցքավորել իր սարքն առանց էլեկտրական լարերի՝ իր մարմնի արտազատած էներգիան օգտագործելով։

Այս «այբորգ» սարքը ոչ միայն հնարավորություն է տալիս Հարբիսոնին գույները զգալ ինչպես մենք, այլև տեսնել ինֆրակարմիր ու ուլտրամանուշակագույն գույները։ Հարբիսոնի մարմնի մեջ տեղադրած տեխնոլոգիան բարձրացնում է նրա զգայունակությունը մեր պատկերացրած նորմայից ավել, ինչը նրան իրական կիբորգ է դարձնում։

 1  Աջակցող հիբրիդ վերջույթ

(FILES) This file picture, taken on August 3, 2009 shows Japans robotics venture Cyberdyne employees wearing the robot-suit

«Աջակցող հիբրիդ վերջույթն» էներգիայով լիցքավորված արտաքին կմախք է, որը կարող է օգնել նախկինում անվասալյակին գամված մարդկանց նորից քայլել։ Ճապոնիայի Ցուկուբա համալսարանը և Կիբերդին ընկերությունը ստեղծում են այս սարքերը ոչ միայն ֆիզիկական անդամալուծություն ունեցող մարդկանց օգնելու, այլև նրանց ֆիզիկական նորմալ կարողություններով օժտելու համար։ Այն աշխատում է մաշկից թույլ ազդակները ֆիքսելու և այդ ազդակների հիման վրա շարժում հոդերը։ Արտաքին կմախքը հնարավորություն է տալիս հինգ անգամ ավելի ծանր բեռ բարձրացնել, քան կարող է սովորական մարդը։

Պատկերացրեք մի ապագա, որտեղ վերջույթ կորցնելն այլևս չի նշանակի կորցնել շարժունակությունը։ 2013թ․-ի դրությամբ 330 այսպիսի սարքեր են արտադրվել 150 հիվանդանոցների վարձակալության համար։

Ապագան ցնցող է լինելու։ 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении