Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները


Նախարարի մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի հանրակրթական հաստատությունների տնօրեններն ու փոխտնօրենները:

Oգոստոսյան ամենամյա համաժողովը վարեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզի 2014-2015 թվականների ուստարվա արդյունքների շուրջ հաշվետվությամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Ըստ զեկուցողի` 2014-2015 ուսումնական տարվա ավարտին մարզում գործող 125 հանրակրթական դպրոցներում սովորել է 28 հազար 980 աշակերտ, այդ թվում՝ մարզային ենթակայության 117 դպրոցներում՝ 26 հազար 643 աշակերտ եւ ՀՀ ԿԳՆ ենթակայության 1 կրթահամալիրում, 1 հիմնադրամում (Ծաղկունքի բաց դպրոց) եւ 6 ավագ դ պրոցներում՝ 2 հազար 337 աշակերտ:

Համապատասխան ուսումնասիրությունների, վերլուծությունների, համայնքների ղեկավարների, իրավասու կազմակերպությունների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում ապահովվել է դպրոցահասակ երեխաների ընդգրկումը ուսումնական հաստատություններ եւ, ըստ դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկատվության, մարզում չեն եղել հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ: Առանձնակի ուշադրություն է դարձվել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոց ընդգրկելուն, որի արդյունքում շուրջ 200 երեխաներ ապահովվել են հագուստով եւ գրենական պիտույքներով: 2 հազար 963 առաջին դասարանցիներ, գործող կարգի համաձայն, չեն գնահատվել, իսկ համապատասխան դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ եւ ծնողների համաձայնությամբ` 25 աշակերտ մնացել է դասընթացը կրկնելու:

Բանախոսն անդրադրձավ նաեւ կրթության ու մշակույթի ոլորտում այս տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումներին:

Զեկույցով հանդես եկավ նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա տնօրեններին ներկայացրեց այն կարեւոր համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսվում են առաջիկայում: Մասնավորապես, ըստ Արմեն Աշոտյանի, ՀՀ Աժ-ն օրենք է ընդունել, ըստ որի, սկսած 2017 թվականից, պարտադիր հանրակրթության տեւողությունը մեր երկրում կլինի 12 տարի: 

«Վիճակագրական տվյալների համաձայն` տարեկան 3.5-4 հազար աշակերտ 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը: Այդ խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարեւորության առումով: Ուստի, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ երեք տարիների կրթության ծախսերը»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը նաեւ տեղեկացրեց Կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական նոր ծրագրի նախագծի մասին՝ ակնկալելով ակտիվ հասարակական քննարկումներ, այդ թվում՝ մանկավարժների մասնակցությամբ: Նա ներկայացրեց նաեւ դպրոցի տնօրենին հավաստագրից զրկելու նոր կարգը եւ դրա հիմքերը:Գեղարքունիքի մարզում կրթական ոլորտում եղած բացթողումների շարքում Արմեն Աշոտյանը մատնանշեց տարրակարգ ստացած ուսուցիչների թվի սակավությունը՝ հորդորելով ավելի ակտիվ եւ նախաձեռնող լինել:

Եզրափակելով իր խոսքը՝ Արմեն Աշոտյանը մի քանի լավ լուր հաղորդեց հանդիպման մասնակիցներին. մասնավորապես, առաջիկա ամիսներին նոր գույք կտրամադրվի ա վագ դպրոցներին եւ խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին, կտրվեն նաեւ համակարգչային սարքավորումներ, իսկ սահմանամերձ կրթօջախներին՝ առանձին օգնություն:

Համաժողովի վերջում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անդրադրարձավ առկա խնդիրներին ու բացթողումներին, դպրոցաշինական աշխատանքներին: «Այս տարի եւս Ասիական զարգացման բանկի միջոցների հաշվին իրականացվելիք դպրոցաշինական ծրագրում ընդգրկված է չորս դպրոց, որոնցից երեքը վթարային են եւ մեկը կիսավթարային: Եւս 2-3 տարի, եւ մենք մարզում այլեւս վթարային դպրոցներ չենք ունենա: ԿԳՆ ԾԻԳ-ի կողմից 10 նախակրթարանում եւս շինարարական աշխատանքներ են իրականացվելու»,- հավաստեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 Խոսրով Խլղաթյան

 

Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր