Yerevan, 07.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախարարի մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություն

Society

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի հանրակրթական հաստատությունների տնօրեններն ու փոխտնօրենները:

Oգոստոսյան ամենամյա համաժողովը վարեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզի 2014-2015 թվականների ուստարվա արդյունքների շուրջ հաշվետվությամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Ըստ զեկուցողի` 2014-2015 ուսումնական տարվա ավարտին մարզում գործող 125 հանրակրթական դպրոցներում սովորել է 28 հազար 980 աշակերտ, այդ թվում՝ մարզային ենթակայության 117 դպրոցներում՝ 26 հազար 643 աշակերտ եւ ՀՀ ԿԳՆ ենթակայության 1 կրթահամալիրում, 1 հիմնադրամում (Ծաղկունքի բաց դպրոց) եւ 6 ավագ դ պրոցներում՝ 2 հազար 337 աշակերտ:

Համապատասխան ուսումնասիրությունների, վերլուծությունների, համայնքների ղեկավարների, իրավասու կազմակերպությունների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում ապահովվել է դպրոցահասակ երեխաների ընդգրկումը ուսումնական հաստատություններ եւ, ըստ դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկատվության, մարզում չեն եղել հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ: Առանձնակի ուշադրություն է դարձվել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոց ընդգրկելուն, որի արդյունքում շուրջ 200 երեխաներ ապահովվել են հագուստով եւ գրենական պիտույքներով: 2 հազար 963 առաջին դասարանցիներ, գործող կարգի համաձայն, չեն գնահատվել, իսկ համապատասխան դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ եւ ծնողների համաձայնությամբ` 25 աշակերտ մնացել է դասընթացը կրկնելու:

Բանախոսն անդրադրձավ նաեւ կրթության ու մշակույթի ոլորտում այս տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումներին:

Զեկույցով հանդես եկավ նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա տնօրեններին ներկայացրեց այն կարեւոր համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսվում են առաջիկայում: Մասնավորապես, ըստ Արմեն Աշոտյանի, ՀՀ Աժ-ն օրենք է ընդունել, ըստ որի, սկսած 2017 թվականից, պարտադիր հանրակրթության տեւողությունը մեր երկրում կլինի 12 տարի: 

«Վիճակագրական տվյալների համաձայն` տարեկան 3.5-4 հազար աշակերտ 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը: Այդ խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարեւորության առումով: Ուստի, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ երեք տարիների կրթության ծախսերը»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը նաեւ տեղեկացրեց Կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական նոր ծրագրի նախագծի մասին՝ ակնկալելով ակտիվ հասարակական քննարկումներ, այդ թվում՝ մանկավարժների մասնակցությամբ: Նա ներկայացրեց նաեւ դպրոցի տնօրենին հավաստագրից զրկելու նոր կարգը եւ դրա հիմքերը:Գեղարքունիքի մարզում կրթական ոլորտում եղած բացթողումների շարքում Արմեն Աշոտյանը մատնանշեց տարրակարգ ստացած ուսուցիչների թվի սակավությունը՝ հորդորելով ավելի ակտիվ եւ նախաձեռնող լինել:

Եզրափակելով իր խոսքը՝ Արմեն Աշոտյանը մի քանի լավ լուր հաղորդեց հանդիպման մասնակիցներին. մասնավորապես, առաջիկա ամիսներին նոր գույք կտրամադրվի ա վագ դպրոցներին եւ խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին, կտրվեն նաեւ համակարգչային սարքավորումներ, իսկ սահմանամերձ կրթօջախներին՝ առանձին օգնություն:

Համաժողովի վերջում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անդրադրարձավ առկա խնդիրներին ու բացթողումներին, դպրոցաշինական աշխատանքներին: «Այս տարի եւս Ասիական զարգացման բանկի միջոցների հաշվին իրականացվելիք դպրոցաշինական ծրագրում ընդգրկված է չորս դպրոց, որոնցից երեքը վթարային են եւ մեկը կիսավթարային: Եւս 2-3 տարի, եւ մենք մարզում այլեւս վթարային դպրոցներ չենք ունենա: ԿԳՆ ԾԻԳ-ի կողմից 10 նախակրթարանում եւս շինարարական աշխատանքներ են իրականացվելու»,- հավաստեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 Խոսրով Խլղաթյան

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live