Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ» Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ» «Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»


Ինչո՞ւ է Արմինկան մեկուսացել շոու բիզնեսից

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Երգչուհի Արմինկան տևական ժամանակ է, ինչ ստեղծագործական նորություններ չի ներկայացնում։ Այժմ նա ամենից շատ զբաղվում է որդու դաստիարակությամբ՝ փորձելով նրան մեծացնել որպես կիրթ և բազմակողմանի զարգացած երեխա։BlogNews.am-ն Արմինկայի հետ անկեղծ զրույց է ունեցել և փորձել նրան բացահայտել այնպիսին, ինչպիսին լսարանը գուցե չի ճանաչում։

 

-«Ալեքսը փոխեց Արմինկային». քեզ ճանաչող մարդիկ հաճախ են նշում սա։ Հատկապես  ի՞նչ է փոխել որդիդ քո մեջ։

- Դրական փոփոխություններ եղել են, սակայն չեմ կարող ասել, թե դա կտրուկ փոփոխություն է, ուղղակի Ալեքսի ծննդից հետո դարձել եմ շատ ավելի հավասարակշռված, հանգիստ։ Հիմա իմ աշխարհը կենտրոնացել է Ալեքսի վրա, ինչը բնական է։

-Շրջապատիցդ ավելի մեկուսացե՞լ ես՝ հաշվի առնելով, որ հիմա ամբողջ ժամանակդ տրամադրում ես որդուդ։

-Դա միայն Ալեքսի հետ  կապված չէ, ուղղակի ես հոգնել եմ շատ բաներից, մարդկանց կեղծ լինելուց և նեղացրել եմ իմ շփման շրջանակները։ Հիմա շատ քիչ միջոցառումների եմ գնում՝ միայն այնտեղ, ուր ուզում եմ, ոչ թե ուր չգնալն ամոթ է։

-Հե՞շտ ես հարաբերություններդ խզում մարդկանց հետ։

-Փոքրիկ կեղծիք զգալու դեպքում մարդուն հեռացնում եմ իմ կողքից։ Եթե ինչ-որ մեկն ինձ ցավեցրել է, բայց նույնիսկ չի զղջում, աշխատում եմ իմ մեջ չարություն չպահել. դա թույն է մարդու օրգանիզմում, որն իրեն սպանում է։ Սակայն ես միշտ կտրուկ եմ եղել, մարդը կար, էլ չկա։

Փառք Աստծո, վերջին տարիներին չի եղել այդպիսի դեպք, որովհետև ես իմ շրջապատը շատ եմ փակել, զգուշորեն եմ ընտրում՝ ուր գնալ, ում հետ շփվել։

-Հիմա շոու բիզեսում ընկերներ  ունե՞ս։

-Ես միշտ ունեցել եմ ընկերներ շոու բիզնեսում։ Միգուցե մենք տարվա ընթացքում 2 անգամ հանդիպենք, սակայն էներեգետիկ առումով  կապված ենք։ Ես գիտեմ, որ ինչ էլ լինի, այդ մարդիկ միշտ ինձ  հետ են՝ լինի տխուր թե ուրախ առիթ։ Ես կարող եմ վստահ խոսել Արամոյի և էմմա Պետրոսյանի, Արման Հովհաննիսյանի, Սյուզան Մարգարյանի, Զարուհի Բաբայանի, Ալլա Լևոնյանի մասին։ Նրանք իմ մտերիմներ են, մենք կարողանում ենք պահել մեր ընկերությունը՝ անկախ նրանից շոու բիզնեսում իրար հետ առնչվո՞ւմ ենք, հյուրախաղերի մեկնո՞ւմ ենք, թե՞ ոչ։

-Արմինկա, շատերը քեզ ընկալում են որպես շատ խիստսառը մարդիրականումայդպիսի՞ն եսթե դա որոշակիորեն ինքնապաշտպանական ռեակցիա է։

-Ավելի շատ ինքնապաշտպանական ռեակցիա է և մանկուց է գալիս։ Եթե ես տեսնում եմ ինձ ուղղված բացասական էներգիա, միանգամից բլոկ եմ անում դա։ Ես մանկուց փակ և չշփվող եմ եղել, ժամանակի հետ փոխվեցի, բայց դա իմ մեջ մնաց, և ես կարող եմ լինել շատ սառը և խիստ ։

-Խոցելի՞ ես։

-Մանկուց մայրս մի կարևոր բան է սերմանել մեր մեջ, ասում էր՝ երբեք մի նեղացեք այն մարդուց, ով ձեզանից ցածր է, նեղացեք և վիրավորվեք այն մարդուց, ով ձեզանից մի գլուխ բարձր է։ Սա սեփական  արժեքը իմանալու շատ կարևոր գործոն է։ Ես գուցե և խոցելի եմ, բայց այն դեպքում, երբ այդ նետն ուղղված է վերևից, ոչ թե ներքևից։

-Ճիշտ ինքնագնահատական ունենալը բավականին բարդ է. ոմանք ունեն գերարժեքության, ոմանք՝ թերաժեքության բարդույթ։ Կարողանո՞ւմ ես գտնել բալանսը։

-Գերարժեքություն երբեք չեմ ունեցել։ Դա կարող եմ վստահ ասել։ Թերարժեքություն էլ աշխատել եմ չունենալ, սակայն այս դեպքում չեմ կարող նույնքան վստահ պնդել, որ երբեք չի եղել, երբ ինձ թերագնահատել եմ։ Ամեն դեպքում փորձել եմ միշտ լինել իմ ճիշտ դիրքում։ Մենք՝ երեք երեխաներս էլ երբեք առանձնակի գովասանքի չենք արժանացել, թեև երեքս էլ դպրոցում ակտիվ էինք, աչքի ընկնեող, մեկս մյուսից  լավ սովորող,  սակայն երբեք չեմ լսել, որ մայրս մեզ գովասանքի խոսք ասի։ Վերջերս մի առիթի ժամանակ մայրիկիս ասացի՝ քո  մի խոսքն ինձ համար աշխարհ արժի, ասաց՝ ես դահլիճում նստած լսում եմ բազմաթիվ մարդկանց ծափահարություններ, գովասանքներ ու ուրախանում, դու բազմահազար լսարանի առաջ երգում ես, արժնանում ծափահարությունների, իմ մի բառի՞ն ես կարոտ, ասացի՝ հավատա, որ քո մի խոսքը, մի «ապրես»-ը հավասարազոր է այդ մի քանի հազարանոց դահլիճին։ Մայրս զարմացավ, ասում է՝ դու 42 տարեկան ես, իմ խոսքի կարի՞քն ունես, ասում եմ՝ հա, որովհետև  այն, ինչ ասում է մաման շատ կարևոր է։ Այսինքն՝ թեև մեր ընտանիքում ինձ չեն թերագնահատել, չեն էլ ներշնչել այդ մեծ ինքնավստահությունը։

-Նախկինում ինքնավստահ չե՞ս եղել։

-Ինքնավստահ եմ եղել, սակայն ինքնավստահ՝ իր թերի կողմերով, քանի որ մի քիչ ավելի վախկոտ, ամաչկոտ եմ եղել, և շատ դեպքերում դա խանգարել է ինձ։

-Իսկ դու Ալեքսի հետ ինչպե՞ս ես վարվում։

-Ես որդուս հետ այդպես չեմ. եթե նա մի բան լավ է անում, ասում եմ՝ լավ է, միևնույն ժամանակ նրան ուղղություն եմ տալիս, որ ավելիին ձգտի։ Կարծում եմ՝ մարդը պետք է ինքնահաստատված ու ինքնավստահ մեծանա։

-Միայնակ մայր լինելը բավականին դժվար է, որովհետև որքան էլ տեսակով ուժեղ լինես, երեխային  միայնակ մեծացնելը հեշտ չէ։ Ի՞նչ խնդիրների ես բախվում։

-Փառք Աստծո, առ այսօր ես ոչ մի խնդրի չեմ բախվել, որովհետև իմ թիկունքում իմ ընտանիքն է, որովհետև տարիքային առումով ես գուցե պատրաստ էի այդ պատասխանատվությանը։ Ես հաճախ  եմ մտածում այդ մասին՝ երևի դա Ալեքսի տեսակից էլ է։ Ինձ հեշտ է նրա հետ։

-Մտածո՞ւմ ես կողակից ունենալու մասին, թե՞ քեզ համար փակել ես այդ թեման, որովհետև ընտանիքում նոր անդամ ունենալը գուցե ճիշտ չընկալվի Ալեքսի կողմից կամ նրա համար սթրեսային լինի։

-Ես ոչ մի թեմա չեմ փակել ինձ համար, բայց չեմ էլ հասցնում մտածել այդ մասին։ Դա չի նշանակում, որ չեմ ցանկանում ընտանիք ունենալ, պարզապես ես չեմ սիրում ֆիքսվել ինչ-որ թեմայի վրա։ Ամեն բան որոշվում է ի վերուստ՝ լինելու բանը կլինի։

-Երջանի՞կ ես։

-Չեմ կարող ինձ չհամարել երջանիկ։ Անգամ մինչև Ալեքսի ծնունդը ես նայում էի շուրջս ու հասկանում, որ դժգոհելու ոչինչ չունեմ՝ անկախ բոլոր դժվարոթյուններից։ Երբ մարդու սիրտն ազատ ու ուրախ է, դա ամենամեծ երջանկությունն է, պետք է քո  աշխարհի մեջ ստեղծես լույս։ Ես միշտ այդպիսին եմ եղել, իհարկե, ժամանակն էլ իր ազեցությունն ունեցել է։

-Շատերը չեն կարողանում հավատալոր Արմինկան արդեն  42 տարեկան է։ Իսկ դուքեզ հիմա քանի՞ տարեկան ես զգում։

-Վերջերս «Face my age» ծրագրով որոշել էին, թե հայտնիներից ով քանի տարեկան է։ Ես ինձ զգում եմ այնքան, որքան այդ ծրագիր էր ցույց տվել՝ 31-32։ Երբ ինքս ինձ կողքից եմ նայում, տեսնում եմ, որ դեռ այդ տարիքում եմ։

-Շատ հայտնիներ իրենց ճանապարհը տեսնում են արտերկրում՝ հաշվի առնելով, որ հայկական շոու բիզնեսում այժմ լճացում է։ Տևական ժամանակ է, ինչ դու նորություններ չես ներկայանում, հնարավո՞ր է, դու էլ որոշես

- Ցավում եմ դրա համար։ Ես այս երկիրն այնքան շատ եմ սիրում, այնքան կպած եմ այս հողին, որ երբեք չեմ մտածել երկրից գնալու մասին։ Ես 18 տարեկանից մարզերում ելույթներ եմ ունեցել, Արցախում կռիվը նոր էր ավարտվել, հաճախ գնում էինք այնտեղ։ Ես չեմ ուզում հեռանալ այս երկրից, դա հարցի լուծում չէ։  Ես կարող եմ շատ բաներից հիասթափվել, բայց փորձում եմ այնպես անել, որ ինձ մոտ չգա հուսահատության էտապ։

Այժմ այլ աշխատանք ունե՞ս։

-Հիմա չեմ կարող ոչինչ ասել։ Միայն կասեմ որ գաղաձափարներ ունեմ, որոնց մասին առայժմ չեմ կարող ասել։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ Արզումանյան