Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչո՞ւ է Արմինկան մեկուսացել շոու բիզնեսից

BlogNews.am-ը գրում է.

Երգչուհի Արմինկան տևական ժամանակ է, ինչ ստեղծագործական նորություններ չի ներկայացնում։ Այժմ նա ամենից շատ զբաղվում է որդու դաստիարակությամբ՝ փորձելով նրան մեծացնել որպես կիրթ և բազմակողմանի զարգացած երեխա։BlogNews.am-ն Արմինկայի հետ անկեղծ զրույց է ունեցել և փորձել նրան բացահայտել այնպիսին, ինչպիսին լսարանը գուցե չի ճանաչում։

 

-«Ալեքսը փոխեց Արմինկային». քեզ ճանաչող մարդիկ հաճախ են նշում սա։ Հատկապես  ի՞նչ է փոխել որդիդ քո մեջ։

- Դրական փոփոխություններ եղել են, սակայն չեմ կարող ասել, թե դա կտրուկ փոփոխություն է, ուղղակի Ալեքսի ծննդից հետո դարձել եմ շատ ավելի հավասարակշռված, հանգիստ։ Հիմա իմ աշխարհը կենտրոնացել է Ալեքսի վրա, ինչը բնական է։

-Շրջապատիցդ ավելի մեկուսացե՞լ ես՝ հաշվի առնելով, որ հիմա ամբողջ ժամանակդ տրամադրում ես որդուդ։

-Դա միայն Ալեքսի հետ  կապված չէ, ուղղակի ես հոգնել եմ շատ բաներից, մարդկանց կեղծ լինելուց և նեղացրել եմ իմ շփման շրջանակները։ Հիմա շատ քիչ միջոցառումների եմ գնում՝ միայն այնտեղ, ուր ուզում եմ, ոչ թե ուր չգնալն ամոթ է։

-Հե՞շտ ես հարաբերություններդ խզում մարդկանց հետ։

-Փոքրիկ կեղծիք զգալու դեպքում մարդուն հեռացնում եմ իմ կողքից։ Եթե ինչ-որ մեկն ինձ ցավեցրել է, բայց նույնիսկ չի զղջում, աշխատում եմ իմ մեջ չարություն չպահել. դա թույն է մարդու օրգանիզմում, որն իրեն սպանում է։ Սակայն ես միշտ կտրուկ եմ եղել, մարդը կար, էլ չկա։

Փառք Աստծո, վերջին տարիներին չի եղել այդպիսի դեպք, որովհետև ես իմ շրջապատը շատ եմ փակել, զգուշորեն եմ ընտրում՝ ուր գնալ, ում հետ շփվել։

-Հիմա շոու բիզեսում ընկերներ  ունե՞ս։

-Ես միշտ ունեցել եմ ընկերներ շոու բիզնեսում։ Միգուցե մենք տարվա ընթացքում 2 անգամ հանդիպենք, սակայն էներեգետիկ առումով  կապված ենք։ Ես գիտեմ, որ ինչ էլ լինի, այդ մարդիկ միշտ ինձ  հետ են՝ լինի տխուր թե ուրախ առիթ։ Ես կարող եմ վստահ խոսել Արամոյի և էմմա Պետրոսյանի, Արման Հովհաննիսյանի, Սյուզան Մարգարյանի, Զարուհի Բաբայանի, Ալլա Լևոնյանի մասին։ Նրանք իմ մտերիմներ են, մենք կարողանում ենք պահել մեր ընկերությունը՝ անկախ նրանից շոու բիզնեսում իրար հետ առնչվո՞ւմ ենք, հյուրախաղերի մեկնո՞ւմ ենք, թե՞ ոչ։

-Արմինկա, շատերը քեզ ընկալում են որպես շատ խիստ, սառը մարդ, իրականումայդպիսի՞ն ես, թե դա որոշակիորեն ինքնապաշտպանական ռեակցիա է։

-Ավելի շատ ինքնապաշտպանական ռեակցիա է և մանկուց է գալիս։ Եթե ես տեսնում եմ ինձ ուղղված բացասական էներգիա, միանգամից բլոկ եմ անում դա։ Ես մանկուց փակ և չշփվող եմ եղել, ժամանակի հետ փոխվեցի, բայց դա իմ մեջ մնաց, և ես կարող եմ լինել շատ սառը և խիստ ։

-Խոցելի՞ ես։

-Մանկուց մայրս մի կարևոր բան է սերմանել մեր մեջ, ասում էր՝ երբեք մի նեղացեք այն մարդուց, ով ձեզանից ցածր է, նեղացեք և վիրավորվեք այն մարդուց, ով ձեզանից մի գլուխ բարձր է։ Սա սեփական  արժեքը իմանալու շատ կարևոր գործոն է։ Ես գուցե և խոցելի եմ, բայց այն դեպքում, երբ այդ նետն ուղղված է վերևից, ոչ թե ներքևից։

-Ճիշտ ինքնագնահատական ունենալը բավականին բարդ է. ոմանք ունեն գերարժեքության, ոմանք՝ թերաժեքության բարդույթ։ Կարողանո՞ւմ ես գտնել բալանսը։

-Գերարժեքություն երբեք չեմ ունեցել։ Դա կարող եմ վստահ ասել։ Թերարժեքություն էլ աշխատել եմ չունենալ, սակայն այս դեպքում չեմ կարող նույնքան վստահ պնդել, որ երբեք չի եղել, երբ ինձ թերագնահատել եմ։ Ամեն դեպքում փորձել եմ միշտ լինել իմ ճիշտ դիրքում։ Մենք՝ երեք երեխաներս էլ երբեք առանձնակի գովասանքի չենք արժանացել, թեև երեքս էլ դպրոցում ակտիվ էինք, աչքի ընկնեող, մեկս մյուսից  լավ սովորող,  սակայն երբեք չեմ լսել, որ մայրս մեզ գովասանքի խոսք ասի։ Վերջերս մի առիթի ժամանակ մայրիկիս ասացի՝ քո  մի խոսքն ինձ համար աշխարհ արժի, ասաց՝ ես դահլիճում նստած լսում եմ բազմաթիվ մարդկանց ծափահարություններ, գովասանքներ ու ուրախանում, դու բազմահազար լսարանի առաջ երգում ես, արժնանում ծափահարությունների, իմ մի բառի՞ն ես կարոտ, ասացի՝ հավատա, որ քո մի խոսքը, մի «ապրես»-ը հավասարազոր է այդ մի քանի հազարանոց դահլիճին։ Մայրս զարմացավ, ասում է՝ դու 42 տարեկան ես, իմ խոսքի կարի՞քն ունես, ասում եմ՝ հա, որովհետև  այն, ինչ ասում է մաման շատ կարևոր է։ Այսինքն՝ թեև մեր ընտանիքում ինձ չեն թերագնահատել, չեն էլ ներշնչել այդ մեծ ինքնավստահությունը։

-Նախկինում ինքնավստահ չե՞ս եղել։

-Ինքնավստահ եմ եղել, սակայն ինքնավստահ՝ իր թերի կողմերով, քանի որ մի քիչ ավելի վախկոտ, ամաչկոտ եմ եղել, և շատ դեպքերում դա խանգարել է ինձ։

-Իսկ դու Ալեքսի հետ ինչպե՞ս ես վարվում։

-Ես որդուս հետ այդպես չեմ. եթե նա մի բան լավ է անում, ասում եմ՝ լավ է, միևնույն ժամանակ նրան ուղղություն եմ տալիս, որ ավելիին ձգտի։ Կարծում եմ՝ մարդը պետք է ինքնահաստատված ու ինքնավստահ մեծանա։

-Միայնակ մայր լինելը բավականին դժվար է, որովհետև որքան էլ տեսակով ուժեղ լինես, երեխային  միայնակ մեծացնելը հեշտ չէ։ Ի՞նչ խնդիրների ես բախվում։

-Փառք Աստծո, առ այսօր ես ոչ մի խնդրի չեմ բախվել, որովհետև իմ թիկունքում իմ ընտանիքն է, որովհետև տարիքային առումով ես գուցե պատրաստ էի այդ պատասխանատվությանը։ Ես հաճախ  եմ մտածում այդ մասին՝ երևի դա Ալեքսի տեսակից էլ է։ Ինձ հեշտ է նրա հետ։

-Մտածո՞ւմ ես կողակից ունենալու մասին, թե՞ քեզ համար փակել ես այդ թեման, որովհետև ընտանիքում նոր անդամ ունենալը գուցե ճիշտ չընկալվի Ալեքսի կողմից կամ նրա համար սթրեսային լինի։

-Ես ոչ մի թեմա չեմ փակել ինձ համար, բայց չեմ էլ հասցնում մտածել այդ մասին։ Դա չի նշանակում, որ չեմ ցանկանում ընտանիք ունենալ, պարզապես ես չեմ սիրում ֆիքսվել ինչ-որ թեմայի վրա։ Ամեն բան որոշվում է ի վերուստ՝ լինելու բանը կլինի։

-Երջանի՞կ ես։

-Չեմ կարող ինձ չհամարել երջանիկ։ Անգամ մինչև Ալեքսի ծնունդը ես նայում էի շուրջս ու հասկանում, որ դժգոհելու ոչինչ չունեմ՝ անկախ բոլոր դժվարոթյուններից։ Երբ մարդու սիրտն ազատ ու ուրախ է, դա ամենամեծ երջանկությունն է, պետք է քո  աշխարհի մեջ ստեղծես լույս։ Ես միշտ այդպիսին եմ եղել, իհարկե, ժամանակն էլ իր ազեցությունն ունեցել է։

-Շատերը չեն կարողանում հավատալ, որ Արմինկան արդեն  42 տարեկան է։ Իսկ դուքեզ հիմա քանի՞ տարեկան ես զգում։

-Վերջերս «Face my age» ծրագրով որոշել էին, թե հայտնիներից ով քանի տարեկան է։ Ես ինձ զգում եմ այնքան, որքան այդ ծրագիր էր ցույց տվել՝ 31-32։ Երբ ինքս ինձ կողքից եմ նայում, տեսնում եմ, որ դեռ այդ տարիքում եմ։

-Շատ հայտնիներ իրենց ճանապարհը տեսնում են արտերկրում՝ հաշվի առնելով, որ հայկական շոու բիզնեսում այժմ լճացում է։ Տևական ժամանակ է, ինչ դու նորություններ չես ներկայանում, հնարավո՞ր է, դու էլ որոշես

- Ցավում եմ դրա համար։ Ես այս երկիրն այնքան շատ եմ սիրում, այնքան կպած եմ այս հողին, որ երբեք չեմ մտածել երկրից գնալու մասին։ Ես 18 տարեկանից մարզերում ելույթներ եմ ունեցել, Արցախում կռիվը նոր էր ավարտվել, հաճախ գնում էինք այնտեղ։ Ես չեմ ուզում հեռանալ այս երկրից, դա հարցի լուծում չէ։  Ես կարող եմ շատ բաներից հիասթափվել, բայց փորձում եմ այնպես անել, որ ինձ մոտ չգա հուսահատության էտապ։

Այժմ այլ աշխատանք ունե՞ս։

-Հիմա չեմ կարող ոչինչ ասել։ Միայն կասեմ որ գաղաձափարներ ունեմ, որոնց մասին առայժմ չեմ կարող ասել։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении