Երևան, 16.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան


Արտերկրում սովորելու 10 պատճառ

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

 

 1  Հետազոտիր աշխարհը: Արտերկրում ապրելով՝ դու ոչ միայն նոր փորձառություն ես ունենում, այլև ճամփորդում ես հեռավոր վայրեր, որոնք այլևս այնքան հեռավոր չեն, որքան թվում էին առաջ։ Արտերկրում սովորելը հնարավորություն է ընձեռում քեզ բարձրանալ գնացք կամ ինքնաթիռով արագ ու էժան թռիչքներ կատարել՝ հասնելով Եվրոպայի յուրաքանչյուր անկյուն ընդամենը մի քանի ժամում։ Այնպես որ, դուրս արի հարազատ քաղաքից կամ քոլեջից/համալսարանից և ուսումնասիրիր աշխարհը։

 2  Իմացիր աշխարհի անցած ու ներկա իրադարձությունների մասին: Հեշտ է փակվել փոքրիկ պղպջակի մեջ, որը քո աշխարհն է, և շրջանցել այն ամենն, ինչն ավելի մեծ է քեզնից, և այն, ինչ տեղի է ունենում աշխարհում։ Արտերկիր գնալը հրաշալի միջոց է գլոբալ իրադարձությունների առաջ աչքերդ բացելու և ավելի աշխարհիկ  դառնալու համար։ Հետաքրքիր պատմություն ունեցող այնքա՜ն զարմանալի երկրներ կան, որոնց մասին դու ոչինչ չգիտես, և այնքա՜ն շատ իրադարձություններ կան, որոնց մասին լսել ես, սակայն չես կարող բացատրել։ Որպես ուսանողներ ու չափահասներ՝ ժամանակն է սկսել ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ է տեղի ունեննում աշխարհում և ոչ թե միայն սահմանափակվել մի փոքրիկ անկյունով։

 3  Նոր մշակույթներին հաղորդակցվիր: Մշակույթում ապրելը լավագույն միջոցն է այն զգալու համար։ Արձակուրդներին որևէ երկիր այցելելն իր դրական կողմերն ունի, սակայն մի քանի ամիս նոր վայրում ապրելն է, որ հնարավորություն է տալիս իրականում նոր մշակույթին ավելի խորությամբ հաղորդակցվել։ Թերևս բավարար է մնալ մի վայրում այնքան ժամանակ, մինչև դու քեզ սկսես տանը զգալ։ Մշակույթի հետ զուգահեռ առանձնահատուկ է նաև տվյալ երկրի ազգային խոհանոցը։ Խոհանոցը մշակույթի կարևորագույն մասերից մեկն է։ Դա լավագույն միջոցն է, որով մշակույթն ինքնաարտահայտվում է։ Արտերկրում քեզ նոր ուտեստներ կմատուցեն, որոնք կներկայացնեն այդ մշակույթը։ Դուրս արի հարմարավետության սահմանից ու նոր ուտեստներ փորձիր, հյուրընկալողները կսիրեն քեզ այն փորձելու համար, նույնիսկ եթե դու խոստովանես, որ այն քեզ դուր չեկավ։

 4  Սովորիր քո սեփական մշակույթը: Տանից հեռու լինելը շատ բան է սովորեցնում քեզ քո սեփական տան մասին։ Նոր մշակույթում ապրելը, որը ամբողջովին տարբերվում է նրանից, ինչին դու սովոր ես, ընդգծում է քո մշակույթի այն կողմերը, որոնք նախկինում դու չէիր նկատում, կամ որոնք դու կարող ես ավելի գնահատել այժմ, երբ այլևս ամեն օր չես շփվում դրանց հետ։ Նոր մշակույթը կրող մարդկանց հետ խոսելն այն տեղի մասին, որտեղ ծնվել ու ապրել ես, և նրանց տեսակետը լսելը քեզ նույնպես կարող է ստիպել բոլորովին այլ տեսանկյունից նայել քո տանը։

 5  Դուրս արի հարմարավետության քո սահմանից: Արտերկրում սովորելը չափազանց մեծ ազդեցություն է թողնում անձնական զարգացման վրա։ Սա կարող է առաջին անգամը  լինել, որ դու տանից հեռու ես մնում, հնարավոր է՝ սա առաջին անգամն է, որ դու երկրից հեռու ես։ Սա այն ժամանակն ու հնարավորությունն է, որը քեզ անկախ ու չափահաս կդարձնի։ Դու կկառավարես քո սեփական ֆինանսները, դու կպլանավորես ու արձակուրդի կգնաս ամբողջովին ինքնուրույն։ Դու ինքնուրույն նոր քաղաքում կապրես... դե, ընկերների հետ։ Դուրս արի հարմարավետության քո սահմանից և տես, թե ինչպես կարող է արտերկրում սովորելն ազդել անհատականությանդ ձևավորման վրա։ Արա մի բան, որը վախենում էիր անել առաջ։ Թույլ տուր, որ այն դարձնի քեզ այն մարդը, որը դու միշտ ցանկացել ես լինել։

 6  Նոր լեզու սովորիր: Արտերկրում սովորելը հրաշալի հնարավորություն է կատարելագործել այն լեզուն, որը դպրոցում սովորելը քեզնից տարիներ է պահանջվել։ Մայրենի լեզվով խոսող մարդկանց հետ շփվելով՝ դու ավելի հեշտ կսովորես ու հմտանաս այդ լեզուն օգտագործելու մեջ։

 7  Նոր ընկերներ ձեռք բեր ու երկարատև հարաբերություններ հաստատիր: Երբ դու արտերկրում ես՝ ընտանիքիցդ հեռու, դեռ չի նշանակում, որ դու միայնակ ես։ Կախված նրանից, թե ուր ես այցելել, դու ամենուր հայերի կարող ես հանդիպել։ Բացի այդ, անկախ նրանից՝ ընկերների հետ կլինես, թե՝ ոչ, դու ինչ-որ մեկի հետ կմնաս։ Արտերկրում ձեռք բերած ընկերություններն այլ են և յուրահատուկ։ Դուք միշտ ինչ-որ նոր բաներ եք հետազոտում միասին, խնդիրներ լուծում ու հիշողություններ կառուցում։ Դու նաև նոր ընկերներ ձեռք կբերես տեղացիների շրջանում։ Սրանք ընկերություններ են, որոնք խորը տպավորություն կթողնեն ու միշտ կպահպանվեն հիշողությանդ մեջ։

 8  Ուսումնական հաստատություն ավարտիր և աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ վաստակիր: Ռեզյումեի մեջ արտերկրում սովորելու քո փորձառության մասին նշելը չափազանց գրավիչ կթվա ընդունող հանձնաժողովի կամ աշխատատուի համար։ Այն ցույց է տալիս, որ դու չես վախենում նոր փորձություններից։ Դու անկախ անձ ես, ով կարիք չունի, որ իր ձեռքը բռնեն դժվարին իրավիճակներում։ Դու խելացի ես ու գիտես՝ ինչ է տեղի ունենում քո շուրջն աշխարհում։ Քո ապրած կենսափորձով դու կարող ես օգտակար լինել տվյալ ուսումնական հաստատության կամ ընկերության համար, եթե աշխատանքի ես դիմում։ Արտերկրում սովորելը բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում քո առջև, որոնց մասին նախկինում չէիր էլ մտածել։

 9  Լսարանից դուրս հմտություններ ու փորձառություններ ձեռք բեր: Արտերկրում սովորելն ու նոր կենսափորձը շատ ավելին կսովորեցնեն քեզ, քան լսարանում նստելը կարող է երբևէ սովորեցնել։ Կյանքի այս իրական փորձառություններն ու խնդիրները, որոնք առաջ են գալիս միայնակ ապրելով, ծախսերն ինքնուրույն համակարգելով ու ճամփորդելով, քեզ կնախապատրաստեն ապագային այնպես, ինչպես ոչ մի դասաժամ չի անի։ Նույնիսկ եթե կյանքն ապրելու մասին դասավանդվող առարկա լիներ, այն չէր կարող համեմատվել գործնականում այդ ամենի միջով անցնելու հետ։ Կյանքում այնպիսի իրավիճակներ են պատահում, որոնց ուսուցիչը երբեք չի կարող քեզ նախապատրաստել, ոչ էլ նույնիսկ ծնողներդ։ Երբեմն դու պետք է պարզապես ինքդ քայլ անես դեպի ստեղծված իրավիճակն ու լուծես դա քո ձևով, և արտերկրում լինելու ամբողջ իմաստը հենց դա է։ 

 10  Անմոռանալի հիշողություններ ունեցիր: Արտերկրում սովորելու թերևս ամենագլխավոր պատճառն այն է, որ այն անմոռանալի կենսափորձ է, որը քեզ ողջ կյանքի ընթացքում ճամփորդելու ցանկությամբ կվարակի։ Նոր մշակույթում հայտնվելն ու այն ապրելը, ճանապարհորդության տենչի համն առնելը կստիպի քեզ երկար հիշել այդ ամենի մասին։ Այն քեզ կստիպի տարբերվել մյուսներից այնպես, որ կհասկանան միայն նրանք, ովքեր ճամփորդել են։ Սնունդը, ճարտարապետությունը, մարդիկ, աշխարհագրությունը և բազմաթիվ այլ երևույթներ, որ կտեսնես արտերկրում սովորելիս, նման կլինեն գրքերում գրվելու արժանի պատմության, մի բան, որ դու երբեք չէիր փոխի աշխարհում որևէ այլ բանի հետ։

Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք Չալաբյան