Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արտերկրում սովորելու 10 պատճառ

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

 

 1  Հետազոտիր աշխարհը: Արտերկրում ապրելով՝ դու ոչ միայն նոր փորձառություն ես ունենում, այլև ճամփորդում ես հեռավոր վայրեր, որոնք այլևս այնքան հեռավոր չեն, որքան թվում էին առաջ։ Արտերկրում սովորելը հնարավորություն է ընձեռում քեզ բարձրանալ գնացք կամ ինքնաթիռով արագ ու էժան թռիչքներ կատարել՝ հասնելով Եվրոպայի յուրաքանչյուր անկյուն ընդամենը մի քանի ժամում։ Այնպես որ, դուրս արի հարազատ քաղաքից կամ քոլեջից/համալսարանից և ուսումնասիրիր աշխարհը։

 2  Իմացիր աշխարհի անցած ու ներկա իրադարձությունների մասին: Հեշտ է փակվել փոքրիկ պղպջակի մեջ, որը քո աշխարհն է, և շրջանցել այն ամենն, ինչն ավելի մեծ է քեզնից, և այն, ինչ տեղի է ունենում աշխարհում։ Արտերկիր գնալը հրաշալի միջոց է գլոբալ իրադարձությունների առաջ աչքերդ բացելու և ավելի աշխարհիկ  դառնալու համար։ Հետաքրքիր պատմություն ունեցող այնքա՜ն զարմանալի երկրներ կան, որոնց մասին դու ոչինչ չգիտես, և այնքա՜ն շատ իրադարձություններ կան, որոնց մասին լսել ես, սակայն չես կարող բացատրել։ Որպես ուսանողներ ու չափահասներ՝ ժամանակն է սկսել ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ է տեղի ունեննում աշխարհում և ոչ թե միայն սահմանափակվել մի փոքրիկ անկյունով։

 3  Նոր մշակույթներին հաղորդակցվիր: Մշակույթում ապրելը լավագույն միջոցն է այն զգալու համար։ Արձակուրդներին որևէ երկիր այցելելն իր դրական կողմերն ունի, սակայն մի քանի ամիս նոր վայրում ապրելն է, որ հնարավորություն է տալիս իրականում նոր մշակույթին ավելի խորությամբ հաղորդակցվել։ Թերևս բավարար է մնալ մի վայրում այնքան ժամանակ, մինչև դու քեզ սկսես տանը զգալ։ Մշակույթի հետ զուգահեռ առանձնահատուկ է նաև տվյալ երկրի ազգային խոհանոցը։ Խոհանոցը մշակույթի կարևորագույն մասերից մեկն է։ Դա լավագույն միջոցն է, որով մշակույթն ինքնաարտահայտվում է։ Արտերկրում քեզ նոր ուտեստներ կմատուցեն, որոնք կներկայացնեն այդ մշակույթը։ Դուրս արի հարմարավետության սահմանից ու նոր ուտեստներ փորձիր, հյուրընկալողները կսիրեն քեզ այն փորձելու համար, նույնիսկ եթե դու խոստովանես, որ այն քեզ դուր չեկավ։

 4  Սովորիր քո սեփական մշակույթը: Տանից հեռու լինելը շատ բան է սովորեցնում քեզ քո սեփական տան մասին։ Նոր մշակույթում ապրելը, որը ամբողջովին տարբերվում է նրանից, ինչին դու սովոր ես, ընդգծում է քո մշակույթի այն կողմերը, որոնք նախկինում դու չէիր նկատում, կամ որոնք դու կարող ես ավելի գնահատել այժմ, երբ այլևս ամեն օր չես շփվում դրանց հետ։ Նոր մշակույթը կրող մարդկանց հետ խոսելն այն տեղի մասին, որտեղ ծնվել ու ապրել ես, և նրանց տեսակետը լսելը քեզ նույնպես կարող է ստիպել բոլորովին այլ տեսանկյունից նայել քո տանը։

 5  Դուրս արի հարմարավետության քո սահմանից: Արտերկրում սովորելը չափազանց մեծ ազդեցություն է թողնում անձնական զարգացման վրա։ Սա կարող է առաջին անգամը  լինել, որ դու տանից հեռու ես մնում, հնարավոր է՝ սա առաջին անգամն է, որ դու երկրից հեռու ես։ Սա այն ժամանակն ու հնարավորությունն է, որը քեզ անկախ ու չափահաս կդարձնի։ Դու կկառավարես քո սեփական ֆինանսները, դու կպլանավորես ու արձակուրդի կգնաս ամբողջովին ինքնուրույն։ Դու ինքնուրույն նոր քաղաքում կապրես... դե, ընկերների հետ։ Դուրս արի հարմարավետության քո սահմանից և տես, թե ինչպես կարող է արտերկրում սովորելն ազդել անհատականությանդ ձևավորման վրա։ Արա մի բան, որը վախենում էիր անել առաջ։ Թույլ տուր, որ այն դարձնի քեզ այն մարդը, որը դու միշտ ցանկացել ես լինել։

 6  Նոր լեզու սովորիր: Արտերկրում սովորելը հրաշալի հնարավորություն է կատարելագործել այն լեզուն, որը դպրոցում սովորելը քեզնից տարիներ է պահանջվել։ Մայրենի լեզվով խոսող մարդկանց հետ շփվելով՝ դու ավելի հեշտ կսովորես ու հմտանաս այդ լեզուն օգտագործելու մեջ։

 7  Նոր ընկերներ ձեռք բեր ու երկարատև հարաբերություններ հաստատիր: Երբ դու արտերկրում ես՝ ընտանիքիցդ հեռու, դեռ չի նշանակում, որ դու միայնակ ես։ Կախված նրանից, թե ուր ես այցելել, դու ամենուր հայերի կարող ես հանդիպել։ Բացի այդ, անկախ նրանից՝ ընկերների հետ կլինես, թե՝ ոչ, դու ինչ-որ մեկի հետ կմնաս։ Արտերկրում ձեռք բերած ընկերություններն այլ են և յուրահատուկ։ Դուք միշտ ինչ-որ նոր բաներ եք հետազոտում միասին, խնդիրներ լուծում ու հիշողություններ կառուցում։ Դու նաև նոր ընկերներ ձեռք կբերես տեղացիների շրջանում։ Սրանք ընկերություններ են, որոնք խորը տպավորություն կթողնեն ու միշտ կպահպանվեն հիշողությանդ մեջ։

 8  Ուսումնական հաստատություն ավարտիր և աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ վաստակիր: Ռեզյումեի մեջ արտերկրում սովորելու քո փորձառության մասին նշելը չափազանց գրավիչ կթվա ընդունող հանձնաժողովի կամ աշխատատուի համար։ Այն ցույց է տալիս, որ դու չես վախենում նոր փորձություններից։ Դու անկախ անձ ես, ով կարիք չունի, որ իր ձեռքը բռնեն դժվարին իրավիճակներում։ Դու խելացի ես ու գիտես՝ ինչ է տեղի ունենում քո շուրջն աշխարհում։ Քո ապրած կենսափորձով դու կարող ես օգտակար լինել տվյալ ուսումնական հաստատության կամ ընկերության համար, եթե աշխատանքի ես դիմում։ Արտերկրում սովորելը բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում քո առջև, որոնց մասին նախկինում չէիր էլ մտածել։

 9  Լսարանից դուրս հմտություններ ու փորձառություններ ձեռք բեր: Արտերկրում սովորելն ու նոր կենսափորձը շատ ավելին կսովորեցնեն քեզ, քան լսարանում նստելը կարող է երբևէ սովորեցնել։ Կյանքի այս իրական փորձառություններն ու խնդիրները, որոնք առաջ են գալիս միայնակ ապրելով, ծախսերն ինքնուրույն համակարգելով ու ճամփորդելով, քեզ կնախապատրաստեն ապագային այնպես, ինչպես ոչ մի դասաժամ չի անի։ Նույնիսկ եթե կյանքն ապրելու մասին դասավանդվող առարկա լիներ, այն չէր կարող համեմատվել գործնականում այդ ամենի միջով անցնելու հետ։ Կյանքում այնպիսի իրավիճակներ են պատահում, որոնց ուսուցիչը երբեք չի կարող քեզ նախապատրաստել, ոչ էլ նույնիսկ ծնողներդ։ Երբեմն դու պետք է պարզապես ինքդ քայլ անես դեպի ստեղծված իրավիճակն ու լուծես դա քո ձևով, և արտերկրում լինելու ամբողջ իմաստը հենց դա է։ 

 10  Անմոռանալի հիշողություններ ունեցիր: Արտերկրում սովորելու թերևս ամենագլխավոր պատճառն այն է, որ այն անմոռանալի կենսափորձ է, որը քեզ ողջ կյանքի ընթացքում ճամփորդելու ցանկությամբ կվարակի։ Նոր մշակույթում հայտնվելն ու այն ապրելը, ճանապարհորդության տենչի համն առնելը կստիպի քեզ երկար հիշել այդ ամենի մասին։ Այն քեզ կստիպի տարբերվել մյուսներից այնպես, որ կհասկանան միայն նրանք, ովքեր ճամփորդել են։ Սնունդը, ճարտարապետությունը, մարդիկ, աշխարհագրությունը և բազմաթիվ այլ երևույթներ, որ կտեսնես արտերկրում սովորելիս, նման կլինեն գրքերում գրվելու արժանի պատմության, մի բան, որ դու երբեք չէիր փոխի աշխարհում որևէ այլ բանի հետ։

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank