Հանրապետությունում խոտածածկ տարածքներ են այրվել
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 14-15-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածում այրվել է 50 քմ խոտածածկ տարածք, Նորք Մարաշ վարչական շրջանի գերեզմանատանը՝ 50 քմ, Կենտրոնական նոր գերեզմանատանը՝ 120 քմ, Օտյան փողոցում՝ 2 հա, Վիլնյուսի փողոցում` 1000 քմ, «Փարոս»-ի անտառում՝ 800 քմ, Ա.Հովհաննիսյան մոտ փողոցում՝ 700 քմ, Հրազդան փողոցում` 30 քմ, Դավիթ Բեկ փողոցում՝ 40 քմ խոտածածկ տարածք:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվել է 180 քմ խոտածածկ տարածք, Հրազդան քաղաքի գերեզմանատանը` 4000 քմ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատանը` 4000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 400 քմ, Զովունի գյուղի գերեզմանատանը` 500 քմ, Նոր Գեղի գյուղի գերեզմանատանը` 2100 քմ, Պտղնի գյուղի գերեզմանատանը` 1500 քմ, Առինջ գյուղի գերեզմանատանը 680 քմ, Մայակովսկի գյուղում` 4000 քմ, Գառնի գյուղում` 250 քմ, Արարտի մարզի Գետազատ գյուղի գերեզմանատանը` 800 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Բազմաղբյուր գյուղում` 2000 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում` 1 հա, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղո ւմ` 4000 քմ, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին` 4000 քմ, Սյունքի մարզի Իշխանասար գյուղում՝ 250 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: