Կիևյան կամրջի տակ «Օպել Վեկտրա»-ն բախվել է ճամփեզրի արգելապատնեշին
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 15-ին` ժամը 08.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակնե րի նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 35 OD 403 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ., ծնվ. 1984թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: