Կառավարությունը Տավուշ համայնքը կընդգրկի սահմանամերձերի ցանկում
Հասարակություն«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի №713 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ Տավուշ գյուղն իր ներկայիս անվանմամբ կդասվի որպես սահմանամերձ համայք:
Այդ մասին որոշման նախա,գիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2006թ. հունիսի 13-ի ՀՀ օրենքի համաձայն, Բերդի տարածաշրջանի Թովուզ համայնքի Թովուզ գյուղը վերանվանվել է և դարձել Տավուշ:
Սակայն նշված փոփոխությունը ներառված չէ ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» №713 որոշման մեջ: Քանի որ տարատեսակ տեղեկատվական համակարգերում սահմանամերձ բնակավայրերը տարբերակվել են վերոնշյալ որոշման համաձայն, Տավուշը՝ որպես սահմանամերձ չի տարբերակված, որի պատճառով զրկված է օրենքով սահմանված արտոնություններից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված 30-ից ավելի համայնքների բնակիչների համար կառավարությունը սահմանել է հողի հարկի, գույքահարկի, ջրի վարձի, ինչպես նաև ծախսված էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարների արտոնություններ: