Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը մեկնել է Մոլդովա
ՀասարակությունՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Քիշնևում սեպտեմբերի 17-18-ը կայանալիք «Հարկադիր կատարողի կարգավիճակը. կատարողական գործընթացի զարգացումը» թեմայով գիտագործնական հա մաժողովին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, միջոցառումը նվիրված է Մոլդովայի Հանրապետության հարկադիր կատարողների ազգային միության կազմավորման 5-ամյակին: