Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել : Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար եւ ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնակազմի ֆիզիկական եւ մարտական պատրաստականության բաժնի ավագ տեսուչ, սամբո մարզաձեւի մարզիչ-մանկավարժ Ազատ Արտյուշի Անդրյանին և «Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, տղամարդկանց բասկետբոլի հավաքական թիմի մարզիչ Էմիլս Անաստասի Հովհաննեսյանին։