Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Գերժամանակակից Սահմանադրությունը հանկարծ չմատնվի բիոզուգարանների «բախտին»

Հայաստանի անկախացումից ի վեր, արդեն երրորդ անգամ է, որ երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս ամենաքննարկվող հարցը կրկին Սահմանադրությունն է: Բայց այստեղ մի հետաքրքիր բայց կա… Պարզվում է, որ երկրի անկախացումից հետո ամեն տասը տարին մեկ այն փոխելու անհրաժեշտություն է առաջանում: Առաջին Սահմանադրությունն ընդունվեց 1995թ.՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: Տասը տարի հետո՝ 2005թ., այն համարվեց ծերացած, անպետք ու փոփոխման ենթակա: Այդ ժամանակ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Անցավ ևս տասը տարի և Հայստանի երրորդ նախագահի օրորք՝ 2015թ. էլ պարզվեց, որ նախորդ երկու Սահմանադրություններն էլ առանձնապես մի բան չեն եղել՝ մեկը մարդակենտրոն է եղել, մյուսը չի կարողացել լուծել մարդակենտրոնությունից ազատվելու հարցը ու նորից այն փոխելու անհրաժեշտություն է առաջ եկել: Ստացվում է, որ Սահմանադրությունն էլ կահույքի նման մի բան է, տասը տարին մեկ կա´մ պետք է հինը նորոգելու տալ, կա´մ այն նետել աղբանոց ու նորը գնել:

Օրերս ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը մի ուշագրավ հայտարարություն արեց: Նա ներկաներին «հիշեցրեց», որ իրականում Սահմանադրություններն ստեղծվում են երկար կյանք ունենալու ակնկալիքով, բայց, ափսոս, շրջանցեց, թե ինչու իրենց չի հաջողվում այդ «ակնկալիքը» իրականություն դարձնել և ինչո՞ւ է ամեն տասը տարին մեկ հանկարծ պարզվում, որ այս անգամ էլ նրանց չի հաջողվել «ժողովրդավարություն» ասվածը հաստատուն հիմքերի վրա մատուցել հայ հասարակությանը:

Եվ ամեն տասը տարին մեկ դեմքի անմեղ արտահայտությամբ նույն մարդիկ նույն ամբիոններից սկսում են հայտարարել, որ նախորդ տասը տարիների ընթացքում մարդու հիմնարար իրավունքները հուսալիորեն պաշտպանված չեն եղել և, չգիտես ինչու, հնարավոր չի եղել ձևավորվել կառավարման արդյունավետ համակարգ: Այստեղ տեղին է հիշել Հրայր Թովմասյանի պատկերավոր խոսքը նախորդ Սահմանադրությունների մասին. «Առաջին Սահմանադրությամբ բոլոր ձվերը դրված էին մեկ զամբյուղի մեջ ու այն տվել էին երկրի նախագահին, երկրորդ Սահմանադրությամբ նույն ձվերը դրվեցին երեք տարբեր զամբյուղների մեջ ու նորից տվեցին նախագահին»:

Հիմա հարց է ծագում, թե երկիրն ավելի ժողովրդավարական դարձնելու համար Սահմանադրության հեղինակներն այս անգամ «ձվերը» քանի՞ զամբյուղում են դրել և ո՞ւմ են ուզում տալ: Վստահ կարելի է պնդել, որ այս Սահմանադրության նույն հեղինակները մի տասը տարի անց էլ դեմքի նույն արտահայտությամբ նորից կհայտարարեն, որ թեև իրենք ջանք ու եռանդ չէին խնայել, որ տարբեր «ձվերը» իրենց թեթև ձեռքով դրվեն ամենաժամանակակից, ամենաորակյալ, ամենաեվրոպական, ամենա-ամենա չափանիշներին համապատասխանող զամբյուղներում ու այն բաշխել ամենաարդար ձևով, բայց դրանց պիտանելիությունը նորից շատ ցածր եղավ, ինչպես 170 հազար դոլարանոց բիոզուգարանների դեպքում:

Ու չնայած նրան, որ բարձր տեխնոլոգիաներով հագեցած գերժամանակակից այդ ագրեգատները, թեև գնից սկսած մինչև պիտանելիության աստիճանը, աշխարհի ամենա-ամենացնցող զուգարաններն էին, բայց Հայաստանում այն ոչ մի օր էլ չծառայեց մարդկանց, որովհետև, ցավոք, դրանցից օգտվելու համար հատուկ կրթություն ու վերապատրաստում էր պետք, թեև մարդկանց պահանջը նույնն է՝ արագ ազատվել իրենց տանջող «հոգսից»:

Իրականում ի՞նչ կապ ունի, թե Սահմանադրությունում իրենց որակով ու քանակով քանի՞ ժամանակակից ու նորարակական արտահայտություններ կան, կարևորը մարդկանց գիտակցությունն է, որն առայժմ, ցավոք, դեգերում է ճորտատիրականի ու ֆեոդալականի մեջտեղում ու դժվար է պատկերացնել, որ նման գիտակցական հենքով առաջիկա տարիներին մարդիկ կարողանան դառնալ ավելի ժողովրդավարական արժեքների կրողն ու փոխանցողը:

Արմինե Գիրգորյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան