Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Լակը վաղուց «եփել են» ու «ոսկե» գդալն էլ մեջը դրած սպասում են

Ստացվում է, որ ով իր ծնողից, հարևանից, բարեկամից կամ անցորդից նեղսրտի, կարող է իրեն հալածյալ հռչակել, ասուլիսներ տալ, ասել սրտի ուզածը ու հետո էլ մի լավ ծիծաղել մամուլի ակումբների միամիտ ղեկավարների ու լրագրողների վրա, թե տեսաք, թե ինչպես կարողացա մի լավ շոու սարքել … Եթե խոսքը միայն շոու սարքելու մասին լիներ, ապա կարելի էր վստահ պնդել, որ ստեղծագործ հայ ազգի մտքի թռիչքի շառավիղն այնքան մեծ ու հարուստ է, որ ինչ ճոխության ու բովանդակության սցենար հորինելու պետք լինի, անպայման կհորինի: Բայց, խնդիրն այն է, որ իրականում շատ ունկնդիր ունեն այն սցենարները, որտեղ ողբ ու լացը շատ է, որտեղ հալածյալների, ծեծվածների ու արդարություն փնտրողների պակաս չկա: Գուցե հենց այդ է պատճառը, որ շատերն ընտրում են ընդդիմության դաշտից ներկայանալու կերպարը, որ ունկնդիրների ու կարեկցողների պակաս չունենան: Ու այդպես, մի կողմից սեփական հավակնություններն են բավարարում, մյուս կողմից՝ իրենց նյութական հարցերը լուծում ու երրորդ կողմից էլ սեփական «ակտիվը» համալրում հալածյալի, զոհի կարգավիճակին համապատասխան տեղեկություններով՝ մեծացնելով այլ երկրիր փախչելու ու այլ երկրից որպես ողորմություն՝ ապաստան ստանալու հավանականությունը:

Երկրի ընտրությունն էլ ճաշակի հարց է՝ մեկը նախընտրում է առաջադեմ Եվրոպան, մյուսը՝ հետամնաց Ասիան: Կարևորը, որ հաց ու ջուր տվող լինի ու մեկ էլ իր ասածին «հավատացող» ու ծափահարող: Իսկ թե ո՞վ, ինչպե՞ս և ինչքա՞ն կօգտագործի իրենց, նրանց համար բոլորովին էլ կարևոր չէ: Նմանների համար կարևորն իրենց անձնական խնդիրը հայկական հարց դարձնելն է, հետո այն միջազգայնացնելը: Ինչ վերաբերում է ծափ տվողներին, ապա միշտ էլ հնարավոր է դրանց գտնել, կարևորն արցունքները առատ լինեն ու պատմությունն էլ ինչքան յուղոտ, այնքան լավ:

Դե շնչող արարածի այս տեղակին «մարդ» անվանելն անշուշտ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում կլինի: Հաշվի առնելով այն, որ նորմալ արժեհամակարգ ունեցող ու սեփական քրտինքով ապրող ու արարողին են սովորաբար մարդ ասում: Մնացած դեպքերում մարդանման այդ էակներին կարելի է ընդամենը պարզ սպառող անվանել:

Ինչ վերաբերում է մարդաբանական ուսումնասիրությանը, ապա պարզվում է, որ գիտնականները հայտնաբերել են, որ որոշակի հանգամանքներում մարդկային գիտակցությունը կարող է ավելի ուժեղ գտնվել, քան ցանկացած բնազդ: Հենց դրանով է փաստորեն մարդը տարբերվում կենդանուց: Ստացվում է, որ երբ բնազդը հաղթում է բանականությանը, մարդը վերածվում է սովորական կենդանու: Ու հենց կենդանու տրամաբանությամբ էլ, այդ րոպեական պահանջից դրդված, կարող է անել այն, ինչ խելքը փչի: Այնպես որ, պետք չէ երկու ոտքի վրա քայլող, խոսող ու շնչող ամեն էակի մարդ անվանել ու դեռ մի բան էլ դրանց նմանների արաքի պատճառով սեփական երկիրը, քաղաքն ու փողոցն անիծել: Նրանց նմաններին միայն կարելի է խղճալ, որ ուղեղ չունեն, որ ինչի ասես պատրաստ են, միայն թե մի աման լակ տվող լինի, իսկ լակ բաժանողն էլ պատրաստ սպասում է՝ այն վաղուց եփել է, «ոսկե» գդալն էլ մեջը դրել …

Արմինե Գրիգորյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան