Բանակում նշանակումների առումով կոռուպցիոն ռիսկերը վերացված են. ՀՀ պաշտպանության նախարար
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարին կից ստեղծվել է Բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ:
Այս մասին Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խոսելով զորահավաքի մասին` նախարարը շեշտեց, որ վերջին շրջանում նշանակալի բարեփոխումներ են տեղի ունեցել այս ոլորտում: «Հայ զինվ որը առևտրի առարկա չէ: Բանակը պետք է օրինակելի լինի մեր հասարակության համար, մենք մեր ժողովրդին խաբելու ոչինչ չունենք»,- նշեց Օհանյանը:
Պաշտպանության նախարարի խոսքով` բանակում նշանակումների առումով կոռուպցիոն ռիսկերը վերացված են, բաց և թափանցիկ մրցույթներ են անցկացվում նաև գնումների գործընթացում: