ՀՀ պաշտպանության նախարարը բացասական է վերաբերվում Վահան Մարտիրոսյանի քայլին
ՀասարակությունՉգիտեմ` ինչ իրավիճակում մարդ պետք է լինի, որ այս հակամարտության շրջանակներում անցնի մեր հակամարտող պետության կողմը և այդպիսի արտահայտություններ անի:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մեկնաբանելով ադրբեջանական կողմն անցնելու Վահ ան Մարտիրոսյանի քայլը և Բաքվում հնչեցրած նրա արտահայտությունները, նշեց, որ բացասական է վերաբերվում այդ երևույթին:
Ադրբեջանական կողմն անցած Վահան Մարտիրոսյանը 10 տարուց ավելի հաշվառված է «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ, նրա առնչությամբ քննվում է երկու քրեական գործ:
Նա սեպտեմբերի 18-ին Բաքվում ասուլիս էր տվել: