Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Լևոն Զուրաբյանի բեմադրությունը ձախողվեց

Ինչպես հայտնի է, սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովը փոփոխություն է կատարել սահմանադրության առաջարկվող նախագծում՝ հրաժարվելով Ազգային ժողովի նախագահին խորհրդարանի լիազորությունների ողջ ժամկետում անփոխարինելի համարելու գաղափարից: Կատարվող փոփոխությունների համաձայն Ազգային ժողովի նախագահը ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Ազգային ժողովում իր վստահությունը կորցնելու դեպքում փոփոխվելու հնարավորությամբ:

Նախագծում ամրագրված դրույթի վերանայման համար առիթ ծառայեց դրա շուրջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից պարբերաբար հնչեցվող այն մտահոգությունը, համաձայն որի առաջարկվող սահմանադրության նախագծով Ազգային ժողովի նախագահը, վերջինիս անվստահություն հայտնելու մեխանիզմների բացակայության պայմաններում, դառնում էր անփոխարինելի՝ ըստ էության զբաղեցնելով երկրի նախագահի տեղը: Դիտողությունը կայանում էր նրանում, որ մի կողմից սահմանադրության նախագծով երաշխավորվում է կայուն մեծամասնությամբ խորհրդարանի ձևավորումը, մյուս կողմից՝ դրա կազմից ընտրված ԱԺ նախագահի պաշտոնը ենթադրում է պաշտոնավարություն ԱԺ լիազորությունների ողջ ժամանակաշրջանում՝ առանց վերջինիս անվստահություն հայտնելու հնարավորության: Ըստ հնչեցվող գնահատականների՝ կայուն մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժի համար ստեղծվում էր իր ձեռքում պետական իշխանության կարևոր լծակները կենտրոնացնելու հնարավորություն՝ դրանից երբեմնի զրկվելու հնարավորության բացակայությամբ:

Այն, որ նախագիծը սահմանում է կայուն մեծամասնությամբ խորհրդարանի գաղափարը, իսկ Ազգային ժողովի նախագահն ընտրվում է նույն խորհրդարանի կազմից՝ ձայների մեծամասնությամբ, արդեն իսկ վկայում է, որ Ազգային ժողովի նախագահին անվստահություն հայտնելու հնարավորության ամրագրմամբ անգամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը կրկին զբաղեցվելու է կայուն մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից: Այսինքն, Ազգային ժողովի նախագահին անվստահություն հայտնելու հնարավորության բացակայությունը երկրի կառավարման գործընթացի վրա էականորեն ազդել չէր կարող: Անտրամաբանական են նաև արհեստականորեն խուճապի մթնոլորտ ձևավորող այն հետևությունները, որոնք վերաբերում են երկրի նախագահի ներկայիս դերը հետագայում ԱԺ նախագահին փոխանցելու հնարավորությանը: Խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է բացառապես կոլեգիալ կառավարում, հետևաբար նախագծով ԱԺ նախագահին վերապահված սահմանափակ լիազորությունները ներկայացուցչական, առավել արարողակարգային են:

Այսպիսով, կառավարման համակարգից, դրան անմիջականորեն մասնակցող պետական իշխանության առանցքային մարմիններից, այդ մարմիններում նախատեսվող պաշտոններից և դրանց ամրագրված լիազորություններից քիչ թե շատ տեղեկացվածները, կարծում եմ կհամաձայնեն, որ ներկայացուցչական և կազմակերպչական լիազորությունների տիրապետող Ազգային ժողովի նախագահն, ըստ էության չի տիրապետում երկրի կառավարմանն առնչվող հարցերում որոշումներ կայացնելու լծակների և որ որոշումների կայացումը տեղի է ունենում խորհրդարանում՝ կոլեգիալ կարգով:

Այլ հարց է, որ ցանկացած պաշտոնում կամ աշխատանքում անփոխարինելիությունն իր բացասական հետևանքն է թողնում աշխատանքի որակի վրա, հետևաբար ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու հնարավորություն նախատեսելն անհրաժեշտ է նրա կողմից կազմակերպչական աշխատանքների կատարման որակը բարձրացնելու առումով: 

Ակնհայտ է, որ Լևոն Զուրաբյանը այս հարցի մասին պարբերաբար քննադատություն հնչեցնելով սահմանադրական բարեփոխումներին արհեստական նեգատիվ գույներ հաղորդելու նպատակ է հետապնդել՝ չնախատեսելով ներկայիս զարգացումները:

Սահմանադրական փոփոխությունների մասին ցանկալի կլինի հնչեցնել առավել բովանդակալից, երկրի կառավարման և որոշումներ կայացնելու գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ կարծիքներ՝ իհարկե կարևորելով դրանում մասնագետների, այլ ոչ աստվածագետների, հնեաբանների և նման կարևորագույն հարցերի վերաբերյալ սիրողական կարծիք հայտնող անհատների կարծիքները:

 

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան