ԴԱՀԿ-ն օդից փող է աշխատում կեղծ նամակներ ուղարկելով
ԲլոգԱյսօր հերթն ինձ հասավ ու քանի որ վճարածս տուգանքների անդորագրերը պահելու սովորություն չունեմ, խելոք տարա մուծեցի 30.000 դրամ դարձած 5000 դրամի տուգանքս: Տեղում տեսա, որ ԴԱՀԿ-ի սպասասրահում հավաքված են մեծ թվով վարորդներ, ովքեր տուգանքները պարտաճանաչ մուծել են, բայց այնուամենայնիվ բազմապատկված տուգանքի թվով նամակ են ստացել: Եկել էին կռիվ անելու ու իրենց իրավունքները պահանջելու:
Այստեղից կարելի է երկու հետևություն անել
1. Տվյալ համակարգի կատարելահործմանն ու արդիանականցմանն ուղված գումարները փոշիացվել են և համակարգը շարունակում է աշխատել շատ թերի:
2. ԴԱՀԿ-ն օդից փող է աշխատում կեղծ նամակներ ուղարկելով ու հուսալով որ մարդիկ տուգանքների վճարման անդորագրերը պահած չեն լինի: Իր ֆեյսբուքյան էջում գրել է Արման Անտինյանը