Երբ համացանցում կարդում էի հերթական դեպքի մասին, որ ԴԱՀԿ-ն այս կամ վարորդին բազմապատկված տուգանքի թիվ է ներկայացրել չնայած այն բանին, որ վարորդն այդ գումարը մուծել է, մտածում էի, որ սխալներ բոլոր համակարգերում էլ երբեմն լինում են, պարզապես այս դեպքերը վարորդները շատ ցավոտ են տանում ու մեծ աղմուկ են բարձրացնում: Այսօր հերթն ինձ հասավ ու քանի որ վճարածս տուգանքների անդորագրերը պահելու սովորություն չունեմ, խելոք տարա մուծեցի 30.000 դրամ դարձած 5000 դրամի տուգանքս: Տեղում տեսա, որ ԴԱՀԿ-ի սպասասրահում հավաքված են մեծ թվով վարորդներ, ովքեր տուգանքները պարտաճանաչ մուծել են, բայց այնուամենայնիվ բազմապատկված տուգանքի թվով նամակ են ստացել: Եկել էին կռիվ անելու ու իրենց իրավունքները պահանջելու: Այստեղից կարելի է երկու հետևություն անել 1. Տվյալ համակարգի կատարելահործմանն ու արդիանականցմանն ուղված գումարները փոշիացվել են և համակարգը շարունակում է աշխատել շատ թերի: 2. ԴԱՀԿ-ն օդից փող է աշխատում կեղծ նամակներ ուղարկելով ու հուսալով որ մարդիկ տուգանքների վճարման անդորագրերը պահած չեն լինի:Իր ֆեյսբուքյան էջում գրել է Արման Անտինյանը