Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»


Արևելյան Գերմանիայի կարևոր իրադարձությունների մասին լուսանկարներն ամփոփվել են երևանյան ցուցահանդեսում

Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը ներկայացնող գրեթե 160 աշխատանք ամփոփվեց մեկ ցուցահանդեսում: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995թթ.» խորագրով ցուցահանդեսը: 

«Այս սրահներում այն երկիրն է, որը մենք սիրում ենք, որի ժողովրդի հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք և կունենանք զարգացումներ մշակութային համագործակցության ոլորտում»,- ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Գերմանիայի Մորիցբուրգ արվեստի թանգարանի (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս) և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցության շրջանակում բացված ցուցահանդեսում ներկայացված է պատմություն` նկարների միջոցով:

«Հայաստանը երկու օր առաջ նշում էր Անկախության տոնը: Մեր անկախությունը նոր կյանք էր. սկսեցինք հարաբերվել աշխարհի հետ այլ հարթությունում: Այդ գործընթացում առանձնահատուկ տեղ ուներ Գերմանիան, որն առաջիններից էր, ում հետ Հայաստանը հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Բառացիորեն մի քանի տարի հետո կնքվեց մշակույթի ոլորտում միջպետական պայմանագիրը: 1998 թվականից հաստատվեց մեր բարեկամությունը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ»,- հավելեց Հասմիկ Պողոսյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանըշնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպման աջակիցներին և հիշեցրեց, որ Մորիցբուրգի թանգարանում նախորդ տարի կազմակերպվել է Մինաս և Նարեկ Ավետիսյանների նկարների ցուցահանդեսը: ՀԱՊ-ում էլ բացվել է պատասխան ցուցահանդեսը:

Գերմանիայի Մորիցբուրգի արվեստի թանգարանի տնօրեն Թոմաս Բաուեր-Ֆրիդրիխի խոսքով` Հայաստանը և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասը գործընկերներն են:

«Մեզ համար շատ կարևոր էր այս համագործակցությունը: Մեր թանգարանն ունի գեղարվեստական լուսանկարչության շատ մեծ հավաքածու, մենք ունեինք շատ մեծ ընտրության հնարավորություն, բայց ընտրել ենք այնպիսի լուսանկարներ, որոնք մատնանշում, պատկերում են Արևելյան Գերմանիայի համար կարևորագույն փուլերը` Բեռլինյան պատի կառուցումը, փլուզումը, վերամիավորման ժամանակահատվածը, անկման տարիները»,- նշեց նա:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեց նաև Հայաստանում գտնվող, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը: 

«Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ.» ցուցահանդեսում ներկայացված է 21 լուսանկարչի 159 աշխատանք: Ցուցահանդեսը բաղկացած է չորս մասից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորագիրն ու գաղափարը:

Գեղարվեստական լուսանկարչությունը Արևելյան Գերմանիայում կարևոր դեր է խաղացել սոցիալական հարաբերությունների և դրանց փոփոխությունների համար մղվող պայքարում, ցուցահանդեսների ու տպագրությունների միջոցով լուսանկարիչներին մշտապես հաջողվել է ազդել հասարակության ինքնագիտակցության վրա: Ներկայացվող կադրերը, ի տարբերություն պետական պատվերների, արվել են սեփական նախաձեռնությամբ և արտացոլում են տվյալ ժամանակաշրջանը: Ընդգրկված են ամենատարբեր ժանրեր. նորաձևության թեմա, սոցիալ-փաստագրական լուսանկարներ, բնության կամ քաղաքային տեսարաններ:

Դրանք պատմում են պատերազմի սարսափների ու հետևանքների մասին, սակայն նաև փոխանցում են վերածնության լավատեսական ապրում: 

Հեղինակներն իրենց աշխատանքներում արտացոլել են կյանքի տարբեր իրավիճակներ, ինչպես նաև փոփոխվող քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարաբերությունների ազդեցությունը լուսանկարչական պատկերային լեզվի ու աշխատանքային մեթոդների վրա: Որոշ դեպքերում նկատելի է հեղինակների սուբյեկտիվ վերաբերմունքը թեմայի հանդեպ:

Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 3-ը:

CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. Յոլյան