Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արևելյան Գերմանիայի կարևոր իրադարձությունների մասին լուսանկարներն ամփոփվել են երևանյան ցուցահանդեսում

Society

Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը ներկայացնող գրեթե 160 աշխատանք ամփոփվեց մեկ ցուցահանդեսում: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995թթ.» խորագրով ցուցահանդեսը: 

«Այս սրահներում այն երկիրն է, որը մենք սիրում ենք, որի ժողովրդի հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք և կունենանք զարգացումներ մշակութային համագործակցության ոլորտում»,- ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Գերմանիայի Մորիցբուրգ արվեստի թանգարանի (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս) և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցության շրջանակում բացված ցուցահանդեսում ներկայացված է պատմություն` նկարների միջոցով:

«Հայաստանը երկու օր առաջ նշում էր Անկախության տոնը: Մեր անկախությունը նոր կյանք էր. սկսեցինք հարաբերվել աշխարհի հետ այլ հարթությունում: Այդ գործընթացում առանձնահատուկ տեղ ուներ Գերմանիան, որն առաջիններից էր, ում հետ Հայաստանը հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Բառացիորեն մի քանի տարի հետո կնքվեց մշակույթի ոլորտում միջպետական պայմանագիրը: 1998 թվականից հաստատվեց մեր բարեկամությունը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ»,- հավելեց Հասմիկ Պողոսյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանըշնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպման աջակիցներին և հիշեցրեց, որ Մորիցբուրգի թանգարանում նախորդ տարի կազմակերպվել է Մինաս և Նարեկ Ավետիսյանների նկարների ցուցահանդեսը: ՀԱՊ-ում էլ բացվել է պատասխան ցուցահանդեսը:

Գերմանիայի Մորիցբուրգի արվեստի թանգարանի տնօրեն Թոմաս Բաուեր-Ֆրիդրիխի խոսքով` Հայաստանը և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասը գործընկերներն են:

«Մեզ համար շատ կարևոր էր այս համագործակցությունը: Մեր թանգարանն ունի գեղարվեստական լուսանկարչության շատ մեծ հավաքածու, մենք ունեինք շատ մեծ ընտրության հնարավորություն, բայց ընտրել ենք այնպիսի լուսանկարներ, որոնք մատնանշում, պատկերում են Արևելյան Գերմանիայի համար կարևորագույն փուլերը` Բեռլինյան պատի կառուցումը, փլուզումը, վերամիավորման ժամանակահատվածը, անկման տարիները»,- նշեց նա:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեց նաև Հայաստանում գտնվող, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը: 

«Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ.» ցուցահանդեսում ներկայացված է 21 լուսանկարչի 159 աշխատանք: Ցուցահանդեսը բաղկացած է չորս մասից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորագիրն ու գաղափարը:

Գեղարվեստական լուսանկարչությունը Արևելյան Գերմանիայում կարևոր դեր է խաղացել սոցիալական հարաբերությունների և դրանց փոփոխությունների համար մղվող պայքարում, ցուցահանդեսների ու տպագրությունների միջոցով լուսանկարիչներին մշտապես հաջողվել է ազդել հասարակության ինքնագիտակցության վրա: Ներկայացվող կադրերը, ի տարբերություն պետական պատվերների, արվել են սեփական նախաձեռնությամբ և արտացոլում են տվյալ ժամանակաշրջանը: Ընդգրկված են ամենատարբեր ժանրեր. նորաձևության թեմա, սոցիալ-փաստագրական լուսանկարներ, բնության կամ քաղաքային տեսարաններ:

Դրանք պատմում են պատերազմի սարսափների ու հետևանքների մասին, սակայն նաև փոխանցում են վերածնության լավատեսական ապրում: 

Հեղինակներն իրենց աշխատանքներում արտացոլել են կյանքի տարբեր իրավիճակներ, ինչպես նաև փոփոխվող քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարաբերությունների ազդեցությունը լուսանկարչական պատկերային լեզվի ու աշխատանքային մեթոդների վրա: Որոշ դեպքերում նկատելի է հեղինակների սուբյեկտիվ վերաբերմունքը թեմայի հանդեպ:

Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 3-ը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live