Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան


Եղվարդի ջրամբարի «Տեխնիկատնտեսագիտական հիմնավորման ուսումնասիրություններ» ծրագիրն ընթացքի մեջ է

Հասարակություն

Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինասավորմամբ Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում իրականացվում է Եղվարդի ջրամբարի «Տեխնիկատնտեսագիտական հիմնավորման ուսումնասիրություններ» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսական Ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից, ծրագրի նպատակն է տնտեսագիտական և տեխնիկական գնահատականներ տալ և հիմնավորել Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:

Եղվարդի ջրամբարի կառուցման հարցերով սեպտեմբերի 25-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեում նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է ՃՄՀԳ/ JICA-ի Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ, հայաստանյան ծրագրերի պատասխանատու Դայսուկե Ֆուկումորոյին և JICA-ի հայասանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռուզաննա Խոջիկյանին:

Քննարկման թեման ջրամբարի կառուցման նպատակով ճապոնական «Սանյու» խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող «Տեխնիկատնտեսագիտական հիմնավորման ուսումնասիրություններ» ծրագրի բնապահպանական փորձաքննության (ՇՄՍԱԳ) կազմակերպումն է՝ որպես հայկական կողմի պետական շահագրգռվածություն: Երկրորդ հարցը կապված էր ջրամբարի կառուցման վերաբերյալ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ու համաձայնությունների ամրագրմանը արձանագրության ձևով, որի վրա պետք է կառուցվի վարկային պայմանագիրը:

Կողմերը ևս մեկ անգամ նշել են, որ ապագա ջրամբարի կառուցումը կարևորվում է մի քանի առումներով` վարարումների և տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում, ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հա-ով, թուլացնել կախվածությունը Սևանից, լճից վերցվող ջրի տնտեսում` տարեկան 50 մլն խ. մ-ով, պոմպային/ մեխանիկական ոռոգման ծախսերի կրճատում, ջրամբարի սպասարկման տարածքում անցում ինքնահոս ոռոգման, ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացում 50%-ով:

Նկատի ունենալով ջրամբարի շինարարության ծավալները, ինչպես նաև հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, միաժամանակ մնալով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում, կողմերը կարևորել են շահագրգիռ բոլոր խմբերի հետ ջրամբարի կառուցման աշխատանքների ծավալների, կառուցման ժամկետների, ջրային հաշվեկշիռի հաշվարկի, ջրամբարի կառուցման եղանակների վերաբերյալ հանրային տեղեկացումն ու քննարկումները:

Կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ կոմիտեն` ինքը, որպես առավել շահագրգիռ կողմ, կստանձնի հանրային լսումների կազմակերպման պատասխանատվությունը՝ իրականացնելով այն տեղում՝ Եղվարդի «Օրհուս» կենտրոնի միջոցով:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասնել ու համաձայնեցրել են ստորագրվելիք արձանագրության կետերը, որոնցով պայմանավորված է նաև ապագա վարկային համաձայնագրի ստորագրումն ու շինարարության իրականացումը:

Քննարկվել են նաև ընթացակարգային հարցեր, համաձայնություն է ձեռք բերվել ըստ ապագա գործողությունների «ճանապարհային քարտեզի» հնարավորինս արագացնել ծրագրի ներդրումային փուլը:

 

Պուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերը