Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան


Գիտնականներն ուսումնասիրում են Սևանի ավազանի ամենամեծ ուրարտական ամրոցներից մեկը` Օձաբերդը

Հասարակություն

Հայ և իտալացի հնագետները խոր ուսումնասիրություն են կատարում Սևանի ավազանի ամենամեծ ուրարտական ամրոցներից մեկում` Օձաբերդում (մ.թ.ա. 10-6-րդ դդ.): Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:

«Ծովինար հնագիտական հուշարձանը հայտնի է վաղուց և մի շարք մեծանուն հնագետներ և արևելագետներ աշխատել և ուսումնասիրություններ են կատարել: Այդ թվում Բորիս Պիոտրովսկին և Գեդեոն Միքայելյանը: Սակայն ուսումնասիրությունները եղել են փոքրածավալ և մինչ օրս ծավալուն ուսումնասիրություն չէր իրականացվել»,- տեղեկացրեց Աշոտ Փիլիպոսյանը:

Հնագետը հավելեց, որ առաջին ծավալուն պեղումները մեկնարկեցին անցած տարի, երբ հայ-իտալական արշավախումբը սկսեց նախնական աշխատանքները, և արդյունքները հուսադրող են: «Այս ամրոցը հենակետի դեր էր կատարում դեպի Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհը, ինչպես նաև հենակետ էր Վարդենյանց լեռնանցքով դեպի Սևանի ավազան տանող ճանապարհի համար: Այսինքն` սա շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր էր, և Սևանի տարածքում այն եզակի հուշարձաներից է, որտեղ ունենք սեպագիր արձանագրություն, և նույնիսկ գիտենք ամրոցի անունը` ի շնորհիվ Ռուսա ԱռաջինÕ «», - ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, Օձաբերդի հայ-իտալական արշավախմբի համաղեկավար Միքայել Բադալյանը:

Գիտնականը մանրամասնեց, որ տեղանքի ընտրությունը շատ կարևոր էր, քանի որ Սևանի հարավային հատվածում պեղվել էին դամբարանային համալիրներ, սակայն շատ քիչ բնակավայրեր կան ուսումնասիրված: Նաև հնագետների համար շատ կարևոր էր հասկանալ ուրարտական մշակույթի և տեղականի փոխհարաբերությունների խնդիրը` մի հանգամանք, որը կարևոր է հայ հնագիտության համար:

«Նաև նպատակ կար ուսումնասիրելու ուրարտականից դեպի հետուրարտական ժամանակաշրջանի անցումային փուլը: Սա մեր հնագիտության գրեթե ամենաչուսումնասիրված և ամենակնճռոտ ժամանակաշրջաններից մեկն է` մի ժամանակաշրջան, երբ կազմավորվում է Երվանդունիների հայկական թագավորությունը», - նշեց համաղեկավար Միքայել Բադալյանը:

Պեղումները իրականացվել են երեք հատվածում` Օձաբերդի միջնաբերդի և ամրոցի տարածքներում, և ամրոցից դեպի հարավ տեղակայված հատվածում: Վերջինում գտնվել են հետուրարտական բնակավայրեր: Արշավախմբի անդամները պեղումների արդյունքները խոստումնալից են համարում` միջնաբերդում ֆիքսել են մի կառույց, որտեղ հարթեցրել էին հիմնաժայռը, իսկ մանրախճային հարթեցման վրա արված էր կավածեփ հատակ:

«Պեղումների արդյունքում, այս պահին կարող ենք հստակորեն ասել, որ հետուրարտական ժամանակահատվածում, թե միջնաբերդում, թե ամրոցում, թե բնակավայրում կյանքը շարունակվել է: Հայկական լեռնաշխարհում կան ուսումնասիրված բազմաթիվ ամրոցներ, դամբարանային համալիրներ, սակայն սա հազվադեպ օրինակներից է, երբ ուսումնասիրվել է նաև ամրոցի հետ պեղված բնակավայրը», - ասաց Միքայել Բադալյանը:

Ուսոմնասիրված բնակավայրի սենյակներից մեկում հայտնաբերվել են ուրարտական և նախաուրատական ժամանակաշրջանի շերտեր: Այն տեղեկություն է տալիս բնակավայրի պատմության վերաբերյալ: Գիտնականները ենթադրում են, որ բացել են միջնաբերդի փողոցներից կամ անցումներից մեկը: Այս կառույցի հատվածներից մեկը, ի դեպ, թվագրվում է հետուրարտական շրջանով, այսինքն այն հնարավորություն է տալիս ենթադրել միջաբերդի ամրություններից մեկի կիրառման ժամանակաշրջանը: 

Ներկա պահին տեղանքում շարունակվում են հնաբուսաբանական, հնակենդանաբանական, գեոբուսաբանական, գեոմորֆոլոգիական ուսումնասիրությունները, որոնք կնպաստեն նոր տվյալների հայտնաբերմանը:

Wildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում